- 2022-05-20 09:36:00 Ինչու Դոն Պիպոյին չեն թողնում մտնել Հայաստան. եղբոր սպանության վրեժն ու հետախուզումը. Armlur
- 2022-02-18 23:53:00Դատախազության երկրորդ դասի խորհրդական կովկիթ աբգարիկը՝ սպանում է արդարադատությունը...
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
































Մեր տեղեկություններով՝ նոյեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու իր տիկին Գոհար Աբաջյանը Արցախի 23/6 հասցեում գտնվող «Ashley Homestore Armenia» բրենդային կահույքի սրահից 29 միլիոն դրամ արժողությամբ կահույքի հավաքածու են գնել: Նշենք, որ վերոնշյալ կահույքի սրահը աչքի է ընկնում ոչ միայն մոդեռն ոճով, այլև գնային բարձր քաղաքականությամբ: Մոտավոր պատկերացում կազմելու համար բավական է ուսումնասիրել «Ashley Homestore Armenia»-ի ցուցանմուշների արժեքները: Նշենք, որ այստեղ մեկ գրասեղանի արժեքը սկսվում է 820 հազար դրամից: Ճաշասեղանը ութ աթոռների հետ միասին արժե 2,642,000.00 դրամ, ավելի թանկն էլ կա. բացվող սեղանն ու 10 աթոռը՝ 3,260,000.00 դրամ, կամ երկտեղանոց մեկ մահճակալի արժեքը սկսվում է 1,165,000.00 դրամից, մեկ հայելիով պահարանի գինը 1,139,000.00 դրամ է…
Թե ինչպես է հաջողվել մինչև վերջերս ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանին բրենդային թանկարժեք կահույքի սրահից կանխիկ գումարով ձեռք բերել թանկարժեք կահույքի հավաքածու, այնքան էլ հասկանալի չէ։ Այս մասին «ՉԻ»-ն փորձեց պարզաբանում ստանալ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանից: Վերջինս մեզ փոխանցեց, որ Ստոկհոլմում է, չի կարող մեր այդ հարցին պատասխանել և խորհուրդ տվեց դիմել ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանին կամ գրավոր ներկայացնել հարցումը:
Դեկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ մեր անընդմեջ զանգերը Հունանյանին, ինչպես նաև ԱԳՆ լրատվության բաժին ևս մնացել են անպատասխան: Դեկտեմբերի 7-ին գրավոր հարցումով դիմեցինք Արտաքին գործերի նախարարություն՝ հուսալով, որ վերջապես մեզ կպատասխանեն: Մեր հարցումից անցել է ավելի քան 30 օր, սակայն պատասխան դեռ չենք ստացել, ինչը ոչ միայն ենթադրում, այլ նաև հաստատում է, որ տեղեկությունը ստույգ է, և ոչ վաղ անցյալում ապառիկով տեխնիկա գնող Արարատ Միրզոյանն իրեն թույլ է տվել 29 մլն դրամանոց թանկարժեք կահույք գնել բրենդային խանութից:
Հիշեցնենք, որ Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի հոդված 9-ի 7-րդ կետի 3-րդ ենթակետով 3) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին` նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:
Նույն հոդվածի 11-րդ կետով սահմանված է. Գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկատվություն տնօրինողն այդ մասին 5-օրյա ժամկետում գրավոր հայտնում է դիմողին` նշելով մերժման հիմքը (օրենքի համապատասխան նորմը), ինչպես նաև դրա բողոքարկման կարգը, ինչը չի արվել:

«Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի» .Նիկոլ Փաշինյան

Ինչու Դոն Պիպոյին չեն թողնում մտնել Հայաստան. եղբոր սպանության վրեժն ու հետախուզումը. Armlur

Ձերբակալված Գարիկ Գալեյանին քննիչի մոտից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց․ փաստաբան

Ալեն Սիմոնյանը Նիկոլից գաղտնի հանդիպում է կազմակերպել. Alternativ

Փաշինյանը ինչի համար է հայհոյել հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին

ԱՄՆ-ն կբռնագանձի Գագիկ Խաչատրյանի Լոս Անջելեսի առանձնատունը

Հանրահայտ Պուպուլիկը, անձնագրով՝ Ռոմանոս Պետրոսյանը յուրացրել է Խոսրովի անտառի վայրի կենդանիներին հատկացրած ցորենն ու գարին

blognews. Մակունցն ԱՄՆ-ում ադրբեջանական լոբբիի ծպտյալ ներկայացուցիչ է և զբաղված է հայկական օրակարգը փլուզելով

«ԳԻԺ ԽԱՂԱԼՈՎ» ԻՆՉ ՈՒԶՈՒՄ՝ ԱՆՈՒՄ ԷՐ ...

Ռոման Բաղդասարյանը հայտնի է արցախցիների նկատմամբ իր ատելությամբ. News

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական կտա. «Ժողովուրդ»

Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս կնշանակվի Սամվել Բալասանյանի որդին

Ընդդիմությունը նայում է 2018-ի մարտ-ապրիլ ամիսների տեսանյութերն ու փորձում է կրկնել. Tert

Հովիկ Աբրահամյանի առանձնատունը գնած Նարեկ Նալբանդյանը կանչվել է ԱԱԾ՝ հարցաքննության․ «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանի Բալի գործուղումն արժեցել է 18 մլն 348 հազար դրամ

Հակառակորդը զգալի թվով զինտեխնիկա է կուտակել Արցախի սահմանին

«Զինուժով» ցուցադրված «հատուկ համազգեստը» մաքրման աշխատանքի մեկանգամյա կոմբինեզոն է, որը կարելի է գնել օնլայն խանութում

ԳՈՌՈՒՄ ԷԻՐ, ԹԵ ՍԱՇԻԿԸ 50/50 Է ԱՆՈՒՄ, ՀԻՄԱ ԴՈՒ՞ ԵՍ ՄԵՐ ՀՈՂԸ 50/50 ԱՆՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը դատի է տվել իր սեփական երկրին Եվրոպական դատարանում

Ոստիկանության կարծիքով՝ Փաշինյանի «Մատ էլ թափ կտամ, պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ»-ը վերացական է և ոչ կոնկրետ

Նիկոլ, այս ամենը վատ է, շատ վատ. սրանից վատ մեկ էլ քո վերջն է լինելու...Hraparak

Վահագն Խաչատուրյանը չկայացած տնտեսագետ ու չկայացած անձնավորություն է. զոհվածի մայր.PressTime

Եթե հարազատները մասունքները հուղարկավորելու որոշում չկայացնեն, ինչ-որ պահի կառավարությունն ինքը կհուղարկավորի

Ով և ինչու է թույլատրել դղյակի վաճառքը… «Ազատություն»

