- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-08-05 00:19:00Փաստաբան, մարդ, խորհրդանիշ. Լևոն Բաղդասարյանը դարձավ 60 տարեկան
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Հրապարակ». Քովիդ 19-ի երկարաժամկետ տնտեսական հետեւանքների մեղմացման ծրագրի շրջանակներում 2019 թվականին կառավարությունը ստեղծեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, որի միջոցով պետք է ներդրումներ ներգրավվեն տնտեսության գերակա ոլորտներում, նոր ներդրումային նախագծեր իրականացվեն՝ համաֆինանսավորման եղանակով եւ այլն։ Իսկ թե որքան ֆինանսավորում է ստանում Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, այս մասին տեղեկություններ քիչ կան։ Պետական ծախսերը վերջին տարիներին յոթ փակի տակ են պահում` գնումներ, հատկացումներ, աշխատավարձեր: Մինչդեռ այդ ծախսերը կատարվում են հանրային միջոցներից, եւ հանրությունն իրավունք ունի իմանալու դրանց մասին:
Գաղտնիության շղարշով է պատված նաեւ այս ֆոնդը, որի տնօրենը ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանի որդին է` Դավիթ Փափազյանը, իսկ տնօրենների խորհրդի նախագահը՝ Տիգրան Ավինյանը: Գաղտնի են այս ֆոնդում աշխատողների աշխատավարձերը, թեեւ հանրությունն իրավունք ունի իմանալու, թե իր վճարած փողերի դիմաց ինչ են նրանք «տալիս» հանրությանը, ինչ արդյունք, ինչ ՕԳԳ ունեն։
Այդ տարրական տվյալը մեկ-երկու ամիս առաջ փորձել էինք ստանալ` օգտվելով ֆոնդի «Ընկերության ստեղծման վերաբերյալ հանրությանը հետաքրքրող հարցերի պատասխաններ» հրապարակումից եւ զանգահարելով ԱՆԻՖ-ի կայքում նշված միակ հեռախոսահամարով, սակայն զանգերին պատասխանող չեղավ։ Անգամ ֆոնդի տնօրենի հորն էինք զանգահարել՝ Վահան Փափազյանին, ով մեզ հետ զրույցում ասաց, որ իր որդին հայկական հեռախոսահամարներ չունի։ Տարբեր աղբյուրներ հաղորդում էին, որ ԱՆԻՖ-ի տնօրենն ահռելի աշխատավարձ է ստացել, եւ անգամ թվեր էին նշում` ամսական 1․5 մլն դրամ, մյուսը՝ 5-7 անգամ ավելի։ Այսպես ծնվեցին մեր «Որքա՞ն աշխատավարձ է ստացել ֆոնդի տնօրենը 2 տարի ոչինչ չանելու համար» եւ «Պետական հետաքրքրությո՞ւն, թե՞ մի խումբ մարդկանց բիզնես» հոդվածները, որոնք հրապարակեցինք հուլիս ամսին։
ԱՆԻՖ-ը մեր հարցերին չի պատասխանել, մեր հրապարակումները չի հերքել եւ միանգամից դիմել է դատարան` «Հրապարակի» եւ իմ՝ հոդվածների հեղինակի դեմ, մեզ մեղադրելով զրպարտության եւ իրենց գործարար համբավին վնաս պատճառելու համար, դատարանից պահանջելով՝ մեզ պարտավորեցնել վճարել ընդհանուր հաշվով 3 միլիոն դրամ, եւ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությամբ, որպեսզի կալանք դրվի մեր հաշիվների վրա։
Այլ կերպ ասած՝ պետական ֆոնդը, որը հաշվետու է հասարակության եւ անկախ լրատվամիջոցի առաջ, որը պարտավոր էր մեր երկրում ներդրումներ ապահովել, սակայն չի կարողացել լիարժեք իրականացնել իր առաքելությունը, 3 մլն դրամ է պահանջում լրատվամիջոցից` միայն այն բանի համար, որ վերջինս հանդգնել է կասկածել ֆոնդի ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությանը։ Իսկ գույքի եւ դրամական միջոցների վրա 3 մլն դրամի չափով արգելանքով, պարզապես, որոշել է խոչընդոտել թերթի տպագրությունը եւ լրատվամիջոցի գոյությունը։
Այս պահին չենք ցանկանում խորանալ իրավական նրբություններում: Ներկայացնել, թե որքանով է մեր հրապարակումը, որը հիմնված է միլիոնների գործարքներ իրականացնող պետական ֆոնդի ֆինանսների նկատմամբ առողջ հանրային հետաքրքրասիրության վրա, վնասել պետական ֆոնդի գործարար համբավին։ Ոչ էլ ուզում ենք ներկայացնել մեր հավասարակշռված հոդվածի մանրամասները` դրանք կներկայացվեն դատարանում, եւ վստահ ենք, որ դատարանն ավելի ընկալունակ կլինի մեր հրապարակման հարցում: Այս պահին ավելի էական է երեւույթը` պետական կառույցի միջոցով ազատ մամուլին ճնշելու ակնհայտ փորձը։
Վերջին շրջանում շատ է գրվում եւ խոսվում այն մասին, թե ինչպես է նախկին լրագրող, ազատ մամուլի բոլոր հմայքներից ժամանակին լիովին օգտված Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լրագրողների բերանը փակելով, նրանց ֆինանսապես նեղելով, քրեական նոր հոդվածներ ընդունելով՝ մամուլը ճնշելու քաղաքականություն վարում։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի հարձակումը «Հրապարակի» վրա լիովին տեղավորվում է այդ քաղաքականության շրջանակներում:
Ի դեպ, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի կայքէջում նշված է, որ այն ՀՀ կառավարության ներքո գործող ընկերություն է, որի գործունեությունը միտված է խոշորագույն ներդրողների եւ գործընկերների հետ համատեղ լայնածավալ նախագծերի իրականացմանը: ՀՀ նախկին փոխվարչապետ, Փաշինյանի համախոհ Տիգրան Ավինյանն այդ ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահն է։
2019 թվականի մայիսի 20-ի որոշմամբ ստեղծված ֆոնդի ամենախոշոր գործարքը ԱՆԻՖ-ի եւ «Էյր Արաբիա» ավիաընկերության միջեւ համաձայնագրի ստորագրումն է, որով արաբական ընկերությունն ազգային ավիափոխադրողի կարգավիճակ է ստացել։ Սակայն այս նախագիծը դեռ ընթացքի մեջ է` արդյունքների մասին խոսելը խիստ վաղ է: Մյուս կողմից, ԱՆԻՖ-ը զրո հաշվետվողականություն ունի ՀՀ քաղաքացիների առաջ։ Հիշեցնենք, որ, որպես հիմնադրամ, այն պարտավոր է պահպանել «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքը, մասնավորապես այդ օրենքի 39-րդ հոդվածի պահանջները՝ «Հիմնադրամի գործունեության հրապարակայնությունը» վերնագրով։ Ըստ այդ հոդվածի, յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ հիմնադրամը http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր է հրապարակել
ա) հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է տեղեկություններ պարունակի իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի եւ դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի մասին, ընդգրկի հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի եւ հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք հաշվետու տարվա ընթացքում օգտվել են հիմնադրամի միջոցներից եւ ծառայություններից
բ) ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը:
Որեւէ նման տեղեկություն Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի վերաբերյալ մենք ո՛չ www.azdarar.am կայքում, ո՛չ էլ ԱՆԻՖ-ի էջում չգտանք։
Կապվեցինք ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ եւ խնդրեցինք հուշել, թե որտեղ կարող ենք ծանոթանալ ԱՆԻՖ-ի տարեկան հաշվետվությանը, եւ ինչու օրենքով սահմանված կարգով այն չի տեղադրվել հայտարարությունների կայքում։ Նա պատասխանեց, որ պետք է գրավոր դիմենք ԱՆԻՖ-ին, հույսով, որ ամեն ինչ օրինական է, եւ սխալը մենք ենք։ Կդիմենք, իհարկե, բայց համաձայնեք, որ այդ հաշվետվությունները պետք է հասանելի լինեն ֆոնդի կայքում բոլորին, եւ դրանց պետք է հնարավոր լինի ծանոթանալ` առանց որեւէ հարցում անելու։

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ մեկնողներին.armlur

«Դա ոչ մեկին հետաքրքիր չէ». Էջմիածնի նախկին քաղաքապետն ու սկեսուրը՝ մեղադրյալի աթոռին.Azatutyun

«Հրապարակ». Արշավել պատարագի ժամանակ

Եկեղեցին պատրաստվում է կտրուկ քայլեր ձեռնարկել․ «Հրապարակ»

Ո՞վ է Փաշինյանի «սրտի» Կաթողիկոսի «թեկնածուն». «Ժողովուրդ»

ԲԱՑԱՌԻԿ․ Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել.armlur

Փաստաբանն ահազանգում է՝ութ ամսական երեխան ՔՀ-ում հիվանդացել է, բժիշկ չկա.azatutyun

Սամվել Կարապետյանի եղբորորդու տունն են խուզարկում. սպասվում է ձերբակություններ.armlur

Վահագն Չախալյանը ձերբակալվել է․ նրան տանում են կալանքի

Տեռորիստ չէր գտնվում Մայր տաճարում, որ այդ ֆորմատով ներխուժեցիք․ Հայտնի փաստաբանը վերջին զարգացումների մասին.

Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվեց. նա կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ. news

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Մայր Աթոռը շրջափակված է.armlur

«Ժողովուրդ». Սիսակ Գաբրիելյանը գնել է 2-րդ բնակարանը. ինչ ունեցվածք ունի ՔՊ պատգամավորը

Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց.armlur

Անդրանիկ Քոչարյանն այևս համակիրներ չունի խմբակցությունում, մնացել է միայնակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ».Գազագողության բանդան կրկին ակտիվացել է. պատգամավորի որդին գրավով դուրս է եկել հետախուզումից

Սերժ Սարգսյանը գործարար տիկնոջից ստացել է $2.985.000 կաշառք. Civic

«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ գործեր հարուցելու հրահանգ կա

Լիլիթ Մակունցը, որոշ տեղեկություններով, բազմիցս դիմել է ամերիկյան իշխանություններին՝ կալանավորված Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, Հայաստանին արտահանձնելու խնդրով.Hraparak

Բացահայտվել են COVID-19- դեմ պատվաստանյութերի հետ կապված մահացու առողջական ռիսկերը

«Դարի հանցագործությունը»armlur

«Ժողովուրդ». Իշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը, բայց միլիոններով նոր բիզնեսներ է գնում

Հակակոռուպցիոն կոմիտեն կմտնի էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն. ձերբակալություններ ու մեղադրանքներ են սպասվում.armlur