USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ինձ համար դժվար է խոսել Գևորգ Եղիազարյանի մասին անցյալով
2021-06-26 10:28:00
Տպել Տպել

Սիրված հաղորդավար, պրոդյուսեր, Գևորգ Եղիազարյանի անակնկալ մահվան բոթը ցնցել է շատ-շատերին: Կյանքից հեռացավ ոչ միայն հայալեզու եթերի հեռուստահաղորդավար՝ բացառիկ իր գրագիտությամբ, կուլտուրայով, խոսքի ճկունությամբ, ուրույն ձեռագրով, այլև մեկն, ով իր մարդկային բարձր որակների շնորհիվ հասցրեց անջնջելի հետք թողնել յուր բազմաթիվ ընկերների, մտերիմների սրտերում՝ դառնալով իսկական ընկերոջ, լավ մարդու անկրկնելի օրինակ:

Անկեղծ ասած՝ չափազանց դժվար է հավատալ, որ Գևորգը՝ կենսախինդ, կյանքով լեցուն հայորդին` այլևս մեզ հետ չէ: Աներևակայելի է, որ այժմ ստիպված եմ Գևորգ Եղիազարյանի մասին խոսել անցյալ ժամանակով, անհավատալի է, որ նա լքել է մեզ՝ հավերժի ճամփորդ դառնալով:

Սփյուռքում ապրողները շատ լավ գիտեն, որ Լոս Անջելեսի լավագույն հաղորդավարներից մեկը հանդիսացող Գևորգ Եղիազարյանը, ով հայտնի էր նաև իր անաչառությամբ ու ճշմարտությունը բարձրաձայնելու քաջությամբ, երկար տարիներ աշխատում էր «ARTN SHANT» հեռուստաընկերությունում՝ հանդիսանալով այն առաջատար մասնագետներից մեկը, որ իսկապես իր լրագրողական գործունեությամբ ծաղկեցնում էր հեռուստաընկերությունը՝ ծառայելով իսկական պրոֆեսիոնալիզմի վառ օրինակ:
Նա հեռուստալրագրության գուրուներից մեկն էր:
Իսկապես ունիվերսալ մասնագիտական որակների տեր մարդ էր, որին կարելի էր տեսնել ինչպես ասենք վերլուծական բնույթի հաղորդումներ, այնպես էլ տարբեր բեմերում համերգներ, անհատական միջոցառումներ վարելիս: Բազմաթիվ հարսանիքներ, կնունքներ ու ծնունդներ են ծաղկել Գևորգի գեղեցիկ խոսքի ներքո՝ դառնալով իսկապես անմոռանալի ոչ միայն հոբելյարների կամ նորապսակների, այլև նույնիսկ խնջույքներին հրավիրված մասնակիցների համար:
Մասնագիտական բարձր ընդունակությունները Գևորգ Եղիազարյանի հաջողության բանալին էին, որոնք օգնում էին նրան ամենուրեք փայլել, շլացնել:
Գևորգի հետ ինքս ունեցել եմ ինչպես ընկերական, այնպես էլ գործընկերային հարաբերություններ: Միասին աշխատել ենք հեռուստամարաթոնի ժամանակ, «Grand Party»-ի կողմից կազմակեպված բարեգործական «Հայ զինվոր» համերգի շրջանակներում էլ ենք համագործակցել, հարցազրույցներ ունեցել և այլն: Նրա կողմից բացմիցս եմ հրավիրվել մասնակցելու նրա հեղինակային «Բումերանգ» հաղորդմանը, սակայն, ցավոք, չէի կարողանում գտնել ազատ ժամանակ՝ հյուրընկալվելու հաղորդաշարին: Խորը ցավ եմ ապրում, որ այդպես էլ չկարողացա Գևորգի հետ մասնակցել հաղորդմանը և հիմա ստիպված եմ մխիթարվելու համար ընդամենը վերընթերցել ու վերլսել նրա՝ ինձ ուղղված հեռախոսային հաղորդագրությունները:
Ցավոք, վերջին շրջանը հայերիս համար կարծես աչքի է ընկնում աննախադեպ կորուստներով, տարբեր տեղերից ստացվող բոթերով: Մի տեսակ մահն է սկսել թևածել ամենուր՝ բոլորիս հիշեցնելով կյանքի ու իրական արժեքների իսկության, դրանց վերաարժևորման անհրաժեշտության մասին:
Գևորգ Եղիազարյանն իսկապես չափազանց երիտասարդ էր՝ հավերժի ճամփան բռնելու համար:
Գայանե Մանուկյան

Այս նյութը դիտել են - 12836 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook