- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությոuնների նախնական արդյունքները, և դրանք, պետք է խոստովանել, ապշեցնող են. նախնական տվյալներով ՔՊ-ն ստացել է 53.92% (71 մանդատ), «Հայաստան» դաշինքը՝ 21.04% (27 մանդատ), «Պատիվ ունեմ»-ը՝ 5.23 % ձայն կամ 7 մանդատ (տվյալները փոփոխական են), ինչը նշանակում է, որ ՔՊ-ն Աժ-ում կազմելու է մեծամասնություն՝ միանձնյա կառավարություն կազմելու իրավունք ստանալով:
Ընտրությունների վերջնական արդյունքները թեպետ ամբողջությամբ հայտնի չեն (հրապարակված արդյունքները ձայների ընդհանուր թվի 97%-ի հաշվարկի արդյունք են), սակայն արդեն իսկ կարելի է պնդել, որ էական փոփոխություններ արձանագրված պատկերում չի լինի:
Նիկոլ Փաշինյանը հաղթեց և հաղթեց ջախջախիչ կերպով՝ չնայած պետք է արձանագրել նաև, որ այդ հաղթանակը դժվար թե կայանար, եթե չլինեին այն բազմաթիվ ընտրակեղծիքներն ու դրանց նպաստող արհեստական խոչընդոտները, որոնց Հայաստանն ականատես դարձավ ընտրությունների օրը: Ասել կուզի՝ հաղթանակն այդ լեգիտիմության խնդիր ունի՝ չնայած ֆորմալ առումով այն կայացած փաստ է այլևս:
Իրավիճակի ողջ լրջությունն է՛լ ավելի է ընդգծվում հատկապես այն պարագայում, երբ նկատի է առնվում այն, որ, փաստորեն, ՔՊ-ի հաղթարշավը տեղի է ունենում պատերազմում կրած կործանարար պարտությոնից հետո:
Այսինքն՝ ընտրողների մեծամասնությունն իր աջակցությունն է հայտնում հայրենիքը թուրքին պարտված կամ նվիրած ուժին, որն ամբողջությամբ տապալվել է նաև ներքին քաղաքականության ասպարեզում:
Սա նորմա՞լ է, արդյոք սա չի՞ սրում հայաստանյան հանրության ադեկվատության խնդիրը, արդյոք սա վերջը չէ՞, թե՞ իրականում գործ ունենք հմտորեն կեղծված ընտրությունների հետ, որոնց արդյունքներն, ի դեպ, ընդդիմությունը կարծես չի ընդունում՝ հարցականի տակ դնելով դրանց լեգիտիմությունը:
Օրինակ՝ նույն «Հայաստան» դաշինքից Վահե Հակոբյանը հայտարարել է՝ դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները և դիմելու է Սահմանադրական դատարան՝ վարչական ռեսուրսի կիրառման՝ շրջիկ խմբերի, զինվորականների օգտագործման դեպքերի առթիվ:
Աշխարհում չկա գեթ մեկ դեպք, երբ պատերազմում տանուլ տված, երկիրը շան փայ դարձրած քաղաքական ուժը վերարտադրված լինի:
Ակնհայտ է, որ Հայաստանը ևս չի կարող բացառություն լինել, իսկ ընտրությունների նմանօրինակ արդյունքները կարող են արգասիք լինել ընդամենը ընտրակեղծարարությունների, որոնց մասին, ի դեպ, ընտրությոնների օրը բազմաթիվ ԶԼՄ-ներ ահազանգում էին ու փաստում, բայց որոնք այդպես էլ նույն իրավապահների կողմից մնում են անարձագանք: Ասել կուզի՝ խնդիրը ոչ թե հայ հանրության ադեկվատության, այլ իշխանությունների՝ ամեն գնով աթոռից կարճած մնալու ձգտման մեջ է՝ թեկուզ պետության գոյության, հայերիս ազգային արժանապատվության հաշվին:
Մյուս կողմից՝ այս ֆոնին իսկապես խիստ էական է դառնում հավաքական ընդդիմության կեցվածքը:
Ինչպիսի՞ն է լինելու նույն «Պատիվ ունեմ»-ի դիրքորոշումը՝ առավել ամբողջական դարձնելու իրական ընդդիմության վարքագիծը:
Ի դեպ՝ «Պատիվ ունեմ»-ը խորհրդարանում է հայտնվելու լոկ օրենքի ուժով, քանի որ դաշինքների համար սահմաված անցողիկ շեմը 7%-ն է՝ հակառակ կուսակցությունների, որոնց համար սահմանված է 5%-անոց շեմ:
Բացի դա՝ ինքնին մեծ հարց է մնում ընդդիմության որդեգրած տակտիկայի հարցը:
Արդյոք ճի՞շտ էր որոշ ուժերի՝ ինքնուրույն հանդես գալու ձգտումը: Խոսքն, առաջին հերթին, «Պատիվ ունեմ»-ի մասին է:
Արդյոք գործ չունե՞նք աթոռակռվի հետ, որի պատճառով ընդդիմությունը բաժանվեց տարբեր ճամբարների՝ լի ներքին, հաճախ լատենտ բնույթ կրող հակասություններով:
Խոսքն, ի դեպ, մնացյալ ընդդիմադիրների կամ գոնե այդ անվան տակ իրենք իրենց մատուցողների մասին է նաև: Կարելի էր համախմբված, մեկ ճակատով հանդես գալ, ցիրուցան չանել հավաքական ընդդիմության պոտենցիալը: Համենայն դեպս՝ հակառակ տակտկան արդեն իսկ հասցրել է ապացուցել իր անարդյունավետությունը
Փաստացի ստացվեց, որ ընդդիմության մարտավարությունն աշխատեց դրա հիմնական առաջատար ուժի՝ «Հայաստան» դաշինքի դեմ՝ ջլատելով ներուժն ու հեշտացնելով Նիկոլ Փաշինյանի գործը՝միաժամանակ ոչ մի օգուտ չբերելով ընդդիմության մյուս թևերին նույնպես: Եվ ուրեմն՝ իրականում ո՞ր ուժը ո՞ր դաշտում էր աշխատում կամ որի՞ն էր սպասարկում՝ կամա-ակամա, արդյոք այս ամենում չկա՞յին հստակ մտայնություն կամ թաքուն հաշվարկներ:
Արձանագրենք, որ դեռևս վաղ է խոսել ընդդիմության պայքարի վերջնարդյունքի մասին, քանի որ պրոցեսներն, ըստ էության, դեռ առջևում են: Անկախ դրանից, սակայն, աներկբա է, որ բոլորն իսկապես մտածելու շատ բան ունեն, և դեռ պետք է գտնել այն հարցի պատասխանը, թե ի՞նչը կարողացավ հասարակությանը նույնիսկ այսքանից հետո գրավել ու ստիպել ձայն տալ կապիտուլյանտին ու նրա խունտային, որը, ցավոք, այնքան էլ հեշտ գործ չէ:
Գ.Մանուկյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



