- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-08-05 00:19:00Փաստաբան, մարդ, խորհրդանիշ. Լևոն Բաղդասարյանը դարձավ 60 տարեկան
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Լոս Անջելեսում նոյեմբերի 26-ին կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնից մի քանի օր առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավարությունը վերջապես հրապարակեց պատերազմի ընթացքում հիմնադրամին նվիրաբերված գումարների ընդհանուր թիվը՝ ավելի քան 170 միլիոն դոլար: Ամենախոշոր նվիրատուների առաջին տասնյակում են Էդիլ Հովնանյանն ու Քրիստին Սիմոնը՝ երեքական մլն դոլար, Սամվել Կարապետյանը՝ նույնքան, Սուքիասյանների ընտանիքը՝ 1,2 մլն, Զանգեզուրի կոմբինատը՝ նույնքան, Քեթի Քաֆեսճյանը, Քիմ Քարդաշյանը՝ մեկական միլիոն, եւ այլն:
Հաշվետվություն, որպես այդպիսին, սակայն, չկա: Հիմնադրամի նախագահ Հայկակ Արշամյանը հանրությունից գաղտնի է պահում նաեւ այն, թե հավաքված միջոցների որ մասն է փոխանցվել ՀՀ կառավարությանը, ինչը նշանակում է, որ դեռեւս հոկտեմբերից ՀՀ կառավարությանը կատարվող փոխանցումներն ահռելի են եւ կարող են հանրային դժգոհության հերթական ալիքը բարձրացնել: Սակայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ կապված այլ խնդիր էլ է ուրվագծվել այս օրերին:
ԱՄՆ նվիրատուները բողոքում են, որ չեն կարողանում հիմնադրամից ստանալ իրենց փոխանցումները վավերացնող տեղեկանքներ, որոնք անհրաժեշտ են՝ ապացուցելու համար, որ բարեգործություն են կատարել, որ այդ հիմքով ԱՄՆ-ում վճարվելիք հարկերից ազատվեն: ԱՄՆ-ում ցանկացած գումարի 40 տոկոսը հարկերն են, եւ այժմ այնպես է ստացվել, որ մարդիկ ե՛ւ «Հայաստան» համահայկական հիմնադրամին են փոխանցումներ կատարել, ե՛ւ ահռելի հարկեր պետք է վճարեն պետությանը: Մեր տեղեկություններով, այս հանգամանքը եւ այն, որ բանակի կարիքները հոգալու փոխարեն այդ գումարներից ինչ-որ մաս փոխանցվել է կառավարությանը, այնքան են զայրացրել նվիրատուներից մի քանիսին, որ նրանք դիմել են գումարները հետ ստանալու պահանջով։ Այս թեմային մենք առաջիկայում կանդրադառնանք։
Բայց առավելապես մեծ են դժգոհությունները հարկերի հետ կապված․ ինչո՞ւ փոխանցումները հավաստող տեղեկանքները չեն տրամադրվում մարդկանց, արդյոք հիմնադրամում տեղյա՞կ են այս խնդրից, եւ ի՞նչ պետք է անեն նրանք, ովքեր հայտնվել են այս իրավիճակում:
«Հայաստան» համահայկականից «Հրապարակի» հարցերին պատասխանեցին, որ նվիրատուները պետք է իրենց փոխանցումները կատարեին հիմնադրամի ամերիկյան գրասենյակին: «Եթե նրանք ԱՄՆ-ից են, ԱՄՆ-ում են նվիրատվություն կատարել, ապա իրենց միշտ տրամադրվում են համապատասխան անդորրագրերը, մենք էլ մեր բոլոր հաղորդագրություններում միշտ էլ նշում ենք, որ հարկերից ազատվելու համար պետք է նվիրատվություն կատարել այսինչ հասցեում: Եթե չի տրամադրվել, պետք է նամակ գրեն հիմնադրամի էլեկտրոնային հասցեին, եւ իրենց այնտեղ կպատասխանեն»,- ասաց հիմնադրամի հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Հովհաննիսյանը: Իսկ եթե նվիրատուները, որոնք առաջին անգամ են փոխանցումներ կատարում, դրանք արել են հայաստանյան հաշվեհամարներին, այստեղի գրասենյակը չի՞ կարող տեղեկանքներ տալ:
«Մենք տալիս ենք սերտիֆիկատ, որ կատարվել է նվիրատվություն, որով հաստատում ենք, որ ստացել ենք նվիրատվություն այսինչ չափի եւ այսինչ գումարի, եթե իրենք դա այնտեղ ցույց են տալիս, կարողանում են հարկերից խուսափել: Կարող եմ ասել, որ մեր տեղական մարմինները թե՛ Գերմանիայում, թե՛ այլ տեղերում տրամադրում են տեղեկանքներ՝ հարկերից ազատվելու համար»: Արեւիկ Հովհաննիսյանը վստահեցնում է, որ իրենց նման խնդրով ոչ ոք չի դիմել: «Եղել է, որ մեզ հարցրել են՝ ի՞նչ անել, եթե այսպիսի խնդիր կա, եւ մենք հորդորել ենք կապ հաստատել տեղական մարմնի հետ: Մենք չենք կարող միլիոնավոր դոնորների հետ անձնապես կապ հաստատել եւ զգուշացնել նրանց: Մեր հրապարակումներում մենք մշտապես զգուշացրել ենք, իսկ եթե մեզ հետ կապ են հաստատել, մենք միշտ ուղղորդել ենք, որ դիմեն տեղի գրասենյակներին»,- ասաց Արեւիկ Հովհաննիսյանը:
Իրականում ամեն ինչ այնքան էլ դյուրին չէ: «Այն նվիրատուները, որոնք սխալվել են՝ գումարներն ուղղակի փոխանցել են Երեւան, ամենայն հավանականությամբ, չեն կարողանա ստանալ իրենց ստացականները»,- մեզ հետ զրույցում նշեց հիմնադրամի նախկին աշխատակիցներից մեկը: «Բանն այն է, որ Երեւանի գրասենյակը չունի այն արտոնությունը, որն ունի ԱՄՆ գրասենյակը: Դա, իրոք, խնդիր է: Պետք է կազմակերպությունն ունենա 501 կոդ, այսինքն՝ այդ տիպի կազմակերպություն պետք է լինես, որ ստանաս այդ արտոնությունը: «Հայաստան» համահայկականի ամերիկյան գրասենյակը 501 կոդն ունի, իսկ հայաստանյանը՝ ոչ: Այն մարդիկ, որոնք սխալ փոխանցում են կատարել, պետք է խնդրեն երեւանյան գրասենյակին, որ հետ փոխանցի իրենց գումարները, հետո նորից փոխանցեն ԱՄՆ գրասենյակին, որ ստանան իրենց փաստաթղթերը»,- ասաց մեր աղբյուրը:

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ մեկնողներին.armlur

«Դա ոչ մեկին հետաքրքիր չէ». Էջմիածնի նախկին քաղաքապետն ու սկեսուրը՝ մեղադրյալի աթոռին.Azatutyun

«Հրապարակ». Արշավել պատարագի ժամանակ

Եկեղեցին պատրաստվում է կտրուկ քայլեր ձեռնարկել․ «Հրապարակ»

Ո՞վ է Փաշինյանի «սրտի» Կաթողիկոսի «թեկնածուն». «Ժողովուրդ»

ԲԱՑԱՌԻԿ․ Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել.armlur

Փաստաբանն ահազանգում է՝ութ ամսական երեխան ՔՀ-ում հիվանդացել է, բժիշկ չկա.azatutyun

Սամվել Կարապետյանի եղբորորդու տունն են խուզարկում. սպասվում է ձերբակություններ.armlur

Վահագն Չախալյանը ձերբակալվել է․ նրան տանում են կալանքի

Տեռորիստ չէր գտնվում Մայր տաճարում, որ այդ ֆորմատով ներխուժեցիք․ Հայտնի փաստաբանը վերջին զարգացումների մասին.

Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվեց. նա կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ. news

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Մայր Աթոռը շրջափակված է.armlur

«Ժողովուրդ». Սիսակ Գաբրիելյանը գնել է 2-րդ բնակարանը. ինչ ունեցվածք ունի ՔՊ պատգամավորը

Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց.armlur

Անդրանիկ Քոչարյանն այևս համակիրներ չունի խմբակցությունում, մնացել է միայնակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ».Գազագողության բանդան կրկին ակտիվացել է. պատգամավորի որդին գրավով դուրս է եկել հետախուզումից

Սերժ Սարգսյանը գործարար տիկնոջից ստացել է $2.985.000 կաշառք. Civic

«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ գործեր հարուցելու հրահանգ կա

Լիլիթ Մակունցը, որոշ տեղեկություններով, բազմիցս դիմել է ամերիկյան իշխանություններին՝ կալանավորված Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, Հայաստանին արտահանձնելու խնդրով.Hraparak

Բացահայտվել են COVID-19- դեմ պատվաստանյութերի հետ կապված մահացու առողջական ռիսկերը

«Դարի հանցագործությունը»armlur

«Ժողովուրդ». Իշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը, բայց միլիոններով նոր բիզնեսներ է գնում

Հակակոռուպցիոն կոմիտեն կմտնի էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն. ձերբակալություններ ու մեղադրանքներ են սպասվում.armlur