- 2025-05-14 18:26:00Համերգ` Նվիրված Լեգենդար Ռուբեն Մաթեվոսյանին. Հովհաննես Շահբազյան
- 2025-05-14 00:03:00ՀՀ պատվիրակությունը Բիզնեսի օպտիմալացմանն ծրագրի շրջանակներում այցելել է Քսիաոգուանչա թեյի սուպեր գործարան
- 2025-05-12 14:34:00Գագիկ Բադալյան և Հովհաննես Շահբազյան «Որտեղ գտնեմ քեզ»
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մարտի 27-ի գիշերը, Հարավ-Արևմտյան թաղամասի «Երևան-Սիթի» սուպերմարկետի մոտակայքում զարհուրելի միջադեպ է տեղի ունեցել: Ոստիկանները դաժանաբար ծեծել են, ապա ստորացնելով ու բռնություն գործադրելով բերման են ենթարկել Մալաթիայի ոստիկանության բաժին նույն թաղամասի բնակիչ, 28-ամյա Տիգրան Կարապետյանին:
Այս մասին Forrights.am-ին ահազանգեց Տիգրան Կարապետյանի եղբայրը՝ Գևորգ Կարապետյանը:
«Ոստիկանները նրան կանգնացրել են: Վեճ է առաջացել, որը վերածվել է ծեծկռտուքի: Եղբայրս ձերբակալված է, ունի վնասվածքներ, այսքանը գիտեմ», — ասաց Գևորգ Կարապետյանը: Դեպքի մանրամասները ներկայացրեց Տիգրան Կարապետյանի փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը: Ըստ նրա, ոստիկանները ստորացրել են և խոշտանգել են երիտասարդին: Նրա դեմ քրեական գործ է հարուցված Ք.Օ. 316-րդ հոդվածի երկրորդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը: Ահա, թե ինչ է պատմում փաստաբանը.
«Մարտի 27-ին, գիշերը Տիգրան Կարապետյանը ընկերոջ հետ նրա մեքենայով գնում է Օհանովի փողոցում գտնվող «Երևան-Սիթի» սուպերմարկետ, գնումների: Մինչ այդ մտնում է տուն, իմանում է, որ երեխան լավ չի, կոկորդը ցավում է: Էլ ո՞նց պետք է գնա փոքրիկ երեխայի հայրը՝ արագ քշում է, «Սիթիի» դիմաց կանգնում է, փողոցն անցնում է: Դեռ խանութ չմտած, գալիս են ոստիկանները քաղաքացիական հագուստով: Մեքենայով դեմը կանգնում են, բա՝ արա, էս ո՞նց ես քշում, ու հայհոյանք են տալիս: Նա էլ պատասխան է տալիս, թե դուք ո՞վ եք, որ ինձ հետ սենց եք խոսում: Դուրս են գալիս երեք հոգի, տշելով, ծեծելով փողոցը անցկացնում են, քարշ տալով, ընկերոջ մեքենան են նստեցնում, այդ ընկերոջն էլ են խփում: Ընկերը ոստիկանությունում ուրիշ ցուցմունք է տվել, գրել է, որ ընկել է, ոտքը վնասել է: Նա ծանոթներ ունի ոստիկանության համակարգում, իրեն ասել են՝ քեզ կպրծացնենք»:
Ըստ Գուրգեն Հովհաննիսյանի, Տիգրան Կարապետյանին մեքենայի մեջ ծեծել են, այլանդակել են, ինչի տեսանյութը կա քննչականում:
«Տղայի կոկորդին են կանգնել, հայհոյել են նրան, ինքն էլ է հայհոյել: Փորձել է ազատվել ոստիկաններից ու մեքենայի նեղվածքում ծնկով դիպչել է ոստիկաններից մեկիաչքին: Հետո մազերից քարշ տալով, տանում են ոստիկանություն, քցում են գետնին, երկու անգամ ուշքը գնում է, թքում են վրան, թքում են բերանին: Դա տեղի է ունեցել հենց ոստիկանության շենքի դիմաց: Տիգրանը ասում է՝ Նիկոլ Փաշինյանին եմ հասցնելու, ասում են՝ տո, ում ուզում ես, ասա, ու այլանդակ քֆուրներ են տալիս Նրան այն ժամանակ են նկարում, երբ որ նա հայհոյանք էտալիս: Այդ ամենը կա ոստիկանության կողմից արված տեսագրություններում», — պատմում է փաստաբանը:
Տիգրան Կարապետյանը հայտնել է իր փաստաբանին, որ քննչականի պետը ասել է իր աշխատակիցներին՝ սպասեք, սրան պետք է ստորացնել, տարեք զուգարան, ապա թքել է բերանին, դեմքին: Քրեականի պետը սպիրտ է լցրել Տիգրանի գլխին, ասելով՝ դեզինֆեկցիա եղիր, այ վարակ: Հետո սկսել են հարվածել դեմքին: «Այնքան էին սիլլում, որ հայհոյանք էի տալիս, ու մենակ իմ քֆուր տալն էր նկարում», — ասել է Տիգրանը իր փաստաբանին: Այնուհետև եկել է ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը: Նա ասել է, դիմելով բերման ենթարկվածին՝ զզվում եմ, արա քեզանից, այ ժանտախտ: Նա մատով չի կպել Տիգրանին, սակայն ստորացրել է վերջին հայհոյանքները տալով՝ «մոր քֆուր, երեխու քֆուր»: «Նրանցից մեկն էլ իմ պաշտպանյալին ասել է՝ եկեք սրան փչացնենք, մի խփեք, տանենք զուգարան», — պատմում է Գուրգեն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը գինովցած է եղել:
Ո՞րն է իշխանության ներկյացուցչի նկատմամբ բռնությունը, ինչո՞վ է հիմնավորվում մեղադրանքը: Մեր հարցին Գուրգեն Հովհաննիսյանը պատասխանեց. «Նա ընդամենը մեքենայի մեջ ուզել է ազատվել իրեն ծեծող, իր շարժումները կաշկանդող, իրեն հայհոյող անձանցից ու պատահաբար ծնկով դիպչել է ոստիկանի աչքին: Հիմա եկեք կանգնեցնենք իրար կողքի վնասվածք ստացած ոստիկանին ու Տիգրան Կարապետյանին, ու հասկանանք՝սա իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնությու՞ն է, թե՞ քաղաքացու խոշտանգում: Տիգրանին խոշտանգել են, երկուշաբթի տանելու են կալանքի»:
Ըստ փաստաբանի, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, որի համար Տիգրան Կարապետյանին ուղարկել են ոչ թե ոստիկանության համապատասխան կենտրոն, այլ հասարակ պոլիկլինիկա, ասելով, որ փորձաքննության համար իրենք պայմաններ չունեն:
«Ես չգիտեմ, թե այդ պոլիկլինիկան ապահովված է անհրաժեշտ սարքավորումներով, թե ոչ», — ասում է փաստաբանը: Այս պահին Տիգրան Կարապետյանը գտնվում է ձերբակալվածների պահման վայրում:
Հ.Գ. Լուսանկարներն ու սույն հոդվածը ուղարկել ենք ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակության հետ կապերի բաժին: ՀՀ ոստիկանապետի մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը պատասխանեց, որ մանրամասները պարզելուց հետո կարձագանքեն հրապարակմանը:

34-ամյա կնոջը քննչական կոմիտեում հարցաքննության են կանչել վարչապետի վերաբերյալ հոդվածի տակ գրված մեկնաբանության համար.news

«Փաստ». Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջև

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան








