- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Արցախյան մանկավարժական մտքի, գեղարվեստի, ազատասիրական ոգու մտասևեռումների լանդշաֆտում, հասարակական տարբեր շերտերն ամբողջացնող խոհածումների պարույրներում, արցախյան մտավորականության, ուսուցչական համակարգի փաղանգում առանձնանում է Նատաշա Պողոսյան անունը, ով մանկավարժի ու մայրության, առաքինություններով-հերոսականության սուրբ մտասևեռումներով պսակյալ ստեղծագործական ծրագիր-նպատակադրումներով է մեկնության ելել՝ այս անգամ մտավոր աշխարհում հանդես գալով՝ երևի թե եզակի «Մանկավարժի օրագիր» գրքով` բաղկացած առայժմ երկու մասից:
Կին, ով հաճելի զարմանք ու մեծ հարգանք, անհատնում սեր վաստակող հայ կնոջ պատասխանատվության, ուսուցողական-դաստիարակչական գործի հետաքրքիր ու բարձր զգացումներ, անգնահատելի որակական դրսևորումներ ցուցաբերերելով՝ խիզախում է օրվա, ժամանակի հրատապ խնդիրներին ընթացս և ընդառաջ, հնօրյա ու նորօրյա ազգային ավանդներին ունկնդիր ու ակնդիր՝ առաջադրում ու հուշում է իր պատասխանները, իր անհանգստությունները` պահպանելով հնագույն ժամանակներից եկող հայապահպան-ազատասեր, արաչագործ Խաչեն աշխարհի շնորհաշատ-հայրենասեր հայ կնոջ անգերազանց հատկանիշները, արցախուհու զարմանահրաշ տեսակը, իր իմացությունների-մենթալիտետի` մտախառնվածքի պրիզմայով, հրեղեն ու միաժամանակ` նուրբ ոգու թելերով, սրտի տաք երակով անցկացնելով հայրենիքին ու նրա հրաշագործ, նվիրական-հերոսական մարդկանց վերաբերող եղելություններ-ընդհանրացումներ, ստեղծելով հայ մարդկանց (սերնդափոխությամբ եկող ու անցնող սիրելի աշակերտներ` իրենց ինքնատիպ բնութագրումներով, լեգենդ դարձած հայրենասեր-նահատակներ, սահմանամերձ գոտիներում կանգնած արիական հայորդիներ, հողի մարդիկ, ուսուցիչներ` կյանքի գույներին նոր ներկապնակ ներկայացնող իրենց հարազատներով, ոգեղեն սլացքներով կամ բնավորության հեղհեղուկ նստվածքներով առանձնացող ազնիվ ու անազնիվ մարդկանց տեսականի) հետաքրքիր կերպավորումներ, արարելով նրանց մարտեղեն, աշխատասեր ու առաքինի, նաև` փոփոխամիտ, երկմտող, այլադեմ, բայց նաև` հանճարեղ-հայրենասեր-անզուգական տեսակը:
Մանկավարժ ու հայրենասեր հեղինակ Նատաշա Պողոսյանն իր հոգու հրով ու սաների հանդեպ հավատով, նրանց սատարելու, կյանքի ճիշտ-առաքինի ճանապարհ ցույց տալու, նրանց բարձր տեսնելու նվիրվածությամբ ինձ հիշեցնում է մեծ իմաստասեր և ուսուցիչ Մովսես անապատականի աշակերտ, Նախիջևանի Շոռոթ և Ագուլիս գյուղերում ուսուցանող ուսուցիչ, 17-րդ դարում շահաբասյան արշավանքների ժամանակ իր սաներին-աշակերտներին մանկաժողովներից փրկելու, իր հավատին ամուր մնալու համար պարսիկների սրից նահատակված Անդրեաս երեցի անձնուրաց խիզախությունը, որին նվիրված բանաստեղծությամբ հանդես է եկել նույն դարում ստեղծագործող Ներսես Մոկացին և Առաքել Դավրիժեցին «Հայոց պատմությունում»: Հերոսական հայրենի Մարտակերտն ու հերոսացած մարտակերտցիներն են տիկին Նատաշայի հերոսները, կրակի ու հազար որոգայթների տակ հայտնված սահմանամերձ բնակավայրերը` իրենց աներեր բնակիչներով, ճակատագրին ընդառաջ գնացող մարտականները, ճակատագրի որոգայթներին-հարվածներին-պատերազմական թեժություններին դիմակայող, դրանց փոքրոգությունն ու ոխակալությունն արհամարհող, դրանցից չվախեցող, դրանց արիաբար հարվածող մարտակերտցիները, արցախցիները, ի սփյուռս հայությունը, երբեմնակի ու առավել հաճախ` հատիկ-հատիկ բնութագրված, բացահայտելով նրանց թե’ մարդկային առաքինությունները, թե’ թերությունները:
«Մանկավարժի օրագիրը» սիլլոգիզմների-պատճառա-հետևանքային կապերի մի ուսանելի սինթեզ է` բոլոր հասակի ու որակի մարդկանց համար, հաճախ ազգային ու համազգային հարցադրումներին պատասխան պահանջող ու պատասխան առաջադրող լուծմունքներով, մարդկային բնավորության, հոգեկան աշխարհի, բարձր ինտելեկտի բացահայտումներով, որոնք մանկավարժի հոգևոր աշխարհի պահանջմունքներն են և արարելու կերպը, իսկական և անիսկական արժեքների գնահատումները. «….Մանկավարժի իմ օրագրային գրառումների արդյունքում խայտաբղետ մի խճանկար է՝ բարձր արժեքների սերմանում և կողքին ակամայից սերտաճող գաճաճ արժեքներ, ողջամտություն և դրան անհարիր աբսուրդ, մարտիրոսված ու ոգեղենացած հերոսներ և մեր աչքի առաջ ընկնող կերպարներ…Որտե՞ղ ենք գնում… Ի՞նչ ենք անում փրկելու համար արյան գնով ձեռք բերածը…Ինչպե՞ս ենք ընկալում և իմաստավորում օրվա խորհուրդը, ինչպե՞ս ենք ապրում Աստծո տված ամեն օրը՝ ավերու՞մ, թե՞ կառուցում ենք այն>», որտեղ նա հարահարցումներ ունի. որտեղ ինքն է ու իր օրագիրը (վերջինս անձնավորվում է նրա գրչի տակ) ու որտեղ վիպական ասելիքը անձնավորված ու անանձն երակ է ստանում` բանաստեղծական անձն ու անանձն տեսակի նման, որտեղ երևույթները անձնական մտորումներից բեկվում են անանձնականի և ընդհանուրի միջով. «Ուզում եմ փախչել հակասական դիպվածներից, մարդկանց պայմանականություններից ու պատեհապաշտությունից, ուզում եմ մնալ ես ու իմ օրագիրը»:
Քանի դեռ հեղինակը մարտականորեն, արարումներով լի է ու դեռևս խայտաբղետ կյանքի մարտադաշտում է գտնվում` հայրենի աշխարհի քաղաքական ու մշակութային կյանքի հորձանուտում, ազգային ճանապարհի նոր տրամադրություններին հավատացյալ` ակտիվ պայքարողի դրոշով, ուստի տեղին չէ նրա «…վերջին հանգրվանի» մասին խոսքը և անհանգստությունը` անառողջ քննադատության մասին թե’ իր, թե’ այլոց կողմից` «Մանկավարժի գործունեության կանոնավոր շարունակություն. սա էր մանկավարժի իմ օրագրային գրառումների վերջին հանգրվանը և ոչ թե քննադատության աշխուժությունը» հնչեցված. այն, կարծում ենք, անպայմանորեն կունենա արարման նոր եզերքներ:
Նատաշա Պողոսյան նվիրյալ ուսուցչուհու մեծ եռանդն ու պատասխանատվությունը, ազգային արժանապատվությունն ու իր սաների հանդեպ մեծ սերն ու ուսուցանելու անձանձիր լուծմունքները նրան տանում են հետ` դեպի ոսկեդար, և նա մեզ երևում է իբրև Մեծ գյուտարար և Ուսուցիչ, Հայոց առաքին քաղաքագետ (Պ. Սևակ) Մեսրոպ Մաշտոցի նվիրյալ աշակերտներից մեկը… ու դեպի հաղթանակներով պսակյալ ապագա` իբրև մտավոր աշխարհի մարտիկ: Ուրեմն, հետայսու, նա ավելի մեծ եռանդով պետք է նվիրվի հայ կնոջ անբասիր, արարումներով լի ճակատագրին` որպես զինվորյալ և վիպական-օրագրային խնկարկումներով ներկայացնի Արցախն ու նրա երևելի, հերոսական ժողովրդին ու նրա հաղթապսակներով լի ապագան… Դեպի նոր ճանապարհ, սիրելի՛ Նատաշա Պողոսյան, զենքդ ու գրիչդ հատու են ու բեղուն, ինչպես հայրենանվեր սերմնացանն իր մարտեղեն ու արարումի հերկերում…
ԶԻՆԱԻԴԱ ԲԱԼԱՅԱՆ
Գրականագետ, գրող- բանաստեղծ,
ԱրՊՀ գրականության և լրագրության ամբիոնի դոցենտ

Ալեն Սիմոնյանը թրոլինգի է ենթարկել «Տաշիր Սամոյին». ի՞նչը կարող է կոտրել իշխանությունների ինքնավստահությունը

Թալանը հետ բերելու անավարտ խոստումը. ինչո՞ւ է ՔՊ-ն հիմա խոսում «նոր արժեքների» մասին

Նիկոլ Փաշինյանի թիրախը հատկապես ԴՕԿ-ի ընտրազանգվածն է

Նիկոլ Փաշինյանն Արեն Մկրտչյանին վերադարձրեց հին պարտքը

Ռուբեն Ռուբինյանի վիճելի հայտարարությունը. ո՞ւմ վրա է քաղաքական պատասխանատվության բեռը

Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է

Վարդան Ղուկասյանի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում

Այսօր Արցախի Անկախության օրն է, որի զոհաբերությունը շատ թանկ նստեց արցախցիներիս վրա։

Ծառին պատմեցի ԱՍՏԾՈ մասին, և նա ծաղկեց. Լևոն Բաղդասարյան

ԵՐԿԻՐ ԱՌԱՆՑ ԸՆԴԻՄՈՒԹՅԱՆ.

Ինչ էինք, ինչ դարձանք` անգամ չմտածելով մեր սերունդների մասին...

Դատարանը Ազատյանի անազատության հետ կապված խափանման միջոցը փոխարինել է վարչական հսկողությամբ և չկա պաշտոնավարման հետ կապված որևէ սահմանափակում

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը հրապարակային դիմում է ԿԳՄՍ նախարարությանը, ՊԵԿ-ին՝ ակնկալելով ստանալ սպառիչ պատասխան

Փաստաբան, մարդ, խորհրդանիշ. Լևոն Բաղդասարյանը դարձավ 60 տարեկան

Եվս մի «գերժամանակակից» թյուրիմացություն Երևանի կենտրոնում

Երբ երկրի մտավորականը լուռ է...

Մանվել Գրիգորյանի հանդեպ Արթուր Վանեցյանի դրսևորած վարքի ու վերաբերմունքի հարցի արժեքը հատկապես քաղաքական է

Շնորհավո՛ր երկնային ծնունդդ, անպա՛րտ Գեներալ

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում