- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
«... Ու որպեսզի թամաշավոր ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում ենժողովրդի անունը»: Հ.Թումանյան
Արթուր Ասատրյանը՝ նույն ինքը՝ հանրահայտ Դոն Պիպոն, մի լրատվականում բավական ծավալուն հարցազրույց է տվել , ուր խոսել է իր՝ Հայաստան վերադարձի, ունեցած պլանների մասին, ինչպես նաև ցանկություն հայտնել՝ բանավեճի բռնվել գեներալ Մանվել Գրիգորյանի հետ՝ պատրաստակամություն հայտնելով « ցանկացած տեղում նստել նրա դեմ և բարձրացնել բոլոր պրոբլեմները , նաև պատասխանել նրա հարցերին »:

Բայց Դոն Պիպոյի հարցազրույցը միայն այսքանով չէ, որ աչքի է ընկել. նա, խոսելով ինքն իր մասին ու անդրադառնալով մամուլի հրապարակումներին, գրեթե սենսացիոն հայտարարություն է արել: « Իմ մասին գրում են՝ քրեական հեղինակություն , խնդրում եմ , պատասխանը տան՝ ի՞նչ է նշանակում՝ քրեական հեղինակություն՝ ես դատվա՞ծ եմ եղել , Հայաստանում ինչ - որ մի հանցա՞նք եմ գործել , Ռուսաստանում ինչ - որ հանցա՞նք եմ գործել։ Ինչո՞ւ են ինձ մեղադրում։ Ես չեմ հասկանում։ Ինձ հետաքրքիր է՝ ինչի՞ համար են ուզում ինձ սևացնել։ Բայց հասկանում եմ՝ ինչու։ Որովհետև իմ արած լավ գործերը ուզում են ծածկեն , որ , եթե վաղը լինի ինչ - որ հանդիպում , քննարկման հարց , մարդիկ վախենան , այդ հարցն ինձ հետ չքննարկեն՝ վախենալով , որ քրեական հեղինակություն է , դոն է։ Այս բոլորը շինծու պատվեր է»,-ասել է Արթուր Ասատրյանը լրագրողի հետ զրույցում:
Իհարկե, Դոն Պիպոյի՝ մամուլին տված սույն հարցազրույցի բուն նպատակը պարզ է. ինքնափիառի հերթական դրսևորում պետք է համարել սա, բացահայտ հայտ՝ հասարակական-քաղաքական կյանքում ընթացող որոշակի պրոցեսների վրա ազդեցություն ձեռք բերելու, գործոն դառնալու: Միայն թե պարզ չէ Դոն Պիպոյի որոշ հարցերում «բանից բեխաբար» ներկայանալու ծածուկ ձգտումը. մասնավորապես՝ ի՞նչ է նշանակում «խնդրում եմ , պատասխանը տան՝ ի՞նչ է նշանակում՝ քրեական հեղինակություն» հարցադրումը, որ հնչում է մեկի շուրթերից, ով թե՛ դրսում, թե՛ ներսում մշտապես ասոցացվել է գողական աշխարհի հետ:
Մի՞թե, այնուամենայնիվ, բոլոր նրանք, ովքեր երկար տարիներ ի վեր Արթուր Ասատրյանին համարել են քրեական իսկական հեղինակություն, մեծ սխալ են գործել:
Միթե՞ մարդիկ, ասենք, ինչ-որ սովորական խոպանչի են համարել անվանի հայ քրեական հեղինակությանը, ու որոշ դեպքերում՝ նույնիսկ պարծեցել դրանով:
Ի գիտություն Դոն Պիոպոյի՝ «քրեական հեղինակություն» սովորաբար համարվում է այն անհատն, ով, այս կամ այն պատճառով պայմանավորված, հեղինակություն է վայելում կրիմինալ աշխարհում, ում հարգում են, իսկ խոսքի հետ հաշվի նստում:
Հարց՝ Դոն Պիպոյին՝ իր հետ կրիմինալ աշխարհում այլևս հաշվի չե՞ն նստում, իրեն քրեական աշխարհում մասնիկը չե՞ն համարում, նրան գաղտնի պայմաններում գահընկե՞ց են արել, ինչի պատճառով նա այլևս ինքն զինք քրեական հեղինակություն չի համարում…
Եթե իսկապես ամեն բան սուտ է ու շինծու, ապա Արթուր Ասատրյանն առնվազը պարտավոր է դատի տալ բոլոր նրանց, ովքեր հանիրավի կերպով տարիներ շարունակ «պախարակել» են իր անունն ու նրան զուր տեղը գողական ածականներ ձոնել: Ասել կուզե, որ ինքն ամանչում է այդ աշխարհի ներկայացուցիչն լինելը:
Արթուր Ասատրյանի խոսքից պարզ է դառնում, որ իր համար քրեական հեղինակություն համարվելը վիրավորանքի պես մի բան է, յուրատեսակ շառ. ինչո՞ւ…
Թե ինչպես կվարվի Արթուր Ասատրյանն իրեն զուր տեղն «անվանարկողների» հետ, թերևս, առայժմ դժվար է ասել, ու այդ հարցում միայն ժամանակը կարող է հստակություն մտցնել, բայց այն, որ հարցազրույցը գլխավորապես առաջ է բերում մի շարք անհասկանալի հարցեր, քան հնչեցնում կարևոր հարցադրումերի պատասխաններ, կարծում ենք, առավել քան ակնհայտ է:
Ի՞նչ ասես, խոպանչու տրամաբանություն է:
Հ.Գ. Տեղեկացնենք, որ Պիպոն իր «մենախոսության» մեջ ուղղակի թմբկահարում է, թե ինքը բարերար է, ու կինոյի շենքն էլ չեն թողել, որ գնի ու վերանորոգի:
Սույն պարոնին հիշեցնենք, որ այդպես բարերար չեն լինում: Ի՞նչ է նշանակում՝ առնել տարածք ու հետո սեփական տարածքը վերանորոգելուց հետո անվանել բարեգործություն :
«Միստր» Դոն Պիպո, չի՛ կարելի սեփական շահը կոչել բարեգործություն, և ձեզ հռչակել համայն աշխարհի էջմիածնեցիների բարերար և խոսել նրանց անունից, այլապես մարդկանց ծիծաղը չեք կարող զսպել:
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



