- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Հայաստանյան հասարակական-քաղաքական երկնակամարում կարծես մի նոր «աստղ» է ծնունդ առնում: Ճիշտ է՝ աստղագիտական լեզվով ասած՝ այն թզուկ է ու խավար, սակայն դատելով ամենայնից՝ բավական ամբիցիոզ, ինչը, հաշվի առնելով ծագումնաբանական գործոնը, կարող է չափազանց վատ հետևանքներ ունենալ պետության համար:
Դոն Պիպո: Այս մականունավորի մասին, արդարև, գիտեն շատերը: Բայց Արթուր Ասատրյանի համապատասխան համբավը պայմանավորված է ոչ թե դրական գործոններով, ինչպես փորձում են հասարակությանը մոլորության մեջ գցել վերջին շրջանում այս անձի փիառով զբաղվել փորձող սերգոյաններն, այլ բոլորովին հակառակ պատճառով: Դժվար է գտնել ևս նմանատիպ մեկին, ում անունը հայ իրականության մեջ վաղուց նույնականացվում է «սկանդալ», «հանցանք», «քծնանք» և այլ հակահասարակակական հասկացությունների ու երևույթների հետ:
Ընդ որում՝ բավական հետաքրքրական ու առանձին ուսումնասիրության առարկա դառնալու արժան պետք է համարել հատկապես փիառի այն կերպը, որով մի ինչ որ Սերգոյան Արտակ, ով, ինչպես հայտնի է, Պիպոյի վաղեմի «հալալներից» է, իրականացնում է սեփական հովանավորի «ռեկլամը»: Սրանք որոշել են ինքնահաստատվել բացառապես Էջմիածնի քաղաքային իշխանությունների հաշվին՝ ճիգ ու ջանք չխնայելով դատարկ տեղն օդ տատանելու, իբր մոխրագույն ֆոնին սպիտակ թվալու: Մինչդեռ մոռանում են ժողովրդական հայտնի ասացվածքը՝ «Բոշեն փաշա չի դառնա», ու որքան էլ որոշ վայ փիառշիկներ փորձեն սեփական շեֆին հասարակությանը մատուցել դրական լույսի ներքո, միևնույնն է՝ դրանից իրականությունը չի փոխվում, անգրագետը՝ գրագետ չի դառնում: Թո՛ղ նախ «տելեվիզրը» հեռուստացույցից տարբերել սովորեն ու հայերեն խոսելիս թիվն ու դեմքը չխառնեն, հետո գան ու հավակնություններ ներկայացնեն:
Փաստորեն՝ Եվրոպան էլ ի զորու չեղավ քաղաքակրթել Պիպոյին, ինչը, թերևս, հաստատում է մի պարզ ճշմարտություն՝ փող ունենալը չի կարող գրագիտության չափանիշ համարվել: Փողն ու գիտելիքը դիցուք Դոն Պիպոյի պարագայում միանգամայն հակոտնյա երևույթներ են:
Իսկ հիմա հակիրճ այն մասին, թե իրականում ինչ հայացքների տեր մարդիկ են սրանք: 
Սրանք՝ Պիպոն ու Սերգոյան Արտակը՝ նույն նրանք են, ովքեր մեկ տարի առաջ իրենց մասսայական ելույթներում չէին դադարում Կարեն Կարապետյան փառաբանել՝ շողոքորթող զուգահեռներ անցկացնելով Սերժ Սարգսյանի ու Ելցինի, Կարեն Կարապետյանի ու Պուտինի միջև:
Հիշեցենք՝ մեկ տարի առաջ Պիպոն հայտարարում էր, որ Հայաստանի փրկությունը Կարեն Կարապետյանի մեջ է լոկ, ու եթե իր խոսքերը սուտ դուրս գան, թո՛ղ իրեն հիշեցնեն համապատասխան օրվա մասին: 
Եվ ուրեմն՝ հիշեցնում ենք Պիպոյին ոչ միայն այդ օրվա մասին, այլև այն, որ նախորդ իշխանութունների օրոք ինքն ու իր փիառշիկը չգիտես ինչու այդպես էլ չէին հանդգնում մատնացույց անել Էջմիածնի ենթադրյալ թերությունները, ծպտուն անգամ չէին հանում այն «անտանելի ճնշումների» մասին, որի հեղինակն իբր քաղաքային իշխանությունն է:
Հարց ենք տալիս մեր «հերոսներին»՝ ո՞ւր էին իրենք այն ժամանակ, ինչո՞ւ նույնքան մեծ ոգևորությամբ չէին պաշտպանում քաղաքաբնակների «ոտնահարված» շահերը: Կամ ինչո՞ւ է Պիպոն հիմա Նիկոլին «վերուստ» ուղարկված համարում այն պարագայում, երբ ամիսներ առաջ ՀՀԿ-ի անվամբ էր երդվում: Ենթադրելի է,որ Ասատրյանին այն ժամանակ ձեռնտու չէր հիշել հասարակների խախտված իրավունքների մասին, իսկ հիմա էլ ժամանակն է եկել քծնելու Փաշինյանին:
Ճիշտ է՝ հանուն արդարության պետք է ասել, որ Դոն Պիպոյից շատ դեպքերում դժվար է գլուխ հանել, չմոռանանք, որ հայաստանյան մի շարք կայքեր Պիպոյից բավական զգալի հոնորարներ են վերջերս սկսել ստանալ՝ հենց միայն Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ ցեխ շպրտելու համար:
Ի դեպ՝ USArmenianews.com-ը խոստանում է մոտ ապագայում Պիպոյի գրպանից սնվողների անուններ հրապարկել՝ պատռելու համար որոշ ձրիակերների դիմակը:
«Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանի նպատակն իրականում հասկանալի է, պայմանվորված երկրում ստեղծված իրավիճակով՝ սա որոշել է հասարակությունը և, մասնավորապես, էջմիածնեցիներին պառակտելու ճանապարհով իր բաժին կտորը փախցնել իշխանությունից՝ մոռանալով, սակայն, որ իշխանությունը, որին այդքան ձգտում են ինքն ու իր թիմակիցները, փողոցում գցած չէ, որ ով ցանկանա՝ վերցնի ու վայելի: Այն տեր ունի ու դրա տերը ժողովուրդն է, որի անունից խոսելու ոչ մի իրավունք որևիցե պիպո չունի:
Պարոնա՛ք, նախ գրել, կարդա՛լ սովորեք ու հետո միայն հավակնություններ ներկայացրեք. Էջմիածինը հո ձեր հոր բաղչեն չի՞…
Շարունակելի...
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



