USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 24 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Բըրբանկի Հայոց Առաջնորդարանում ակցիայի մասնակիցներից մեկին հարվածել են, մյուսին սպառնացել` վիզը կտրել. Քրիստինե Հալաջյան
2017-10-30 02:04:00
Տպել Տպել

Հոկտեմբերի 29-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա էր Բըրբանկ քաղաքի Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի Հայոց Առաջնորդարանում մատուցվող կիրակնօրյա պատարագին:
Պատարագի ընթացքում լոսանջելեսաբնակները կազմակերպել էին բողոքի ակցիա՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի այցի հետ կապված, ովքեր եկել էին իրենց խոսքը հասցնելու, իրենց բողոքի ձայնը բարձրացնելու կաթողիկոսին, ով իրականում հեռացել է ժողովրդից և սատարում է ՀՀ իշխանություններին: Իրենց խոսքերում ակցիայի մասնակիցները շեշտում էին, որ եկեղեցին պետք է ժողովրդի հետ լինի և ոչ թե սատարի ՀՀ բռնապետական իշխանությանը:
Հայոց Առաջնորդարանում ակցիայի ընթացքում տեղի են ունեցել միջադեպեր ակտիվիստների նկատմամբ, որի ընթացքում նույնիսկ ակտիվիստներից մեկին հարվածել են:
USArmenianews.com-ը կապ հաստատեց ակտիվիստ, ամերիկաբնակ բլոգեր Քրիստինե Հալաջյանի հետ՝ պարզաբանելու տեղի ունեցածը:
-Հարգելի Քրիստինե, նախ սկսենք նրանից, թե ո՞վ կամ ովքե՞ր էին կազմակերպել բողոքի ակցիան՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ , և ի՞նչն էր ակցիայի նպատակը:

Նախ՝ շնորհակալություն, որ ինչպես միշտ, կանգնած եք ժողովրդի և լոսանջելեսաբնակ ակտիվիստների կողքին և «USArmenianews».com լրատվական կայքի միջոցով փորձում եք լույս սփռել մեր համայնքում կատարվող իրադարձություններին:

Այս ակցիան ինքնաբուխ ակցիա էր, որ կազմակերպվել էր տարբեր կազմակերպությունների ու անձերի կողմից: Չկար ինչ-որ հատուկ ծրագիր: Ակցիաներ եղան եկեղեցու ներսում կազմակերպված մի խումբ անձերի կողմից:
Երեք հոգի քաջ ու համարձակ եկեղեցում բացականչեցին.«...Գարեգին, դու դավաճան ես», «ապաշխարհի՛ր , դու մե՛ղք ես գործում», «դո՛ւք կործանում եք մեր երկիրը» արտահայտությունները: Ես այնտեղ էի լուսաբանելու համար:
Ակցիայի նպատակն էր ցույց տալ կաթողիկոսին, որ Սփյուռքը քնած չէ, որ մենք բավականին տեղեկացված ենք ու պայքարելու ենք բոլոր անարդարությունների դեմ:
Մենք այս ակցիայով ցույց տվեցինք, որ դեմ ենք ամեն տեսակ կաշառակերություններին ու անօրենություններին, որ կատարվում է եկեղեցում, ինչպես նաև պահանջեցինք պատասխան կաթողիկոսից, թե ինչ դիրքորոշում ունի եկեղեցին քաղբանտարկյանների հարցում, հանձինս՝ «Սասնա Ծռեր»-ի տղաների և Սերժ Սարգսյանի արած վերջին հայտարարության մասին, որտեղ ասվում է, որ շահավետ պայմաններում Արցախի հողերի հարցում փոխզիճումներ են լինելու:

- Կարո՞ղ եք մանրամասնել թե ինչի համար ակցիայի ժամանակ, ձեզ և մի քանիսին հրավիրեցին հոգևոր այրերից մեկի հետ քննարկելու ստեղծված իրավիճակը: Արդյո՞ք դա նպատակ չէր հետպնդում շեղելու ակցիայի մասնակիցներին, երբ հոծ բազմություն էր մասնակցում պատարագին:

Բոլոր ակցիայի մասնակիցներին դուրս էին հրավիրում: Ես՝ բացառություն չէի: Ինձ համար պատարագն էի նկարում, երբ ինձ մոտեցան մի խումբ մարդիկ ու հրավիրեցին դուրս: Հրաժարվեցի ենթարկվել իրենց ապօրինի պահանջին: Հետո էլի մարդիկ մոտեցան՝ նույն պահանջով և ստացան նույն պատասխանը:
Այդ ժամանակ ինձ սպառնացին, որ մինչև երեկո ես կտեսնեմ թե ինչ է լինելու: Ես հարցրեցի դուք ինձ սպառնո՞ւմ եք, պատասխանեցին, որ մեզ դեռ ցույց կտան:
Հետո ինձ էլի մոտեցան ու խնդրեցին անջատել հեռախոսը և չնկարել: Հետաքրքրվեցի, թե ինչի չպետք է նկարեմ, նրանք ինձ պատասխանեցին, որ CIA օրենք եմ խախտում: Ես ծիծաղեցի ու ասացի, որ, երբ բոլորը չեն նկարի՝ ես նույնպես չեմ նկարի: Հետո ինձ մոտեցավ եկեղեցում անվտանգության պատասխանտուն ու հրավիրեց սրբազանի մոտ խոսելու:
Գնացի այդ հանդիպմանը, որտեղ շատ մեծ բացահայտումներ կատարվեցին: Տեսանյութը կա իմ էջում, կարող եք նայել մանրամասները:
Ինչ վերաբերում է շեղելուն, այո նրանք մեզ շեղեցին: Այդ հանդիպումից մենք ոչնչի չհասանք, ուստի ես համարում եմ այդ հանդիպումը ոչինչ չասող ժամանակի կորուստ:
Հարկ եմ համարում նշել, որ ակցիային մասնակցող մեր անդամներից մեկին ծեծել էին Հայոց Առաջնորդարանի շենքում, մյուսին՝ սպառնացել, որ նրա վիզն են կտրելու և այլն:
Այս ամենը կատարվել է եկեղեցու ամբողջ հավատցյալ ժողովրդի աչքի առաջ ու ոչ ոք չհամարձակվեց պաշտպանել ծեծվող կնոջը: Բա ո՞ւր մնաց «սիրիր մերձավորիդ» պատվիրանը:
Միաժամանակ ուզում եմ նշել նաև , որ ինձ հնչեցված սպառնալիքը ես հասկանում եմ այսպես. «...նրանք իրենց տրամադրության տակ գտնվող լրատվամիջոցների միջոցով փորձելու են ապատեղեկատվություն տարածել առ այն, որ այն, որ մենք ուղղակի մի քանի հոգով էինք, ուղղակի եկել էինք պատարագը հարամելու»:
Մեզ՝ ի դեպ, այդտեղ գտնվող «VIP» հյուրերից մի քանիսը մեզ անվանեցին Եհովայի վկաներ, տգետներ և այլ վիրավորանքներ:

-Լոս Անջելեսում մեկ միլիոնից ավելի հայություն է բնակվում: Ինչո՞վ էր պայմանավորված Առաջնորդարանի ակցիային թվով շատ քիչ մասնակցիների թիվը: Ըստ ձեզ մարդիկ արդեն հոգնե՞լ են պայքարից, թե՝ այլևս հավատ չի ներշնչում ներկա ընդդիմադիր դաշտի քաղաքական իրավիճակը:

Իրոք, մեր համայնքը շատ մեծ է, բայց, ցավոք, պետք է արձանագրել , որ քիչ մարդիկ էին եկել ակցիային մասնակցելու, եթե համեմատենք անցյալ տարվա ցույցերին, երթերի բազմությանը, երբ հարյուրավոր մարդիկ էին մասնակցում:
Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ «Սասնա Ծռեր»-ին աջակցող և ընդդիմադիր համարվող անձանց և կազմակերպությունների միջև կա պառակտում: Սակայն, հարկ է նշել, որ միևնույն ժամանակ կա նաև միավորում՝ նույն գաղափարի շուրջ:
Երկրորդ պատճառը՝ կարծում եմ, նա է, որ շատերը կարծում են, որ ցույցերով հարց չի կարելի լուծել: Սակայն, ցույցերը ու այսպիսի ակցիաները հարց լինելու համար չեն, հատկապես այն իշխանությունների հետ, որոնք ընդունակ չեն լսելու:
Ակցիաները հիմնականում ինֆորմացիոն բնույթ ունեն ու փորձ ժողովրդին միավորելու ու տեղեկացնելու ինչպես նաև ամերիկյան հասարակությանը իրազեկելու Հայաստանում գտնվող քաղբանտարկյալների մասին:

-Ձեր տեսանյութերից մեկում խոսում էր ակտիվիստ Շուշանիկ Դիվայնը, ում հետ կապված էր միջադեպը, երբ նրան եկեղեցու ներսում ապտակել էին: Տեղյա՞կ եք թե ով է հարվածողը և արդյոք նրա այդ քայլը իրավական հարթություն կտեղափոխվի:

Այո, իմ նկարահանած տեսանյութի մեջ դուք կարող եք ականատես լինել, ինչպես մենք նկատեցինք, այդ նույն անձը, ով նորից փորձում էր ակցայի մեկ այլ մասնակցի հարվածել, մենք կանչեցինք ոստիկաններին, տվեցինք այդ մարդու նկարներն և մեքենայի համարները:
Կատարվածի մասին հաղորդագրություն ենք ներկայացրել ոստիկանություն:

-Այսօր, հայության մի զգալի հատված հետևում էր Ֆեյսբուքյան ձեր էջին, որտեղ դուք հանդես էիք գալիս բավական զուսպ, տրամաբանված խոսքով և ձեր ակցիան քաղաքակիրթ ձևով էիք տանում ՝ ի տարբերություն մի երկուսի, որը տեսանյութերից պարզ երևում էր: Շատ պայքարողներ , ովքեր ի սկզբանե պայքարել և դեռ պայքարում են «Սասնա Ծռեր»-ի համար, տեղեկանալով նախօրոք հայտարարված ակցիայի մասին, պարզապես չմասնակցեցին, չցանկանալով կանգնելու որոշների կողքին: Ըստ ձեզ, ի՞նչն էր պատճառը:

Շնորհակալ եմ բարձր գնատականի համար: Այո, ես փորձել եմ լինել շատ զուսպ, քանի որ ես քրիսոտոնյա եմ ու խորը հարգանք ունեմ հավատացյալ իմ ժողովրդի նկատմամբ:
Սակայն, ինձ բազմիցս սադրեցին ու փորձեցին հունից հանել եկեղեցում և դրսում: Իսկ ինչ վերաբերվում է մյուսներին ովքեր չմասնակցեցին ես չեմ կարող նրանց փոխարեն պատասխանել: Սակայն, ճիշտ եք նկատել: Կան անհատներ, որոնք չունեն քաղաքականապես ակտիվ շատ մարդկանց աջակցությունը: Դրա համար էլ այսօր էլ ակցիային ամեն մեկն իր ծրագրով էր եկել:

-Բոլորիս նպատակն է «Սասնա Ծռեր»ին ազատելը: Ինչպե՞ս եք տեսնում տղաներին և մնացած քաղբանտարկյալներին ազատ արձակելու ելքը:
Միակ ելքը, որ ես տեսնում եմ Սփյուռքի և Հայաստանի արագ ու կազմակերպված միավորվելն է: Այսօր,  ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր դժբախտությունների ետևում կանգնած է Ռուսաստանը: Ուստի Սփյուռքը միավորվելով և օգտագործելով իր միջազգային կապերն ու ռեսուրսները կարող է ազդել Ռուսաստանի բռնապետական նկրտումների վրա և նորմալ, քաղաքակիրթ լուծում տալ Հայաստանի և Արցախի հարցում գոյություն ունեցող այդ քաոսին:

-Լոս Անջելեսում որպես ակտիվ և արդար պայքար տանող անձ, չեք կարծում, որ ժամանակն է, որպեսզի սփյուռքում՝ մասնավորապես Լոս Անջելեսում, ստեղծվի մի նոր ուժ,որը համալրված կլինի կրթված, գիտակից և ինչպես շատ հաճախ ասվում է շարժումը չպառակտող մարդկանցով:

Այո, ես գտնում եմ, որ հին կուսակցությունները սպառել են իրենց, և, այսօր, երիտասարդությունը պետք է միավորվի, քանի որ նրանք ավելի առաջադեմ են և գիտակցում են մեր գլոբալ կապվածության ամբողջ խորությունը: Ուստի նրանք պետք է համախմբվեն, ստեղծեն փոքր խմբեր տարբեր ծրագրերով, բայց՝ միևնույն գաղափարի շուրջ:

Գաղափարը պետք է լինի կոռուպցիայից զուրկ, ազատ, անկախ Հայաստան, որտեղ կգործի Օրենքն ու Արդարությունը, իսկ Սփյուռքը կլինի անբաժանելի գործոնը, որը շատ ակտիվ ներգրավված կլինի ազգանվեր գործում:
Շնորհակալություն հարցազրույցի համար:


Այս նյութը դիտել են - 19461 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook