USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՕԺԻՏՈՎ ՀԱՐՍԻԿԸ
2017-08-03 09:54:00
Տպել Տպել


Այս պատմությունը նույնպես իրական է, և կատարվել է Երևանում․․․Արուսը ամուսնու վաղաժամ մահից հետո մեծ դժվարությամբ պահեց, մեծացրեց, ուսումի տվեց իր տղային ու աղջկան և եկավ պահը տանջանքի պտուղները քաղելու․․․ և՛ տղան՝ Ռուբենը, և աղջիկը՝ Նարեն, երկուսն էլ ընտրյալներ ունեին հենց իրենց ուսանողական ընկերներից․․․
Ռուբենի ընտրած աղջիկը՝ Աիդան մեծահարուստի աղջիկ էր, հարսանիքից հետո ճոխ օժիտ բերեց․․․

Ռուբենը Աիդայի հետ աշխատում էր Էլեկրոլամպերի գործարանում, Ռուբենը՝ արտադրամասի պետ, իսկ Աիդան՝ որպես տեխնոլոգ․․․ Մի քանի ամիս էլ չէր անցել, երբ Նարեին եկան խնամախոսության և օր նշանակեցին նշանադրության համար․ և ահա նշանադրության օրն է․ մայր ու աղջիկ շտապ-շտապ սեղան են դնում, իսկ Ռուբենն ու Աիդան աշխատանքից հետո էին միանալու, համ էլ շտապելու ոչինչ չկար, քանզի նշանադրությունը երեկոյան ուշ ժամի էր նշանակված․․․ Երբ Ռուբենն ու Աիդան ներս մտան, արդեն սեղանները պատրաստ էին ու ոչինչ չկար անելու․ հանկարծ Աիդան տրտնջաց․ ինչու՞ եք իմ օժիտի սեղանն օգտագործել, չէիք կարող հարևանից սեղան խնդրել,,, Ռուբենը, թեև այդ պահին այնտեղ չէր, բայց այն, որ մայրն ու քույրը արագ-արագ հավաքեցին օժիտի սեղանի վրա եղած ուտեստները և ազատեցին սեղանը, նրա աչքից չվրիպեց, չվրիպեց նաև մոր և քրոջ աչքերի արցունքները,,, հարևանի սեղանը չուշացավ, ամեն բան իր տեղն ընկավ, բայց Ռուբենի սրտին դաշույնով խփեին մի կաթիլ արյուն չէր գա․ Ուշ գիշեր էր, խնամիները գնացին․ այդ գիշեր Ռուբենը աչք չփակեց ու որպեսզի մոր և քրոջ տրամադրությունները չգցի․ մի կերպ զսպեց իրեն․ Հաջորդ օրը Ռուբենն ու Աիդան սովորականի պես գնացին իրենց գործին, ասես ոչինչ չէր եղել․․․
Աշխատանքի ժամին հանկարծ Ռուբենը անհետանում է․ Աիդան բոլորին հարց ու փորձ է անում, ոչ ոք տեղյակ չի լինում,,, Ռուբենը գործարանի վարորդներից մեկի հետ պայմանավորվում է և նրա մեքենայով Աիդայի ամբողջ օժիտը բարձում, տեղափոխում է Աիդայի հորանց տուն,,,Զոքանջը զարմացած 
աղմկում, աղաղակում է, թե էս ի՞նչ բան է, ի՞նչ պատմություն է,,,
-Աիդան երեկոյան կգա, նրանից կիմանաս.-պատասխանում է Ռուբենը․
Օրվա վերջին Ռուբենը շտապում է գործարան, մոտենում Աիդային և ասում,- գործից հետո կգնաս հորանցդ տուն, մայրդ քեզ բան ունի ասելու․․․Աիդան ամեն ինչ գլխի է ընկնում, թե ինչ է կատարվել․․․
Աիդայի մայրը հասցրել էր զանգահարել, տեղեկացնել․․․
Աիդան խնդրում, աղաչում է, որ ների, բայց Ռուբենը, որը երկար տարիներ խելագարի պես սիրում էր Աիդային, այդ սերը ասես այլևս չկար, անհետացել էր․ փոխվել էր ատելության․ 
-Ես այս աշխարհում մի մայր և մի քույր ունեմ․ ո՛չ դու, ո՛չ էլ քո բերած օժիտը իմ մոր և քրոջ արցունքներին չարժեն․․․
Այսպես Ռուբենն իր կյանքից ջնջում է Աիդային, իսկ Աիդան ամիսներ շարունակ ամեն հնարավորն անում է․ միջնորդներ, մոտիկ հարազատներ, անգամ Ռուբենի մորն ու քրոջ խնդրում, որ համոզեն Ռուբենին՝ ների, սակայն Ռուբենի համար մոր և քրոջ արցունքները շատ թանկ էին․ Մեկ տարի անց ամուսնանում է հարևանի աղջկա՝ Հասմիկի հետ, որն իր մանկության ընկերուհին էր, աղքատ ընտանիքից և օժիտ չուներ, սակայն օջախում տիրում է սեր ու հարգանք, ուրախ ու խաղաղ մթնոլորտ,,,
Այս պատմությունը գրեցի այն հարսների համար, ովքեր իրենց օժիտի վրա դողում են ու ամեն րոպե հիշեցնում, որ դա իրենց է և միայն ինքն իրավունք ունի օգտագործելու ․․․ Չգիտեմ ինչու՞, նրա համար, որ ես նույնպե՞ս օժիտ չեմ ունեցել, թե նման պատմություններն ինձ մոտ ատելի դարձրին դարերից եկած այդ տգեղ ավանդույթը, որն էլ առիթ հանդիսացավ, որ իմ երեք հարսներին արգելեմ օժիտ բերեն․ եթե ամուսնանում են, թող զույգերն իրենց տանջանքով տուն-տեղ դնեն և հույսները չդնեն հարսի ծնողների տնից բերած օժիտի վրա․․․
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ

Այս նյութը դիտել են - 20608 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook