USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ինչ սովորական է դարձել ամեն օր ինքնասպանության դեպքի մասին լուր կարդալն ու առաջ անցնելը
2017-07-27 13:14:00
Տպել Տպել

Լրագրող Կիմա Եղիազարյանը ՖԲ իր էջում գրում է.

Ինչ սովորական է դարձել, չէ՞, ամեն օր ինքնասպանության դեպքի մասին լուր կարդալն ու առաջ անցնելը: Կարծես, այդպես էլ պետք է լինի, պետք է ամեն օր մեկն իրեն ցած նետի կամրջից, մյուսը կախվի, երրորդը մի այլ եղանակով կյանքին վերջ տա...
Պաշտոնական տվյալներն էլ ներկայացվում են այնպես, ասես, ինչ-որ ոլորտում գրանցված աճի մասին է խոսքը: Այսինքն՝ նորմալ է, նույնիսկ շատ լավ է, դրական միտումներն ակնառու են...
Նշվում է, որ 2017-ի առաջին կիսամյակում ինքնասպանության 89 և ինքնասպանության փորձի 203 դեպք է գրանցվել:
Եվ ոչ մի անհանգստություն:
Դե, հասկանում եք, մենք մի 30 միլիոնանոց բնակչություն ունեցող երկիր ենք ու այդ թվերը «կաթիլ են ծովում»: Բան չկա, նորմալ է: Ամեն օր թեկուզ 3 մարդ էլ ինքնասպան լինի, էլի չենք պակասի...
Իշխանության դինջ կեցվածքից հենց այս տպավորությունն ես ստանում:
Իսկապես, ինչի՞ն չեն դիմանում այդ մարդիկ, որ որոշում են իրենց կյանքին վերջ տալ...
Սահմանադրական բարեփոխումները ողջ թափով իրականացվում են, շուտով միլիոնավոր ու միլիարդավոր դոլարի ներդրումները տեղ կհասնեն, 18 հազար դրամի նպաստներն էլ ոնց որ թե չեն ուշացնում, վարկերն էլ հող ու տնով կարող են փակել: Միակ թերությունը կաթնամթերքի մեջ մի թեթև ցուպիկների գոյությունն է...
Զարմանալի է՝ էս գյոզալ իրականությունը ոնց են թողնում ու գնում...

Այս նյութը դիտել են - 18904 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Facebook