USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Պետրոսի կողմից այդ կադրերը եթեր հեռարձակելը հարվածել է Զարուհու ռեյթինգին
2017-05-11 11:49:00
Տպել Տպել

Հենրիխ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Զարուհին չպետք է նմանօրինակ արտահայտություններ իրեն թույլ տար»

Քանի որ Պետրոսի և Զարուհու թեման կրկին ջրի երես դուրս եկավ, մի բան պատմեմ։

Իմ հարազատներից և ծանոթներից մի որոշ հատված սկսեց շատ հարգել Զարուհի Փոստանջյանին, երբ նա դրսևորեց սկզբունքային դիրքորոշում և հեռացավ Ժառանգություն կուսակցությունից։ Իրենք ասացին՝ հալալ է այդ կնոջը, մինչև վերջ մնաց իր կարծիքին և հետ չկանգնեց։ Երբ նրանք իմացան, որ իր հիմնադրած կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին, նրանք որոշել էին, որ անպայման իրենց ձայնը տալու են Զարուհուն։

Սակայն «Ուրվագիծ» հաղորդաշարից հետո, որում ցուցադրվեց Զարուհու դժգոհությունն առ այն, որ Պետրոսը խախտել էր նախապես ձեռքբերված պայմանավորվածությունը, վերը նշված անձինք մտափոխվեցին ու ասացին, որ հիասթափվեցին Զարուհու պահվածքից ու չեն քվեարկի նրա համար։

Իհարկե, մենք կարող ենք խոսել այն մասին, որ քաղաքական գործիչը պետք է բոլոր հարցերին էլ պատասխանի և չխուսափի նաև խոսել իր մրցակիցների մասին, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով, եթե կա պայմանավորվածություն, դա խախտելը, մեղմ ասած, գեղեցիկ չէ։

Միանշանակ, Զարուհին չպետք է նմանօրինակ արտահայտություններ իրեն թույլ տար, բայց ակնհայտ է, որ նա էլ շատ լավ հասկանում է, որ Պետրոսի կողմից այդ կադրերը եթեր հեռարձակելը հարվածել է իր ռեյթինգին։

Ես համոզված եմ, որ տղամարդու խոսքը՝ հատկապես կնոջը տված խոստումը՝ լինի դա տղամարդ հաղորդավարի խոստում կին քաղաքական գործչին հաղորդումից առաջ կամ այլ խոստում, պետք է կատարել առանց եթե-ների կամ այլ արդարացումների»։

Այս նյութը դիտել են - 29569 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Facebook