USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Արտակ Զաքարյանի շնորհավորանքը՝ նոր խորհրդարանի բոլոր պատգամավորներին
2017-05-05 17:10:00
Տպել Տպել

Արտակ Զաքարյանը ՖԲ իր էջում գրել է.
Ջերմորեն շնորհավորում եմ նոր խորհրդարանի բոլոր պատգամավորներին, մաղթում եմ արգասաբեր և արդյունավետ օրենսդրական գործունեություն, հաջողություններ ու բազում ձեռքբերումներ շատ կարևոր ներկայացուցչական առաքելության մեջ:

Նոր խորհրդարանը լինելու է առավել ազդեցիկ ու պատասխանատու՝ իր սահմանադրական լիազությունների ու քաղաքական պարտավորությունների շրջանակում: Շատ հարցերում խորհրդարանական գործունեությամբ է լինելու պայմանավորված մեր պետության ու հասարակության զարգացման ընթացքն ու հեռանկարները: Առաջիկա տարիներին պետական ու քաղաքական այս ինստիտուտն է լինելու ներքին և արտաքին ուշադրությունների կիզակետը, ակնկալիքների ու հանրային տարբեր շահերի բախման գլխավոր հարթակը: Հետևաբար մեծ է լինելու նաև քաղաքական խմբակցության ու նրանցում ընդգրկված յուրաքանչյուր պատգամավորի դերն ու նշանակությունը:
Ցանկանում, որ հենց 6-րդ գումարման խորհրդարանը լինի մեր անկախ պետականության ամենաօրինակելի ու անենաարդյունավետ խորհրդարանը, ցանկանում, որ յուրաքանչյուր պատգամավոր իր անմիջական լուման ունենա մեր երկրում խորհրդարանական կառավարմանն անցման կարևոր ու պատասխանատու գործում: Այդ հարցում մաղթում եմ բոլորին անսպառ եռանդ ու իմաստնություն՝ ի շահ մեր կայուն և անվտանգ առաջընթացի:
Հատկապես շնորհավորում եմ իմ հարազատ խմբակցությանը՝ քաղաքական մեծամասնության դժվար ու պատվաբեր հաջորդ առաքելությունը ստանձնելու համար: Վստահ եմ, որ այն հաջողությամբ է իրագործվելու մեր կուսակցության ղեկավարի ու կուսակցության պատգամավորական կորպուսի փորձառու ջանքերի շնորհիվ:
Ցանկանում եմ շնորհավորել նաև առաջին անգամ Ազգային Ժողովում ընտրված պատգամավորներին, հուսալով, որ ամեն օր նրանք ավելի ու ավելի են սիրելու իրենց աշխատանքը, ավելի ու ավելի են ընկղմվելու խորհրդարանական հետաքրքիր ու բազմազան աշխատանքներում:
Ինձ համար ԱԺ 4-րդ և 5-րդ գումարումների ութ տարիները եղել են մեծ դպրոց՝ քաղաքական ու պետական գործում հմտություններ ու փորձառություն ձեռքբերելու և դրանք իրագործելու առումով: Շնորհակալ եմ իմ կուսակցությանն, այդ բարձր վստահության համար: Շնորհակալ եմ նաև բոլոր խորհրդարանական գործընկերներիս համգործակցության համար: Անհրաժեշտության դեպքում, միշտ պատրաստ եմ աջակցելու և ծառայելու մեր նորընտիր խորհրդարանին ու իմ խմբակցությանը:

Այս նյութը դիտել են - 26290 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Facebook