- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Մի քանի տարի առաջ թերթերի խմբագիրներով փորձեցինք համակարգված պայքար տանել կայքերի մեզ վնասող գործունեության՝ գրագողության դեմ եւ, մասնավորապես՝ հստակեցնել մամուլի տեսությունների հետ կապված հարցերը։ Անգամ օրենքում փոփոխություններ արվեցին մեր մասնակցությամբ, եւ «Հեղինակային իրավունքի մասին» օրենքում որոշ բաներ ֆիքսեցին՝ նյութերից օգտվելու սկզբունքները, տեքստը ոչ թե ամբողջությամբ մեջբերելու, այլ մասնակի ներկայացնելու հանգամանքը՝ հղում տալով սկզբնաղբյուրին եւ այլն։ Մեր ջանքերը, իրոք, որոշ արդյունքներ տվեցին․ գրագողության դեպքերը նվազեցին, հղումները շատացան։ Միայն թերթերի էքսկլյուզիվ լուրերի մասով չկարողացանք շոշափելի արդյունքի հասնել, քանի որ միջազգային օրենսդրությունն ուսումնասիրած իրավաբանները պնդեցին, որ լուրը՝ տեղեկությունը, հեղինակային իրավունքի առարկա չէ, հեղինակային իրավունք ասվածը տարածվում է միայն հեղինակային նյութի՝ հոդվածի վրա, որտեղ կա լրագրողի անհատական աշխատանքը։
Պայքարը կարելի էր շարունակել, կարող էինք ստիպել, որ մեր աշխատանքի պտուղների ֆինանսական արդյունքները չքաղեն պարազիտ կայքերը, քանզի այդ նյութերի շնորհիվ են նաեւ այցելություններ եւ ըստ այդմ՝ գովազդ ու եկամուտներ ապահովում նրանք, բայց մեր բազմազբաղության, խնդրի բարդության, գուցե նաեւ ծուլության պատճառով հրաժարվեցինք հետագա պայքարից։ Հիմա թեեւ չենք կարող ասել, որ նախկին փնթի վիճակը շարունակվում է, բայց թերթերի աշխատողների տքնաջան աշխատանքի շնորհիվ «անաշխատ» եկամուտներ ստանալու պրակտիկան հաստատ շարունակվում է։ Սակայն դա էլ ոչինչ, մի ավելի կարեւոր՝ բովանդակային հարց կա, որի մասին ուզում եմ բարձրաձայնել։
Խոսքը թերթերի մամուլի տեսությունների մասին է։ Այն, որ մեր թերթերից կայքերը տանում են այն, ինչ հեշտ է, նորություն չէ՝ «աշխատած», հետաքրքիր, բացահայտումներ պարունակող հոդվածները գրեթե միշտ վրիպում են նրանց աչքից։ Վերցնում են փոքրիկ լուրերը, որոնք մուտքագրելը, «քոփի» անելն ավելի հեշտ է ու արագ։ Վերցնում են սենսացիոն նյութերը, որոնք թերթում կարող են 5-10 տոկոս ծավալ կազմել, բայց բարձր դիտումներ են ապահովում նրանց։ Սակայն դրանով շատ են վնասում թերթերի հեղինակությանը՝ կայքերում «Հրապարակը գրում է» խորագրի ներքո լուրերը կարդացողին կարող է թվալ, թե «Հրապարակը» ծայրեծայր բուլվարային, էժան լուրերից կազմված թերթ է՝ ոչ մի լուրջ նյութ, ոչ մի հետաքրքիր հարցազրույց, ոչ մի հետաքննական ու վերլուծական նյութ մեր թերթում չկա։ Ընթերցողը կարող է առարկել՝ իսկ ինչո՞ւ եք այդ սենսացիոն լուրերն ընդհանրապես տպում։ Բայց դրանք մեր կյանքի անբաժան մասն են։
Եթե դրանցից իսպառ հրաժարվենք, կնշանակի աչք փակել, որ մեր հասարակության մեջ, մեր կյանքում կան բամբասանք, ինտրիգներ, կուլիսային կյանք։ Այդ լուրերի չնչին մասով մենք թերթի այն «աղն ու պղպեղն» ենք ապահովում, որը լրացնում է լուրջ նյութերի սպեկտորը։ Չէ՞ որ ցանկացած ճաշ առանց այդ համեմունքների կլինի անալի, անհամ, ծանծաղ։ Բայց կայքերի մեր գործընկերների թեթեւ ձեռքով ընթերցողների շրջանում տպավորություն է ստեղծվում, թե թերթը բացառապես նման լուրերից է բաղկացած։
Սա էլ դեռ ոչինչ, մի ավելի անհանգստացնող երեւույթ կա, որի մասին ուզում եմ խոսել։
Խոսքը մեր գրածը խեղաթյուրելու, սեփական նպատակներին ծառայեցնելու մասին է։ Դա արտահայտվում է բազում եղանակներով։ Բնականաբար՝ առաջին հերթին նյութերի ընտրության մեջ։ Թերթը կազմելիս ես արդեն գիտեմ, թե որ կայքը մեր որ նյութն է մյուս օրը ցիտելու՝ մեկի համար թիվ մեկ թշնամին Հովիկ Աբրահամյանն է, վերցնելու են նրա մասին գրված նյութերը, երկրորդի թշնամին Վովա Գասպարյանն է, երրորդինը՝ Գագիկ Ծառուկյանը, չորրորդը վարչապետին չի սիրում, հինգերորդը՝ Գագիկ Խաչատրյանին եւ այլն, ու մամուլի տեսությունը կազմելիս հրապարակում են հենց այն նյութերը, որտեղ իրենց թիրախը պատահաբար նաեւ մեր թիրախն է դարձել։ Իրենք այդքան համարձակություն չունեն անդրադառնալու, քննադատելու եւ իրենց վերաբերմունքը ցուցադրում են մեր հրապարակումների միջոցով։ Քավ լիցի՝ սրա մեջ վատ բան չկա։ Եթե, իհարկե, բարեխիղճ լինեն մեզ վկայակոչելիս եւ մեր նյութերը մեջբերեն ճշգրիտ՝ առանց շեշտերը փոխելու, առանց սեփական հայեցողությամբ վերնագրեր դնելու։ Իսկ վերջին հանգամանքն արդեն մեր հեղինակային իրավունքի, լրագրողական էթիկայի խախտում է, եթե ավելի կոպիտ արտահայտություններից խուսափենք։
Մի քանի օրինակ եմ ուզում բերել՝ վերը նշվածը հիմնավորելու համար։ Մարտի 21-ին մենք մի լուր էինք տպագրել թերթում՝ «Էկրանի փոշին լավ չի մաքրում» վերնագրով, որտեղ նկարագրել էինք, որ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն այցելել է համալսարանական կլինիկա, համակարգչի վրա փոշի հայտնաբերել եւ, զայրանալով՝ կարգադրել աշխատանքից հեռացնել աշխատակցին։ Նրան մի կերպ են հանգստացրել՝ ներկայացնելով, որ կինը երկու զինվորի մայր է, եւ իրավիճակը դրանով հարթվել է։ Ժամեր անց news.am կայքը մամուլի տեսության մեջ ընդգրկեց մեր լուրը՝ «Բժշկականի ռեկտորը կարգադրել է աշխատանքից հեռացնել ապրիլյան պատերազմի մասնակցի մորը» վերնագրով։ Անգամ մեր հրապարակումից երեւում էր, որ կարգադրությունն ավարտին չի հասցվել, բայց կայքին երեւի շատ էր «անհրաժեշտ» ռեկտորին քննադատելը։ Եվ ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանելու գործն էլ բավականին լավ է ստացվում։ Ես չէ, որ պետք է բացատրեմ, թե ինչքան մեծ նշանակություն ունի վերնագիրը, եւ ինչպես են շատերը կարդում այն՝ չկարդալով շարունակությունը։ Այնպես որ, մտադրությունն իրականացված է, համապատասխան աժիոտաժը՝ ստեղծված, իսկ պատասխանատվությունը՝ գրեթե զրո։ «Մենք չենք գրել՝ ընդամենը մեջբերել ենք «Հրապարակին»»․ նման դեպքերում արդարանում են մեր գործընկերները։
Հաջորդ օրինակը․ հունվարի 26-ին «Հրապարակում» լուր էինք տպագրել Գագիկ Խաչատրյանի մասին՝ «Ընտանյոք հանդերձ մեկնել են» վերնագրով։ 1-in.am, asekose.am կայքերում մեր վերնագիրը դարձել էր․ «Գագիկ Խաչատրյանն ընտանյոք հանդերձ արտագաղթել է, գրում է «Հրապարակը»»։
Հաջորդը․ մարտի 25-ին, ընտրությունների քարոզարշավի լուսաբանման շրջանակներում, մենք հոդված էինք տպագրել՝ «Որտեղ փորձում են բոյկոտել, այնտեղ ավելի շատ ձայն եմ տանելու» վերնագրով․ հարցեր էինք տվել ՀՀԿ մարզային շտաբի պատասխանատու, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, եւ նա ասել էր, որ որոշ համայնքապետեր տապալում են իր քարոզարշավը՝ քիչ մարդ է մասնակցում եւ այլն։ Հոդվածում ընդամենը մեկ նախադասությամբ գրված է, որ այդ համայնքապետերը գտնվում են Հովիկ Աբրահամյանի ազդեցության տակ։ Մամուլի տեսությունում 1-in.am-ը մեր լուրը վերնագրել է․ «Հովիկ Աբրահամյանը կազմակերպված կերպով տապալում է Ալիկ Սարգսյանի քարոզարշավը. Ո՞վ է «քյոխվան»»։
Վերջին օրինակն էլ բերեմ հարյուրավորներից եւ ավարտեմ ասելիքս․ ապրիլի 6-ի համարում, թերթի առաջին էջում լուր էինք տպագրել՝ «Կուսակցությունները պատրաստվում են մայիսի 14-ին» վերնագրով, որտեղ գրել էինք, որ ԱԺ ընտրությունները չավարտված՝ կուսակցություններն անցել են Երեւանի ավագանու ընտրություններին, պետական հիմնարկներում մարտական պատրաստվածության են բերում աշխատողներին, կրկին ցուցակներ են կազմվում, իսկ քաղաքական ուժերը դեռ շոկի մեջ են, չեն կարողանում կազմակերպվել եւ ցուցակ ներկայացնել։ Քննարկումներ են ընթացել «Ելք», «Ծառուկյան դաշինք»-ներում, առաջինում որոշել են քվեարկությամբ կազմել նախընտրական ցուցակը, իսկ «Ծառուկյան դաշինքում», բառացի եմ մեջբերում․ «Խաչատուր Սուքիասյանի մերժումից հետո կատարյալ անորոշություն է։ Այստեղ մտավախություն ունեն, որ «Ելքը», որը Երեւանում մեծ թվով ձայներ է ստացել, հաղթի իրենց։ Չէ՞ որ «Ծառուկյան դաշինքն» ուժեղ է մարզերում, այլ ոչ թե Երեւանում, ուստի հնարավոր է, որ հակվեն Երեւանի ընտրություններին ընդհանրապես չմասնակցելուն»։
Ահա այս նախադասությունը news.am կայքը որոշել է դարձնել դոմինանտ եւ լուրը վերնագրել․ ««Ծառուկյան դաշինքը» վախենում է Երեւանում պարտվել «Ելքին»․ հնարավոր է չմասնակցեն»։ Ես դեմ չեմ՝ կարելի է լուրի, հոդվածի մի մասը վերցնել եւ տարածել, դա էլ մոտեցում է, չնայած միտումն առավել քան նկատելի է, բայց լրագրողը, կայքի պատասխանատուն պարտավոր է տարբերել «վախ» եւ «մտավախություն» բառերը, առավել եւս՝ պարտավոր է պահպանել մեր վերնագիրը, եթե որոշել է մեջբերել եւ հղում կատարել «Հրապարակին»։
Երբ մամուլի տեսությունները բարեխղճորեն են արվում, առանց մեր հեղինակային իրավունքը ոտնահարելու, անշուշտ, լայնացնում են մեր ընթերցողի շրջանակը, օգնում մեր հրապարակումները հասցեատերերին հասցնելուն, բայց, հարգելի գործընկերներ, պահպանեք էթիկայի, գործընկերային հարաբերությունների կանոնները եւ մի փորձեք մեր ազատության հաշվին կայանալ կամ ինչ-որ մութ հարցեր լուծել։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
HetqTV.Ողջամիտ ժամկետը՝ թղթի վրա, վճիռների հերթը հասել է 2028 թվական. Հայաստանում իրականությունն այլ է
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
Ishkhanutyun. Անանուն նամակի հեղինակը չի ստում․ 150 միլիարդի հետքերով
Ժամկետանց և չգրանցված դեղեր ինչ են վաճառում քաղաքացիներին
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



