- 2026-07-01 00:08:00Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
- 2026-06-23 21:28:00«Ժողովուրդ»-ը հերթական հաղթանակը տարավ դատարանում․ ԱԺ աշխատակազմի որոշումը ճանաչվել է ապօրինի. «Ժողովուրդ»
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ որոշ ռեյտինգային թեկնածուներ, ովքեր ընտրվելու նպատակով ընտրակաշառք են բաժանել, սակայն համապատասխան թվով ձայներ չեն ստացել, այժմ փորձում են ետ ստանալ իրենց փողերը:
Օրինակ՝ aravot.am-ի Շիրակի մարզի Բասեն գյուղից ստացած տեղեկությունների համաձայն՝ պատգամավոր չդարձած ՀՀԿ թեկնածուներից մեկը հետ է պահանջում իր տված ընտրակաշառքը։
Այստեղ ևս, ինչպես և Գյումրու Անի թաղամասում, թեկնածուի շտաբի աշխատակիցները, ցուցակները ձեռքներին, տնետուն ընկնում ու հետ են պահանջում մեկ ձայնի համար տված 10 հազար դրամը։ Եվ երբ բնակիչները հրաժարվում են վերադարձնել, թեկնածուի շտաբի աշխատակիցները սպառնում են 10 հազար դրամի դիմաց գույք տանել տնից։
Շիրակի մարզում, ինչպես հայտնի է, ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից հաղթել են ԱԺ ներկա պատգավոր Արման Սահակյանն ու Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Մինչդեռ գաղտնիք չէ, որ Շիրակից պատգմավոր դառնալու ուղղությամբ լուրջ աշխատանք էր տանում նաև ԲՀԿ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով այս ընտրություններում առաջադրվել էր ՀՀԿ-ի կողմից: Գյումրիում տարածված խոսակցությունների համաձայն՝ Մարտուն Գրիգորյանը ընտրությունների համար խոշոր վարկ է վերցրել և այժմ փաստորեն մանդատ չի ստացել, սակայն վարկը մնացել է նրա վրա:
Ծանր կացության մեջ են հայտնվել նաև նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանը, Հակոբ Հայոբյանը /Թունելի Հակոբ/, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, որոնք թեև խորհրդարան չեն անցել, սակայն բավական լուրջ քվեներ են ապահովել:
Արամ Հարությունյանը, օրինակ, 10 հազարից ավել ձայն է ստացել: Եթե հաշվենք, որ մեկ ձայնի համար նվազագույնը 10 հազար դրամ գումար է վճարվել, ապա կստացվի, որ թեկնածուն շուրջ 100 մլն դրամ գումար է կորցրել: Նման խնդիր ունեն օրդիոզ ՀՀԿ-ականներից Առաքել Մովսիսյանը, ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանը. մի խոսքով՝ անունները բավականին շատ են:
Նախօրեին <> ռադիոկայանի եթերում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ ճակատագիր են ունենալու այս կարգի թեկնածուները, այս թվում նաև Առաքել Մովսիսյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է. «Հանրապետականը մեկ ընտանիք է, մեկ միասնական ընտանիք է, որտեղ ընտանիքի անդամների դերն ու նշանակությունը մանդատով չի որոշվում։ Առաքել Մովսիսյանը մեր եղբայրն է, մեր ընկերն է, մեր կուսակցական ընկերն է, ազգային ազատամարտի հերոսներից մեկն է, և մենք հպարտ ենք, որ ինքը մեր կուսակցության անդամ է, և հպարտ ենք բոլոր այն դերակատարներով, ովքեր որ ձայն են ապահովել Հայաստանի հանրապետական կուսակցությանը։ Ես շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր որ ընդգրկվել են Հայաստանի հանրապետական կուսակցության թե՛ համապետական, թե՛ ռեյտինգային ցուցակներում և իրենց նպաստն են բերել Հանրապետականի հաջողությանը։ Մենք մի ընտանիք ենք, մի միասնական բարեկամական ընտանիք ենք, որ ունի մեկ հայր՝ Սերժ Սարգսյան»:
Շարմազանովը փորձել է մխիթարել ԱԺ չմտած պատգամավորներին՝ համարյա բառացի ասելով, որ իրենց բոլորի ամենազոր <>՝ Սերժ Սարգսյանը, մի բան կանի, չի թողնի որ յուր որդիքը դիլխոր մնան:
Իրականում Սերժ Սարգսյանն իսկապես խորհրդարան չանցած, սակայն կուսակցության համար լուրջ ձայներ ապահոված ռեյտինգային թեկնածուների նկատմամբ պարտավորություն ունի:
Այս մարդիկ սեփական ֆինանսական ռեսուրսները, վարչական լծակներն ու անձնական կապերը ներդրել են հանուն ՀՀԿ-ի ձայների:
Ճիշտ է, քարոզարշավի ժամանակ նրանք աջակցություն են ստացել նաև կուսակությունից, սակայն նրանց ներդրումը հարազատ կուսակցութան համար իսկապես մեծ է:
Մի կողմից Սերժ Սարգսյանը սկսել է ՀՀԿ-ն փոխելու և չիստկայի ենթարկելու գործընթացը, մյուս կողմից, սակայն, նոր ՀՀԿ-ականները դեռևս լուրջ քաղաքական հենարան լինել չեն կարող: Կասկածից դուրս է, որ ՀՀԿ-ի ձայների առյուծի բաժինը ապահովվել են ռեյտինգային թեկնածուները, իսկ մնացած հատվածը՝ վարչական ռեսուրսի շնորհիվ:
Եթե այս մարդիկ իրենց քցված զգան, գալիք ընտրություններին ՀՀԿ-ն կարող է հենարանի և ռեյտինգային թեկնածուների պրոբլեմ ունենալ: Սերժ Սարգսյանը իսկապես լուրջ խնդրի առաջ է կանգնած. մի կողմից նա պետք է շարունակի ՀՀԿ-ի չիստկան՝ կուսակցությունը առավելապես թողնելով նոր կադրերի ազդեցության տիրույթում, մյուս կողմից նա պետք է հներին որևէ կերպ խրախուսելու և փոխհատուցելու ձև գտնի: Սա կլինի Սերժ Սարգսյանի ոսկերչական աշխատանքը. նա այս փուլում ամեն մեկին մի բան կտա, իսկ կարճ ժամանակ անց իրեն հատուկ ոճով կգտնի այդ նույն մարդկանց ցտեսություն ասելու ձևը:
Հայկ Դավթյան
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն Կառավարության առաջարկով արտահերթ նիստ է գումարել․ ինչ է սպասվում այսօր
ՍԴ-ն հուլիսի 1-ին կհեռանա խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
Պաշտոնակռիվը սկսված է. «Հրապարակ»
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
«Ժողովուրդ»-ը հերթական հաղթանակը տարավ դատարանում․ ԱԺ աշխատակազմի որոշումը ճանաչվել է ապօրինի. «Ժողովուրդ»
armlur.ՔՊ-ի ներսում սպասում են Փաշինյանի կադրային որոշումներին. նա ժամկետներ է խոստացել
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
ԶԶՎԱՆՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ. Արիս Քարամյան
«ԱՐՑԱԽԻ ՀՈՐՈՎԵԼ». ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆԻ ՑՆՑՈՂ ԿԱՏԱՐՈւՄԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄ
armlur. ՈւՂԻՂ. Բանավեճը սկսված է. որ ուժերն են մասնակցում
Tete A Tete. Աննա Գրիգորյանը՝ իր անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալի, ընտանիքի մասին
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Միրզոյանը ճանապարհեց Ռուբիոյին. ԱՄՆ պետքարտուղարի այցը ՀՀ ավարտվեց
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ պետքարտուղարը հենց օդանավակայանում 15 րոպեում ստորագրեց փաստաթուղթը և հետ նստեց ինքնաթիռ



