- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Այսօր ծաղիկներ խոնարհվեցին Սումգայիթի նահատակների հիշատակին: Դպրոցում մեր երեկվա միջոցառման վերլուծությունն էր` կարծիքների փոխանակություն, հիանալի արձագանքներ դրա մտահղացման, գրքի քննարկման, անմեղ զոհերի հանդեպ հարգանքի դրսևորման մասին: Նորից 7-րդ ա դասարանում աշակերտների զգացած ապրումների մասին է խոսվում, նորից 12-րդ հումանիտար դասարանում նստարաններին Լևոն Ադյանի «Հեռացող եզերք» գիրքն է, առանցքում` նրանց` վեպից ստացած անցած տպավորությունները, որ այդ օրը Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանի պատերի ներսում մի նոր շունչ էին ստացել:
«Ես խոսելու ունակությունս կորցրել էի, երբ խորասուզվել էի վեպի ընթերցանության մեջ: Առաջին անգամ գիրքն ընթերցելիս զգացի, թե որքան թանկ և որքան դժվար է լինում բաժանումը: Սումգայիթում և Բաքվում կատարվածը ճակատագրական եղավ շատերի համար, այն ծրագրավորված է եղել նախօրոք, այդ են վկայում ջարդարարների մոտ հայերի բնակարանների ցուցակների առկայությունը, այդ ոճիրն իրականացնելու համար արտադրամասերում մետաղաձողերի և այլ գործիքների պատրաստումը: Երեք օր շարունակ նրանց բռնությունները զարհուրելի էին, ջարդարարների գործողությունները` անօրինակ դաժան: Անմահ գործեր շատ են եղել: Ինձ թվում է` կանմահանա նաև այս վեպը: Իր առաքինությամբ մարդասիրության օրինակ է նաև Ադյան արձակագիրը» /Դանիելյան Անուշ/:
«Կարդացի գիրքը, խառնվել էին մտքերս, ուզում էի արտահայտել այն, ինչ կա ներսումս, բայց ասես ոչ մի կերպ չէի կարողանում բացատրել զգացածս: Կյանքը շատ դաժան է, չես կարող պատկերացնել, թե քեզ համար ինչ է պատրաստել հաջորդ վայրկյանին: Վայրագությունների ալիքը սրբեց-տարավ իր ճանապարհին եղած ամեն ինչ: Դաժան ճակատագրի արժանացավ Ռենան` սպանվելով իր իսկ ազգի խուժանի կողմից: Երանի թե հնարավոր լիներ անզգայանալ ու չզգալ այն ցավն ու տանջանքը, որն ինձ պարուրեց գիրքը կարդալուց հետո»: /Բաղրյան Իննա/:
«Դժվար է, երբ տխուր է հոգիդ, երբ չես կարողանում ժպտալ, երբ ներսումդ տիրում է դատարկություն: Կարդալով վեպի առաջին էջերը` մտածում էի, թե ինչքա~ն գեղեցիկ է այստեղ սերը, ինչքա~ն սքանչելի է պատկերված նոր ծնվող զգացումը: Բայց երբ կարդացի դաժան սպանությունների մասին, մտքերս մութ գիշերվա նման խառնվել էին: Սիրտս ցավում էր` Ռենայի նկատմամբ դաժան բռնության դրվագը կարդալիս: Տխրությունն իր պաղ շնչով պատել էր հոգիս: Ամեն ինչ գունազուրկ էր դարձել, սառույցով էին պատվել սրտիս զարկերը: Ամենաանտանելի վիշտը հոգու ցավն է, բայց ակամայից սովորում ենք դրան ու ապրում այդ ցավով րոպե առ րոպե, ժամ առ ժամ, օրեր, տարիներ և ամբողջ մի կյանք: Իսկապես ամենացավալին այն է, որ կորցնելով մեզ համար ամենաթանկ մարդկանց` մեզ ոչինչ չի մնում, քան համակերպվել նրանց կորստին» /Արզումանյան Լադա/:
«Այս գրքում գրողն ապացուցեց, որ սերը չի ճանաչում ազգություն, հավատ ու տարիք: Ափսոս, որ այդ գեղեցիկ սերն ունեցավ այդպիսի վերջաբան: Ես ընդհանրապես դեմ եմ, որ հայն այդ ազգի հետ ընտանիք կազմի, բայց երևի այն ժամանակներում դա սովորական էր, իսկ հիմա` անհնարին բան: Երբ այն դաժանությունների մասին կարդացի, հոգումս դատարկություն էր, բայց նաև ինձ հուսադրեցի, որ այս ոճրագործները պատասխան են տալու մի օր` իրենց անմարդկային արարքների համար» /Կարապետյան Սյուզաննա/:

Ես փակում եմ այս գիրքը, որ բացել էի դպրոցում անցած փետրվարին: Այս մեկ տարում այն մեզ հետ էր, մեր հոգում և դարձել էր մեր լավ ու վատ օրերի ուղեկիցը... Գիրք, որի մասին այս մեկ տարվա մեջ ամենուր լսել եմ, որ սա այն ամենահետաքրքիր գիրքն է, որ մի շնչով է ընթերցվում, իսկ որպես մանկավարժիս ամփոփիչ խոսք` վստահորեն կարող եմ ասել, որ սա այն գիրքն է, որ բացում ես սիրով, ընթերցում` հափշտակված, փակում` ափսոսանքով:
Նատաշա Պողոսյան
Պարգև սրբազանն EB-1 ներգաղթային վիզա է ստացել
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
· Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
Պատմական հանդիպում Սպիտակ տանը
Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել
Աննա Հակոբյանը՝ բռնության, ընտանեկան արժեքների, ընդդիմության մասին.Tete A Tete
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Վարչապետն այցելել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
193 անշարժ գույք, միլիոնավոր դրամներ. ինչ է պահանջվում Գագիկ Խաչատրյանից.Haykakan zhamanak
Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ
Մանկավարժի մի համառոտ կյանք...
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ԿՈՆՍԵՍՈՒՍԸ .Արիս Քարամյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ
ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ. տարիներ շարունակ նույն սերիալն է.Արիս Քարամյան
ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ
Ալեն Սիմոնյանը անվտանգության խորհրդի նոր քարտուղար. նա փոխարինեց Արմեն Գրիգորյանին
ԱՄՆ Արևմտյան թեմի հայերենի ուսուցիչների համահայկական ամենամյա հավաքը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին



