- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Այսօր Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը` մեր հայրենակից արձակագիր գրող Լևոն Ադյանի «Հեռացող եզերք» գրքի շրջանակներում, կայացավ Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանում: Տնօրեն Սեդա Հայրապետյանի, թանգարանի աշխատողներ Մարինե Միքայելյանի և Նաիրա Ավետիսյանի ջանքերն իզուր չէին անցել` մեր դպրոցի 7-րդ և 12-րդ հումանիտար դասարանների աշակերտների միջոցով գրական-երաժշտական հուշ-ցերեկույթին մի նոր ոճական երանգավորում տալու համար: Միջոցառման երաժշտական մասի օժանդակությունը նկատելի էր մշակույթի տան տնօրեն Թամարա Եղիշյանի ու այդ ոլորտի` իր աշխատողների մասնակցությամբ:
Հրավիրված էին Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի դաստիարակչական գծով տնօրենի տեղակալ Կարինե Բալասանյանն ու դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Անժելա Պետրոսյանը, դպրոցի պատմության մեթոդմիավորման նախագահ Արշալույս Գաբրիելյանը, 12-րդ դասարանի դասղեկ Նոնա Հայրապետյանը, 7-րդ ա դասարանի աշակերտների մասնակցությամբ` ասմունքի խմբակավար Սվետլանա Դալլաքյանը, կենտրոնական գրադարանի տնօրեն Իրա Բաղրյանը, երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Մհեր Անդրյանը` իր աշխատողներ Գոհար Մամունցի, Մանուշ Մաթևոսյանի հետ, նաև` դպրոցականներ:
Մարինե Միքայելյանի նախնական խոսքը Բաքվի և Սումգայիթի հայության նկատմամբ իրականացված արյունահեղության դատապարտումն էր, որ առայսօր էլ, կոպտորեն աղավաղելով փաստերը, ոճրագործները մնացել են անպատիժ: Այդ ցեղասպանության հավաստի վկայությունը թերևս ականատես գրողի կողմից գրված «Հեռացող եզերք» վեպն էր, որի քննարկման և գրական-երաժշտական ցերեկույթը վարելու նախապատվությունը վերապահվել էր մանկավարժիս` իմ աշակերտների ակտիվ մասնակցությամբ: Իմ խոսքում պատմական այդ դաժան իրադարձության զոհ գնացած բազում նահատակների հիշատակին կազմակերպված այս միջոցառումն էր, թանգարանում անցկացնելու միտումը, առանցքում` Լևոն Ադյան գրողը` իր «Հեռացող եզերքով»: 
Գրողի կենսագրության ու գրական գործունեության համառոտ տեղեկություններին զուգահեռվեց վեպի դիպաշարի վերլուծականը, որ մեկընդմեջ հավելվում էր Գերտրուդա Բեգլարյանի, Մանե Հակոբյանի, Աննա Խաչատրյանի ու Անգելինա Անդրյանի թախծալից երգերի հմայիչ ձայներով: Գրքից ստացած տպավորություններով ու իրենց կարծիքներով կիսվեցին դպրոցականները` յուրաքանչյուրը յուրովի տարբեր, մեկը մյուսից հետաքրքրիր ու նույնքան` հուզական: Նրանց խոսքում գրքի ու նրա հերոսների նկատմամբ առանձնակի համակրանք կար, գիրք, որ անցած տարվա փետրվարից մտել էր դասարանից դասարան, առայսօր էլ նրա արցունքոտ էջերն իրենց հետքն են թողնում նրանց հուզական աշխարհում, երբ ամեն անգամ թերթում են այն:
Վեպի բնագրից ընթերցած հատվածները հաստատում էին այդ սև գործն իրականացնողների հրեշավոր դեմքը, որ ուղեկցվել էր սպանություններով, տանջանքներով, բռնաբարություններով, մարդկանց վառելով, վտարանդի դարձած հայությամբ: Դրանք պատասխան էին Արցախի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնցով արդարացիորեն պահանջվում էր իրականացնել ինքնորոշման սահմանադրական մեր իրավունքը:
Միջոցառման ավարտի շնորհակալական խոսքս ուղղված էր բոլոր մասնակիցներին, որ եզրափակվեց պատմաերկրագիտական թանգարանին` գրողի կողմից փոխանցված «Հեռացող եզերք» գրքի նվիրատվությամբ:
Նատաշա Պողոսյան
Պարգև սրբազանն EB-1 ներգաղթային վիզա է ստացել
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
· Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
Պատմական հանդիպում Սպիտակ տանը
Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել
Աննա Հակոբյանը՝ բռնության, ընտանեկան արժեքների, ընդդիմության մասին.Tete A Tete
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Վարչապետն այցելել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
193 անշարժ գույք, միլիոնավոր դրամներ. ինչ է պահանջվում Գագիկ Խաչատրյանից.Haykakan zhamanak
Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ
Մանկավարժի մի համառոտ կյանք...
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ԿՈՆՍԵՍՈՒՍԸ .Արիս Քարամյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ
ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ. տարիներ շարունակ նույն սերիալն է.Արիս Քարամյան
ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ
Ալեն Սիմոնյանը անվտանգության խորհրդի նոր քարտուղար. նա փոխարինեց Արմեն Գրիգորյանին
ԱՄՆ Արևմտյան թեմի հայերենի ուսուցիչների համահայկական ամենամյա հավաքը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին



