- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Երբեմն իմ ապրած օրը մտորումների տեղիք է տալիս: Ուզում եմ ներդաշնակվել իմ ամեն մի օրվան ու փորձում եմ զգալ լուսաբացի գեղեցկությունը, որ հուզական մի նոր տրամադրություն է ստեղծում ինձ մոտ` ամեն անգամ դպրոցի ճանապարհին: Ես վայելում եմ այդ լուսաբացի անկրկնելի պատկերը և անսովոր համադրությամբ` ուզում եմ մարդկային բոլոր արատները շաղախել օրվա լույսերի մեջ, հայացք ուղղել դեպի մարդու ներաշխարհը ու այնտեղ տեսնել միայն մարդուն համակած մաքուր մտքերի արտացոլանքը:
Երբևէ չեմ ժխտել այս կյանքը` իր դրական տարբեր դրսևորումներով, հոռետեսությունն էլ ինձ համար չէ, միշտ էլ ունեցել եմ ներդաշնակ ու կատարյալ հասարակության մեջ ապրելու երազանք ու միշտ էլ հոգուս խորքում փայփայել եմ այն իդեալականը, որ այս փոքր բնակավայրում պետք է մեկս մյուսի նկատմամբ ունենանք: Միշտ էլ լուսավոր իդեալի երազանք եմ ունեցել` անտեսելով մեր շրջապատի արատները, միշտ էլ բռնկուն է եղել իմ անցած ճամփան, բայց հիմա կյանքի մեղմ ու հանդարտ ընթացքն եմ նախընտրում, նայում խոհերիս ընթացքին, ձգտում կրակոտ զգացումներս հակադրել մեղմորեն օրորվող մտորումներիս:
Սահմանից եկող անորոշ ու անհանգիստ մի տագնապ երբեմն սպասման մեջ է դնում Մարտակերտում ապրողներիս, մեր ապրումներին ավելացնում նոր լարվածություն: Եվ այդ անորոշ սպասումն ապրելու կարոտի ցանկությունն է մեծացնում: Բայց իմ կարոտը վերացական չէ, ոչ էլ ` երազային, այն իրական է, սպասված: Անհնարինություն չկա այստեղ, երբ շրջապատում ուզում ես տեսնել գեղեցիկը, բայց երբեմն բախվում ես իրականությանը, որտեղ սպասումը մարդկային ներդաշնակության հասնելու համար դառնում է անիրագործելի:
Մարդասիրության ձգտումները մի նոր որակ են ստանում այստեղ, երբեմն նույնիսկ ուզում եմ հրավեր կարդալ բոլորին, որ մեր ապրելակերպը մեզ պիտի հիշեցնի, որ անանձնական տրամադրություններով պիտի ապրենք այստեղ, մեր սեփական ցանկությունը պետք է սահմանափակենք մեր իսկ անձնական ապրումների շրջանակում: Մեր ինքնարտահայտման ու ինքնաճանաչման հիմքն այդ մենք չենք և ոչ էլ` մեր ես-ը, մեր ապրելու հիմքը պիտի դառնա ազգային ցավը, իսկ առանցքում պիտի լինի մեր վերածնության հույսը:
Ես շարունակում եմ կապված մնալ իմ հարազատ երկրի, իմ շրջապատի, իմ ապրած ու ապրելիք տարիների հետ, իմ կյանքը շաղախված է մեծագույն սիրով ու հարգանքով, որի մասին համարձակորեն ազդարարում եմ: Իմ ես-ի մեջ ես տեսնում եմ բոլորին, ովքեր հոգեպես հարստացնում են իրենց կյանքը, երբեմն անտեսում արատներ, սիրում մարդուն, ապրում կարոտով` ներդաշնակ իրենց խոհերին: Ուզում եմ հստակեցնել իմ ոճը և ասել, որ իրական կյանքի մի անդրադարձ է սա, ներանձնացած մի խոհ, մտքերի ներսուզված պահի արտահայտություն, որ իրավունք է տալիս ինձ բարձրաձայնելու իմ հավատի անշեղ ուղու մասին, որտեղ լուսավոր օրերի երազանք կա, արատների ժխտում, մարդասիրական ձգտումներ, մաքուր խոհերի արտացոլանք:
Նատաշա Պողոսյան
Պարգև սրբազանն EB-1 ներգաղթային վիզա է ստացել
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
· Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
Պատմական հանդիպում Սպիտակ տանը
Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել
Աննա Հակոբյանը՝ բռնության, ընտանեկան արժեքների, ընդդիմության մասին.Tete A Tete
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Վարչապետն այցելել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
193 անշարժ գույք, միլիոնավոր դրամներ. ինչ է պահանջվում Գագիկ Խաչատրյանից.Haykakan zhamanak
Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ
Մանկավարժի մի համառոտ կյանք...
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ԿՈՆՍԵՍՈՒՍԸ .Արիս Քարամյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ
ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ. տարիներ շարունակ նույն սերիալն է.Արիս Քարամյան
ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ
Ալեն Սիմոնյանը անվտանգության խորհրդի նոր քարտուղար. նա փոխարինեց Արմեն Գրիգորյանին
ԱՄՆ Արևմտյան թեմի հայերենի ուսուցիչների համահայկական ամենամյա հավաքը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին



