USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 27 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հաց բերողի մայրն ահաբեկված է. նա հեռացավ գյուղից a1plus
2017-02-14 13:15:00
Տպել Տպել

«Սա վեկալած քցած ա ուրեմն տուն մարդ ա մտել։ Սա էլ ձյան հետքերն են, նայեք, ձյան հետքերը մնացել։ Էսա մարդ ա մտել, տեսեք, ստեղից մարդ ա մտել ու ձյունը եկել ա վրեն», ֊ ցույց է տալիս  Դոնարա Պետրոսյանը։

unnamed-5

Որդու՝ Հաց բերողի ձեբակալման օրը տիկին Դոնարա սարսափով է հիշում։ Արթուրը քանդակների նախագծմամբ է զբաղվելիս եղել, երբ իրավապահները ներս են մտել։

Մայրը պատմում է. «Մի հատ միլիցա՝ թե եկել ենք Արթուրին ձերբակալելու, ինչի՞ համար, թե չներկայանալու, օրենքի չենթարկվել, հիվանդ տղայա, դու ի՞նչ գործ ունես նրա հետ»։

Սակայն սա էլ վերջը չէր։ Մինչ տիկին Դոնարան ու Արսենը կգնային Երևան Հաց բերողի ճակատագրով մտահոգ, իրավապահները կրկին այստեղ են ժամանել։ Սա էլ հիմք է դարձել մտածելու, որ Արսենը ևս Հաց բերողի նման իրավապահների թիրախում է հայտնվել։

 

«Արսենին էլ են ուզում տանեն,համոզված եմ ես հազար տոկոս։ Ի՞նչ եք ուզում, ինչի՞ եք հետապնդում, Արթուրին տարել պրծել եք, հիմի՞ խի եք եկել Արսենի դուռը շրջապատել»։

Հաց բերողի մայրը վճռել է հետապնդումներից վերջնականապես ազատվելու համար հեռանալ Բյուրավան գյուղից։ Վաճառքի կհանեն անգամ սեփական տունը։

unnamed-8

«Ես այստեղ չեմ մնա, սրանք կգան գլուխս կուտեն, սրանք իմ միջոցով ուզում են երեխեքիս խեղճացնեն, համոզված եմ, ես չեմ մնա գյուղում, վաճառում ենք։ Սրանց պատճառով մենք ստեղից էլ ենք դադարգյուն լինելու, էս էլ կտանք իրենց, թող գան վարեն-ցանեն»։

unnamed-7

Փաստաբան Ստեփան Ոսկանյանի համոզմամբ՝ ընտանիքի նկատմամբ նման վերաբերմունքը չի կարող որևէ կերպ օրենքի շրջանակում տեղավորվել։

«Ես չգիտեմ՝ նրանց վախն ինչի վրա է հիմնված, բայց համենայն դեպս մարդիկ անցել են փորձությունների միջով, և մենք որպես իրավաբան հասկանում ենք, որ նրանց նկատմամբ այս պահին իրականացվում է ոչ իրավաչափ գործողություն»։

Տունը, որտեղ ապրում են, նաև Արսենի ու Արթուրի արհեստանոցն է։ Ամեն անկյունում նրանց աշխատանքներն են։ Մինչև Բյուրավանից հեռանալը տղաները գյուղի երեխաներին էլ են ուսուցանել փոխանցել փայտի հետ աշխատելու հմտություններ։

unnamed-5

Տիկին Դոնարան ասում է. «Սկսել են երեխեքը, Արսենն էլ արդեն վերջացնում ա, սովորեցնում է երեխեքին, ասում է ՝այ բալա ջան, չես իմանում վաղը ինչ կլինի։ 4 ինստիտուտ են վերջացրել, գործ չունեն, գոնե էսի կսովորեք, կանեք կապրեք։ Շատ են չարչարվում, սա արդեն երկրորդ ամիսն ա եկել, որ սարքեն»։

unnamed-6

Սրանք տիկին Դոնարայի  վերջին րոպեներն էին հարազատ տանը։ Նա էլ որդիների պես հեռացավ՝ հետը միայն մի քանի իրեր վերցնելով։ Իսկ Հաց բերողը դեռ երկու ամիս էլ բանտում կացնկացնի։ Գլխավոր դատախազությունն այսօր պարզաբանել է՝ բեխտերևի հիվանդություն ունեցող Արթուր Սարգսյանը կարող է անազատության մեջ անցկացնել, քանի որ ստացիոնար բուժման կարիք չունի։

unnamed-9

 

a1plus.am

Այս նյութը դիտել են - 2661 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook