- 2026-03-08 12:23:00Ժամկետանց և չգրանցված դեղեր ինչ են վաճառում քաղաքացիներին
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
«Մեր ունեցած հավաստի տվյալներով՝ այս տարի եղել է զինծառայողների մահվան ելքով 159 դեպք, որոնցից 80-ը քառօրյա պատերազմի ժամանակ, իսկ 79-ը՝ խաղաղ պայմաններում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Խաղաղության երկխոսություն» ՀԿ փոխնախագահ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը։
Վերջինիս խոսքերով՝ անցած տարվա համեմատ խաղաղ պայմաններում զոհերի թիվը 3-ով ավելացել է։
Մարտիրոսյանի խոսքերով՝ իրենք չեն վստահում պետական մարմիններին և չեն բացառում, որ զոհեր են եղել, որոնց մասին չի բարձրաձայնվել և ոչ մի տեղ չի արձանագրվել։ «Բայց եղածով էլ տեսնում ենք, որ իրավիճակը ոչ թե դրական, այլ բացասական միտում ունի։ Խաղաղ պայմաններում զոհերի թիվը տարեցտարի ավելանում է»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այդ զոհերի մահվան հանգամանքներն այդպես էլ չեն բացահայտվում մինչ օրս։
«Այս ոլորտում խայտառակ բաներ են կատարվում, սպանությունները դարձվում են ինքնասպանություն ու գործերը փակվում են։ Ցինիկ եզրակացություններ են տալիս զինվորի մարմնի փորձաքննություններին ու ամեն ինչ կոծկելով դարձնում ինքնասպանություն։ Այդպիսի մի խայտառակ միջադեպ էլ Հարություն Ղամբարյանի սպանությունն էր, որը կրկին դարձվեց ինքնասպանություն խայտառակ քննության արդյունքում։ Երկու ավազակները, երկու հանցագործները՝ Գևորգ Կոստանյանն ու Աղվան Հովսեփյանը սպանությունները կոծկել են՝ չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը»,- ասաց Մարտիրոսյանը։
Մարտիրոսյանի խոսքերով՝ զինվորական գործերով հատկապես Աղվան Հովսեփյանի մեղքն այնքան շատ է, որ թվարկել հնարավոր չէ։ Հարություն Ղամբարյան, Արտակ Նազարյան և այլ զինվորականների գործեր իրականում կոծկվեցին, ինչի համար հիմա մի շարք անմեղ զինվորականներ հայտնվել են բանտում։
«Երբ որ ես այս բոլորը թվարկում եմ, գործերը հերթով նշում եմ, ասում են՝ դրանց մասով ուժի մեջ մտած դատավճիռներ կան։ Այո, կան, բայց ինչպես այդ գործերով նախաքննությունն է կեղծվել, այնպես էլ դատաքննությունն է ընթացել խայտառակ ձևով»,- ասաց Մարտիրոսյանը։
Մարտիրոսյանի խոսքերով՝ Մովսես Հակոբյանին բերեցին Ղարաբաղից ու նշանակեցին շտաբի պետ, մինչդեռ նրա պաշտոնավարման ժամանակ մի շարք զինվորներ են մահացել, իսկ «Մարտակերտի զորամասը դարձել է խուժանանոց և շարունակում է այդպիսին մնալ»։
«Սեյրան Օհանյանը, որը պաշտպանության նախարարն էր, իր մեղքի բաժինն ունի։ Նա շատ լավ իմանալով, որ զինծառայողների ինքնասպանությունների մեծ մասը սպանություններ են, վերցրել ու մի մարմին է ստեղծել, որը պետք է կանխի բանակում ինքնասպանությունների դեպքերը։ Դե եկեք ու հասկացեք սա»,- զարմացած նկատեց իրավապաշտպանը։
Ինչ վերաբերում է նորանշանակ գլխավոր դատախազին ու խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպմանը, ապա Մարտիրոսյանը նկատեց, որ դրա արդյունքում գործերից մեկը կասեցումից հանվել է և նոր քննություն է տարվում, բայց դա առանձնապես չի ոգևորում իրեն, քանի որ բազմաթիվ նախադեպեր կան, որ գործը վերսկսում է, սակայն ժամանակ հետո այն կրկին կասեցվում է՝ հանցագործների անհայտ լինելու հիմքով։
«Եթե Արտակ Նազարյանի գործը բացահայտվի, ապա մի ամբողջ պաշտոնյաների բանակ պետք է պատասխանատվության ենթարկվի, քանի որ այդ գործը ծայրից ծայր կեղծվել է, փորձաքննությունները կեղծվել են, ապացույցները կեղծվել են։
Բայց այս երկրում այդպիսի բան սպասել հնարավոր չէ։ Այլապես հիմա Աղվան Հովսեփյանն ու Գևորգ Կոստանյանը վաղուց պետք է նստած լինեին, քանի որ, կրկնում եմ, նրանք հանցագործներ են։ Իսկ ամենամեծ հանցագործը՝ Գագիկ Ջհանգիրյանն է։ Հենց նա սկիզբ դրեց գործերի կոծկման սխեմային»,- ասաց Մարտիրոսյանը։
HetqTV.Ողջամիտ ժամկետը՝ թղթի վրա, վճիռների հերթը հասել է 2028 թվական. Հայաստանում իրականությունն այլ է
Ishkhanutyun. Անանուն նամակի հեղինակը չի ստում․ 150 միլիարդի հետքերով
Ժամկետանց և չգրանցված դեղեր ինչ են վաճառում քաղաքացիներին
Փաշինյանի՝ Եպիսկոպոսաց ժողովը չեղարկելու փորձերը ձախողվեցին. Հարութ Սասունյան
Ակցիա Բըրբանքի Սրբոց Ղևոնդյաց Մայր տաճարում ի պաշտպանություն Վեհափառ Հայրապետի-15 փետրվար 2026
«Ամրապնդե՛ք կասկածները»․ ինչու Արամուսում 4 հոգու սպանողին փորձաքննության չեն տանում
ՈւՂԻՂ. Ավինյանը նիստ է վարում. ինչ են քննարկում
ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՏԻԶ, ԳԵՐԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԽՑԵՐ, ՎԱՏ ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԻԳԻԵՆԱՅԻ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ՝ ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ
Կառավարության գովազդած Wizz air-ը ուղևորներին թողել է փողոցում. մեկօրյա հյուրանոց և անորոշություն
Լրագրող Անի Գևորգյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
Վարդան Ղուկասյանն իր նոր ձևավորվող թիմով Հայաստանը դարձնելու է արևային երկիր ․Լևոն Բաղդասարյան
Երբ որ քաղաքական թիմը կազմված ա ոչ քաղաքական գործիչներից, բնականա որ չեն հասկանում ինչ են անում
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ ուղերձը
Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
Գիշերը Երևանում սպшնվել է ՔՊ-ի տարածքային կուսակցության կառույցի անդամ, բլոգեր Շմավոն Աթոյանը
ՏԵՍԱՆՅՈւԹ․ ՔՊ-ականն ագրեսիվը սպառնաց «թքել» լրագրողի վրա, եկեղեցու բակում սադրեց. ոստիկանները «չնկատեցին»
Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է․ «Հրապարակ»
Ոչ լեգիտիմ ծեսը նոր դուռ է բացում նմանատիպ ոչ լեգիտիմ գործողությունների համար
armlur. Փակում են քաղաքացու բերանը, որ նա չխոսի
«Արամ Սարգսյան, էդ երկուսը ով են, որ դու համեմատես Մանվելի կոշիկի տակի կեղտի հետ». Դավիթ Մկրտչյան
Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ 147 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ՎԱՐԿՈՎ, ԱՌԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ
Վարդան Ղուկասյանի ելույթը
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



