USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 02 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ինչպիսի խորհրդարան կունենանք 2017-ին
2016-01-14 11:12:00
Տպել Տպել

2016 թվականին Հայաստանը մտավ նախընտրական հերթական փուլ: Այս տարին վերջինն է հինգերորդ գումարման Ազգային ժողովի համար, որի գործունեության չորս տարիների ընթացքում հերթական անգամ պարզ դարձավ, որ այն պետք է ենթարկվի լուրջ փոփոխությունների թե´ կազմի, թե´ աշխատանքի որակի և թե´ գործունեության արդյունավետության իմաստով: Հայաստանցիներն ունեն գրեթե ամբողջական ու լիարժեք պատկերացում խորհրդարանական ուժերի մասին ու նաև խորհրդարանում եղած 131 պատգամավորներից յուրաքանչյուրի վերաբերյալ: Հինգերորդ գումարման ԱԺ-ի քաղաքական սեզոնը ուշագրավ է նաև նրանով, որ համացանցի հասանելիությունը, էլեկտրոնային լրատվամիջոցների զարգացումն ու տեղեկատվության մատչելիությունն, անշուշտ, լրջագույն ազդեցություն ունեցան քաղաքական ուժերի ու անհատների վերաբերյալ հանրային կարծիքի ձևավորման վրա: Նույնիսկ ինֆորմացիոն անարխիայի առկայությունը չի խանգարում մարդկանց ընդհանուր առմամբ ադեկվատ պատկերացում կազմել յուրաքանչյուրի մասին: Իհարկե` հետաքրքրվելու պարագայում: Իրականության մեջ մեր երկրի չափազանց քաղաքականացված հասարակության մեծ մասը, որքան էլ պարադոքսալ չհնչի, չի ցանկանում հետաքրքրվել ո՛չ քաղաքական դեմքերով, ո՛չ ուժերով, ո՛չ էլ քաղաքական նոր առաջարկներով: Պատճառները պարզ են` հիասթափություն և անվստահություն:

Գորշացած քաղաքական դաշտում չմնացին այնպիսիք, որոնց առկայությունը կարող էր ուղղակի պոզիտիվ զգացողություններ առաջացնել հանրության մոտ, էլ չասած հանրային պատվեր կատարելու, պետությանը ծառայություններ մատուցելու մասին և այլն: Եթե հակիրճ ամփոփելու լինենք, ապա այս նախընտրական շրջանի ամենամեծ յուրահատկությունը կադրային սովն է լինելու: Եթե հաշվի առնենք անցած տարվա հանգամանքների դասավորությունը, սահմանադրական փոփոխությունների արդյունքում իրականություն դարձած նոր համակարգի առկայությունը, պահանջված քաղաքական և նույնիսկ կենսաբանական սերնդափոխությունը` պարզից էլ պարզ է դառնում, որ արդեն մեկնարկած քաղաքական մրցարշավի ամենաառանցքային հատկանիշը դառնալու է այն, թե որ քաղաքական ուժը ինչ նոր դեմքեր է ներգրավելու և ում է խոստանալու բերել հաջորդ խորհրդարան:

Ոչ մի փայլուն ծրագիր, ոչ մի նոր խոստում, ոչ մի դարձի գալու երդում այլևս գեթ մեկ ձայն չեն ապահովելու կուսակցություններին, մինչև վերջիններս չներկայացնեն հանրությանը նոր, չվարկաբեկված, հմուտ, կիրթ, քաղաքավարի ու պարկեշտ կադրեր: Հասարակությունն արդեն զզվել է բռի, տգետ ու անիմաստ խորհրդարանականներին կերակրելուց և կանաչ լույս է վառելու բացառապես հանրային պատվեր կատարելու ունակ անհատների համար: Արդեն բոլորի համար պարզ է, որ տեղամասում պատշաճ հսկողություն իրականացնելու պարագայում, անկախ տված խոստումից, անկախ եղած ճնշումից կամ ազդեցությունից, անկախ նույնիսկ վերցված գումարից, քաղաքացին կատարում է բացառապես իր սեփական որոշումը քվեարկության ձևով` որոշ բացառություններով իհարկե: Այնուամենայնիվ, ընտրական իրականությունը փոխվել է, փոխվել են քարոզչական մեթոդները, փոխվել է հանրության վերաբերմունքը, փոխվել է կառավարման համակարգը, փոխվել է իրավիճակը իշխանության մեջ, փոխվում է սերունդը… Այս ամենը անշուշտ հասկանում են նաև ընտրողների իրական քվեի արտաբերման վրա ազդեցության հնարավորություն ունեցողները, և հենց այս հանգամանքը էապես ազդելու է նոր սերնդի գործիչների հաղթանակի վրա:

Վստահաբար կարելի է պնդել, որ հաջորդ խորհրդարանում չեն լինի ներկայիս պատգամավորների 70-ից ավելին: Չեն լինի, որովհետև փոխվում են խաղի կանոնները, ու վերը թվարկված բոլոր հանգամանքների բերմամբ հենց ժողովուրդը կարող է էապես թելադրել այս անգամ այդ կանոնները, եթե ցանկանա օգտվել կառավարման համակարգի տրանսֆորմացիայից ու դրանից բխող իշխանության մեջ ուժերի հարաբերակցության փոփոխությունից, ինչի արդյունքում խորհրդարան կբերի աշխատելու ունակ, կիրթ ու ազնիվ մարդկանց: Անշուշտ, համամասնական ընտրական համակարգի պայմաններում այս պատկերն արտաբերվում է կուսակցությունների վրա, որոնցից շատերը ևս կլքեն խորհրդարանը, և իհարկե, չնայած ռեսուրսների ու լծակների առկայությանը չեն հայտնվի նորերը, որոնց մուտքը նոր խորհրդարան նախապատրաստվում է խաղի հին կանոններով:

ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյան

Այս նյութը դիտել են - 1491 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook