- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Նամակս հղում եմ քեզ, իմ նախկին աշակերտուհի՛ Էդիտա Գասպարյան: Ների՛ր ինձ, սիրելի՛ս, բառերի պակաս եմ զգում, բայց նաև առաջին անգամ եմ հրապարակավ նամակ ուղարկում:
Ինչու՞ եմ հուզվում, որ մեծարում ես մանկավարժի՞ս, մի բան, որ բազմիցս լսել եմ…
Բայց այս մեկն ուրիշ է, ինչպե՞ս կարող եմ քո համար աշխարհի ութերորդ հրաշալիքը լինել…Սա վեր է ամեն ինչից, և ես գրում եմ այս տողերն ու ամաչում: Մեծարանքի սահմաններն անչափելի ես դարձրել ու այդ անսահմանության մեջ ուզում եմ գտնել ինձ, բառերն էլ ինձ նման են, կուչ են գալիս, ու այդ անդին ու անեզր տարածքում բառեր եմ փնտրում, որ արձագանքեմ խոսքերիդ:
Ես ընդամենը երկու տարի դասավանդեցի քեզ, սեպտեմբերին իմացա, որ տեղափոխվել ես գյուղական դպրոց: Հեռվից հեռու էի քեզ տեսնում այս տարածական հարթակում` երբեմն ընդունելով ողջույնիդ խոսքերը: Ինչու՞ ինձ թվաց, որ այն օրը դու շատ անհանգիստ ես, զգացի, որ կարոտ ունես հոգումդ, սրտի անհանգիստ տրոփյուններ, և իմ արձագանքով փորձում էի հանգստացնել հոգուդ տվայտանքը: Կարոտդ իմ դարձրիր, ու ես օրեր առաջ ապրում էի քո տառապանքով, մտովի սփոփում էի քեզ, զրուցում մեղմ ու հանգիստ… Եվ իզուր չէր, որ անմիջապես քեզ առաջարկեցի գրել կարոտի մասին, կարոտ սիրո, կարոտ հայրենիքի…
Մտովի ես տեսնում էի քեզ` 12-րդ դասարանում սովորող աշակերտուհուդ: Ուշադիր հայացքդ հառել էիր ինձ, բայց երբ ուշքի եկա, դու արդեն չկայիր, իսկ խոսքերդ մնացին ափիս մեջ. «Սիրտս լցված է մշուշով, և թույլ է ու տկար: Դուրսը հիմա ցուրտ է, հոգիս` ալեկոծված: Չէի կարող հզոր լինել և այդքան ուժգին պայքարել: Ասես մոլորված եմ, հոգնած ու մենավոր…Հիմա հարազատ է դարձել ինձ աշունը…»
Հանկարծակիի եկա, երբ երեկ ստացա նամակդ, ինձ թվաց` ինչ-որ բան այն չէ, բայց կարդացի տողերդ, խաղաղվեցի. «Բարև Ձեզ, իմ սիրելի՛ ուսուցչուհի: Ինչպե՞ս եք: Գիտե՞ք` այս օրերին մենք շարադրություն պիտի գրեինք, թե ուսուցիչներից ով է մեր ոգեշնչման աղբյուրը, և ես իսկույն Ձեզ հիշեցի: Աչքերիս առջև անմիջապես Ձեր պատկերը հայտնվեց, Ձեր գանգուր, մուգ կարմիր ու կարճ մազերը, Ձեր հաստ շրթունքները, Ձեր խնամված եղունգները և Ձեր էլեգանտ կեցվածքը: Եվ հենց Ձեր մասին էլ գրեցի շարադրությունս, քանի որ Դուք եք իմ ոգեշնչման աղբյուրը, իմ շատ սիրելի՛ ուսուցչուհի: Ես կարոտում եմ Ձեզ»:
Գիտե՞ս` հայելու մեջ նայեցի ինձ, որ տեսնեմ քո նկարագրած դիմանկարը, հայացս սահեց մատներիս վրայով, փորձեցի նաև տեսնել կեցվածքս, որ պիտի հարիր լինի ուսուցչուհուս: Ու նորից կարդացի տողերդ. «Նրան բնութագրելու համար ինձ պետք չեն պերճաշուք բառեր կամ շքեղ մտքեր: Նա իր գեղեցկությամբ, իր բարությամբ, իր գրագիտությամբ այնքան պարզ է ու հասարակ, որ բառեր չեմ գտնում նրան բնութագրելու: Նա ինձ սովորեցրեց, որ պետք չէ կյանքում կորցրածի համար ափսոսալ, որ պետք է ուժեղ լինել և յուրաքանչյուր բարդ իրավիճակում կարողանալ ոտքի կանգնել: Նա սովորեցրեց, որ լիարժեք սերը լինում է փոխադարձ, ինչի համար շնորհակալ եմ նրան: Ինչքա~ն բան գիտի նա: Նա նույնիսկ կարող է նայել իմ աչքերին և իսկույն ասել, թե ինչ գիտեմ կամ ինչ եմ զգում ես: Ինձ միշտ թվացել է, որ աշխարհում այնպիսի հարց չկա, որ նա այդ հարցի պատասխանը չիմանա: Նա իր հմայքով և իր գեղեցկությամբ աշխարհի ութերորդ հրաշալիքն է ինձ համար»:
Այս տողերում ես գտա քեզ` իմ նախկին աշակերտուհուն, կարևորը, որ գտա քեզ….Այստեղ ես գտա նաև ինձ` «ամենակարողիս», որ խոսքերդ դարձրել էին ինձ ութերորդ հրաշալիք: Ինչ լավ է, որ քո խոսքերով ես ամեն ինչ գիտեմ, «ամենագետ եմ»: Ես ժպտում եմ և ինձ պարգևած այս ամենաների շարքում ուզում եմ սովորել ամեն ինչ, և երանի թե աշխարհի բոլոր հարցերի պատասխանները ես էլ իմանայի: Հմայի՞չ եմ ես, ուրեմն սիրով գրկում եմ քեզ` գեղեցկուհուդ, որ այդ հմայքը տարածվի ամենուր, նաև շնորհակալ եմ քեզ` ինձ ուղղված ամենաների և մտերմաբար ուսուցչուհուդ պարգևած այս հրաշալի զգացողության համար: Բայց ինչքա~ն լավ է, որ նորից գտա քեզ…
Քո սիրելի ուսուցչուհի` Նատաշա Պողոսյան
Պարգև սրբազանն EB-1 ներգաղթային վիզա է ստացել
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
· Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
Պատմական հանդիպում Սպիտակ տանը
Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել
Աննա Հակոբյանը՝ բռնության, ընտանեկան արժեքների, ընդդիմության մասին.Tete A Tete
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Վարչապետն այցելել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
193 անշարժ գույք, միլիոնավոր դրամներ. ինչ է պահանջվում Գագիկ Խաչատրյանից.Haykakan zhamanak
Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ
Մանկավարժի մի համառոտ կյանք...
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ԿՈՆՍԵՍՈՒՍԸ .Արիս Քարամյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ
ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ. տարիներ շարունակ նույն սերիալն է.Արիս Քարամյան
ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ
Ալեն Սիմոնյանը անվտանգության խորհրդի նոր քարտուղար. նա փոխարինեց Արմեն Գրիգորյանին
ԱՄՆ Արևմտյան թեմի հայերենի ուսուցիչների համահայկական ամենամյա հավաքը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին



