- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Հարց. Դեկտեմբերի 4-ին Իտալիայիում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որը նախաձեռնել էր վարչապետ Մատեո Ռենցին: Իտալացիների մեծամասնությունը դեմ քվեարկեց այդ նախագծին, ինչից հետո վարչապետը հայտարարեց իր հրաժարականի մասին:
Թեև իտալական հանրաքվեն վերաբերում էր կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, սակայն շատ քաղաքագետներ այն համեմատեցին բիրտանական Brexit-ի հետ, քանի որ այն գրեթե նույնպիսի ազդեցություն ունեցավ եվրոպական արժույթի և բորսաների վրա, ինչպես ԵՄ-ից դուրս գալու բրիտանացիների ցանկության դրսևորումը:
Արդյոք կարելի է արձանագրել, որ Եվրամիությունը իսկապես ապրում է իր մայրամուտը, թե մենք գործ ունենք զուտ պատահականությունների հետ, որոնք ոչ մի կերպ չեն կարող ընդհանրացումների պատճառ հանդիսանալ:
-Պատասխան. Հանրաքվեն Իտալիայում, ինչպես նաև դրա արդյունքները հենց այնպես երկնքից անսպասելի վայր չեն ընկել։ Այն, անշուշտ, պետք է դիտարկել դրան նախորդող իրադարձությունների համատեքստում։
Այստեղ ոչ այնքան նկատի է առնվում Brexit-ը կամ ԱՄՆ նախագահի ընտրությունների արդյունքները, որքան այն հանգամանքը, որ Արևմուտքի զարգացած երկրների մեծ մասում, այդ թվում և Նահանգներում, արդեն մեկուկես տասնամյակ չի նկատվում բնակչության կենսամակարդակի իրական աճ։ Անկասկած, այն բավական բարձր է, հատկապես այլ երկրների համեմատ, բայց ակներև է լճացումն այդ ցուցանիշի առումով, չկա աճի դինամիկա, ինչն անխուսափելիորեն առաջ է բերում բազմաթիվ խնդիրներ։
Դժգոհությունը նման իրադրությունից աճում է, ինչն իր արտացոլումն է գտնում այդ երկրների ընտրողների այսպես կոչված ընդվզողական քվեարկության մեջ։ Եվրոպացիները և ամերիկացիներն ավելի հաճախ են պաշտպանում այն որոշումները, որոնք ուղղված են ձևավորված էլիտաների, այլ խոսքով՝ իսթեբլիշմենթի դեմ։ Ե՛վ Brexit-ը, և՛ Դոնալդ Թրամփի ընտրվելը ԱՄՆ 45-րդ նախագահ ընդդեմ քվեարկության դասական օրինակ են։
Սա արդեն կայացած տրենդ է, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ հաջորդ տարի մենք կտեսնենք ազգային էլիտաների փոփոխություն Ֆրանսիայում, Գերմանիայում, և Իտալիան նույնպես իր հանրաքվեով կանաչ լույս վառեց սեփական եվրաթերահավատների առջև։
Կենտրոնամետ միտումներին, ինչն ընկալվում է որպես անհարկի գերջանքեր գլոբալիզացիայի և նեոլիբերալիզմի համատարած թելադրանքի քաղաքականությունում, փոխարինելու են գալիս կենտրոնախույսները, ինչն ընկալվում է որպես ազգային շահերի գերակայություն վերազգայինների հանդեպ։ Այլ պայմաններում Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցիի առաջարկություններն, ըստ էության, իտալացիները պետք է խանդավառ ընդունեին։ Չէ՞ որ Ռենցին անընդհատ խորհրդարանով սոցիալապես նշանակալի օրենքներ էր անցկացնում՝ դրա հետ մեկտեղ հաջողելով խնայել նաև բյուջետային միջոցները։ Բայց հաղթական սպիտակ ձիով անցնել Հռոմով չստացվեց, քվեարկությանը մասնակցած իտալացիների 60 տոկոսը չպաշտպանեց վարչապետի նախաձեռնությունը, ինչը վերջինին ստիպեց հրաժարական ներկայացնել։
Վարչապետի պաշտոնին հավակնող իրական ընդդիմախոսները հիմնականում հայտնի են որպես ԵՄ-ից Իտալիայի դուրս գալու կողմնակիցներ։ Ընդդիմադիրները՝ թե՛ «Հինգ աստղերի շարժումը», թե՛ «Հյուսիսի լիգան», անխնա շահարկում են ոչ միայն քաղաքացիների դժգոհությունը տնտեսության լճացումից, այլև չարաբաստիկ միգրացիոն ճգնաժամը, որը գրեթե կաթվածահար է արել ամբողջ Եվրոպան։ Փորձագետներն արդեն նույնիսկ բավական հարմար եզր են հորինել իրադարձությունների հնարավոր զարգացման համար՝ «Եվրոչաո»։
Կենտրոնախույս գործընթացը Եվրոպայում չի կարելի բացատրել առանձին ճակատագրական դրվագների պատահական համընկնմամբ։ Դա այսուհետ օբյեկտիվ միտում է, միաժամանակ նաև քաոտիկ ու, ցավոք, անկառավարելի։ Եվ այս ամենն այն պատճառով, որ Եվրամիության «փողերի պարկ» Գերմանիան ամեն կերպ փորձում է արգելակել գործընթացը փողով անցքերը կարկատելով՝ չցանկանալով նայել ճշմարտության աչքերին։
Հատկանշական է, որ ներկա տեսքով ԵՄ-ը պահպանելու համար պայքարում է ոչ թե գերմանացի ժողովուրդը, այլ ՔԴՄ-ն՝ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ։ Այս իրավիճակն իր հերթին նվազեցնում է կանցլերի՝ պաշտոնին մնալու շանսերը գալիք տարվա աշնանն անցկացվելիք ընտրություններից հետո։
Այնինչ, կարելի էր և կա հնարավորություն գործընթացը վերցնել հսկողության տակ և այն տեղափոխել ավելի սահուն, կառավարելի հուն։ Դա թույլ կտար խուսափել ցնցումներից ինչպես միության առանձին անդամների տնտեսություններում, այնպես էլ ընդհանուր արժութային շուկայում։ Չէ՞ որ այն, թե ինչպես է իրեն զգում միասնական եվրոպական արժույթը, ուղղակիորեն մատնանշում է, որ արժութային շուկայի դինամիկան, ըստ էության, «պաշտպանում» է եվրաթերահավատությունը։
Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ շուկայի գնահատական եվրագոտու հեռանկարներին։ Եվրաինտեգրման մասին խոսելը ներկայումս առհասարակ վատ տոն է համարվում։ Եվրոյի արժեքը սրընթաց մոտենում է ԱՄՆ դոլարին, ինչը նշանակում է ոչ թե դոլարի ամրապնդում, այլ եվրոյի թուլացում։ Կիսում եմ շատ փորձագետների այն կարծիքը, թե Եվրամիությունն իր ներկա տեսքով սպառել է իրեն։ Խոսքը և՛ կազմի մասին է, և՛ կազմակերպության կենսագործունեությունը կարգավորող մեխանիզմների։
Համարվում է, որ վաղ թե ուշ ԵՄ-ը, ավելի ճիշտ՝ նրա կորիզը կազմող առաջատար տնտեսություններն իրենք կնախաձեռնեն համեմատաբար թույլ տնտեսություններ ունեցող երկրների դուրս գալը։ Դա կարող է վերաբերել թե՛ միջերկրածովյան գոտու որոշ պետությունների, թե՛ Բալթիայի երկրներին, ինչպես նաև արևելաեվրոպական որոշ այլ գործընկերների։ Այլապես ամենաառաջատար երկրները ստիպված կլինեն մեկը մյուսի հետևից իրենք լքել երբեմնի բարգավաճ տնտեսական միությունը։
Մի խոսքով՝ կամ պլանային ապաինտեգրում, կամ անկառավարելի փլուզում։ Ցավոք, իրավիճակից դուրս գալու այլ ելքերի հավանականությունն ինտենսիվորեն ձգտում է զրոյի։
Այսքան անմխիթար վիճակի պատճառները դեռ երկար կվերլուծվեն և կիմաստավորվեն, բայց դա կդառնա պոստֆակտում ախտորոշում։ Եվրոպական էլիտաները և բրյուսելյան չինովնիկները մի պահ այնքան էին կտրվել հասարակ եվրոպացիների ակնկալիքներից, որ վերածվել են ընտրյալների սակավաթիվ կաստայի, թույլատրելով իրենց ոտնձգություն բուն եվրոպականության հիմքերի դեմ։
Իշխանության մոնոպոլիայի հարցում դիրքերը մասամբ զիջել չցանկանալը հետագայում պարզապես կհանգեցնի կառուցվածքի փլուզմանն ամբողջովին։ Ոչ մեկի համար դրանից ավելի հեշտ չի լինի, բայց եվրոպական էլիտաները ոչ մեկի չեն էլ հարցնում։ Անդրօվկիանոսյան թելադրանքի և անհոգ անփութության տասնամյակներն, ըստ երևույթին, անգամ նրանց ինքնապաշտպանական բնազդն են բթացրել։
Աշոտ Անտինյան
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
ԶԶՎԱՆՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ. Արիս Քարամյան
«ԱՐՑԱԽԻ ՀՈՐՈՎԵԼ». ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆԻ ՑՆՑՈՂ ԿԱՏԱՐՈւՄԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄ
armlur. ՈւՂԻՂ. Բանավեճը սկսված է. որ ուժերն են մասնակցում
Tete A Tete. Աննա Գրիգորյանը՝ իր անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալի, ընտանիքի մասին
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Միրզոյանը ճանապարհեց Ռուբիոյին. ԱՄՆ պետքարտուղարի այցը ՀՀ ավարտվեց
Գլենդել քաղաքի քաղաքապետը Վահե Էնֆիաջյանին հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին
«Չտալ խավարին վերջին խոսքը»․ Բրբենքում ազգային ոգու և հիշողության հզոր երեկո՝ նվիրված Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Ովքեր են ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվել. անուններ.armlur
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Արամուսում 4 ժամում 4 անձի uպանողը կրկնակի փորձաքննությամբ անմեղսունակ է ճանաչվել. պատի՞ժ չի սպասվում
«Փոքրիկ հրեշտակներ»․ Սփյուռքի սրտից դեպի հայրենիք՝ հավատքի, սիրո և հույսի ճանապարհով
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
HetqTV.Ողջամիտ ժամկետը՝ թղթի վրա, վճիռների հերթը հասել է 2028 թվական. Հայաստանում իրականությունն այլ է
Ishkhanutyun. Անանուն նամակի հեղինակը չի ստում․ 150 միլիարդի հետքերով



