- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

«1000 դրամ» գանձելու օրենքի «գլուխգործոց» նախագիծը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում:
Վարչախումբը, որևէ հակափաստարկից զուրկ, հայտնի կենդանու համառությամբ ու «հայրենասիրություն» խաղալով՝ առաջ է տանում իր ուզածը:
Բայց սա միայն յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամի ու «հայրենասիրության» հարց չէ, ինչպես ցինիկաբար ներկայացնում է վարչախումբը, եւ ոչ նույնիսկ պաշտոնյաների թալանածի հաշվին այդ խնդիրը լուծելու հարց, ինչպես իրավացիորեն պնդում են հազարավոր ընդդիմացողներ։ Սա շատ կարեւոր քաղաքական հարց է՝ իշխանության կողմից բանակում զոհերի ու հաշմանդամների ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ հարց, այլ խոսքով՝ պատերազմի պլանավորման հարց։
Դրա փաստարկներն ու ապացույցներն այլ տեղ չեն, քան հիշյալ օրինգծի մասին ՊՆ-ի ներկայացրած «Հիմնավորման» մեջ։ Այս փաստաթղթում ասվում է, որ նման նախաձեռնության հիմքում դրված են Ապրիլյան պատերազմի հետեւանքները.
«2016թ. ապրիլ ամսվա դեպքերը ցույց տվեցին, որ ծավալուն մարտական գործողություններ սկսվելու պարագայում, դրա արդյունքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասները միայն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ամբողջ ծավալով հատուցելը խնդրահարույց է, և դրա համար անհրաժեշտ են ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ»:
Եւ այսպես.
Համաձայն ներկայացված օրինագծի՝ 1000-ական դրամ պարտադիր այս վճարով հավաքվելու է շուրջ 6 միլիարդ դրամ, որ պետք է ուղղվի զոհված, ինչպես նաև 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների փոխհատուցմանը: Փաստաթղթում մանրամասն տրված են նաեւ յուրաքանչյուր դեպքում փոխհատուցման չափերը։
Կոռեկտ չենք համարում համապատասխան թվաբանությունը ներկայացնել ընթերցողին (դա յուրաքանչյուրը կարող է անել ինքը), բայց, ըստ այդմ՝ ստացվում է, որ այս վեց միլիարդ դրամը բավարար է ավելի քան 600 դեպքի (մահ, 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամության) փոխհատուցման համար։
Սա արդեն երեք անգամ ավելի է, քան ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված ու համապատասխան հաշմանդամություն ստացած զինծառայողների թիվը (փոխհատուցումը նախատեսված է միայն զինվորականների համար)։
Բայց միայն այս 1000-ական դրամները չեն լինելու նախատեսվող Հիմնադրամի աղբյուրը։ ՊՆ-ի ներկայացրած նույն «Հիմնավորման մեջ դրված է այդ աղբյուրների ամբողջական ցանկը.
«Հիմնադրամի կողմից հատուցումներ վճարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները կձևավորվեն հետևյալ աղբյուրներից`
Յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրոշմանիշային վճարներից.
Պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայություններից օգտվող անձանց կողմից վճարվող վճարներից` յուրաքանչյուր ծառայության համար` համապատասխանաբար` 500 և 200 դրամ գումարի չափով.
Հատուկ այդ նպատակով թողարկված արժեթղթերի վաճառքից.
Հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից, նվիրաբերություններից և նվիրատվություններից.
Վերը նշված աղբյուրներից հավաքագրված միջոցների կառավարման (ներդրման) արդյունքում ստացվող եկամուտներից»:
Այս ամենով Հիմնադրամում 1000-ական դրամով հավաքվող վեց միլիարդն առնվազն կրկնապատկվելու է։
Ստացվում է, որ ըստ իշխանության կատարած ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ՝ բանակում մենք տարեկան ունենալու ենք ավելի քան 1200 զոհ եւ առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամ։
Այսինքն՝ շատ ավելի լայնամասշտաբ պատերազմ է պլանավորվում, քան Ապրիլյան պատերազմն է։
Երեւի հաշվել են, որ սա է մնացել իշխանությունը պահելու վերջին միջոցը։
Ու դրա ամբողջ ծանրությունն էլ դրվում է ժողովրդի վրա։ Իսկ դուք ասում եք, թե անբարոյականությունն էլ սահման ունի:
Ահա թե ինչ վտանգ է թաքնված 1000 դրամանոց «հայրենասիրության» տակ։
Վարդան Հակոբյան
Պարգև սրբազանն EB-1 ներգաղթային վիզա է ստացել
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
· Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
Պատմական հանդիպում Սպիտակ տանը
Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել
Աննա Հակոբյանը՝ բռնության, ընտանեկան արժեքների, ընդդիմության մասին.Tete A Tete
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Վարչապետն այցելել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
193 անշարժ գույք, միլիոնավոր դրամներ. ինչ է պահանջվում Գագիկ Խաչատրյանից.Haykakan zhamanak
Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ
Մանկավարժի մի համառոտ կյանք...
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ԿՈՆՍԵՍՈՒՍԸ .Արիս Քարամյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ
ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ. տարիներ շարունակ նույն սերիալն է.Արիս Քարամյան
ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ
Ալեն Սիմոնյանը անվտանգության խորհրդի նոր քարտուղար. նա փոխարինեց Արմեն Գրիգորյանին
ԱՄՆ Արևմտյան թեմի հայերենի ուսուցիչների համահայկական ամենամյա հավաքը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին



