- 2025-10-11 10:45:00Մարտական եմ տրամադրված, գնալու եմ մինչև վերջ․ Վարդան Ղուկասյանի բացառիկ հարցազրույցը
- 2025-10-02 15:20:00Նիկոլ Փաշինյանի սկանդալային կոչը. դրա համա՞ր են Վարդան Ղուկասյանին ազատազրկել...
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Կարա սևդա»՝ թուրքերենից թարգմանաբար նշանակում է «սև սեր»: Սա թուրքական մի հեռուստապատում է, որի սցենարը, կարծես թե, տեղ է գտել հայկական օճառային օպերային արվեստում: Խոսքը «Կայարան» հեռուստանովելի մասին է, որը սցենարական լուծումներով, կադրերով ու անգամ բառացի թարգմանությամբ համընկնում է թուրքական «Կարա սևդա» հեռուստանովելին:
Թուրքական սցենարով հայկական հերթական սերիալի հարցն այս օրերին բավական ակտիվորեն քննարկվում է համացանցի՝ մասնավորապես Facebook-ի տիրույթում: Ինչո՞ւ է ATV հեռուստաընկերությունը տուրք տվել թուրքական մոտիվներով նկարահանվող սերիալի գաղափարին ու այսպիսի նախագիծ սկսել. փորձեցինք հետաքրքրվել թե´ սերիալի ռեժիսորից, թե´ սցենարիստից, թե´ «Պանարմենիան մեդիա գրուպ» գլխավոր պրոդյուսերից, թե´ ATV հեռուստաընկերության տնօրինությունից և թե´ դերասաններից:
Հեռուստանովելի ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց: Նա ժողովի էր և այդպես էլ չկարողացավ փոքր-ինչ ժամանակ գտնել՝ մեր մի քանի հարցին պատասխանելու համար: Ժողովի էր նաև «Պանարմենիան մեդիա գրուպի» գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, ով միանգամից անջատեց լսափողը, երբ իմացավ, թե ինչի համար ենք իրեն անհանգստացնում:
Իսկ ATV հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Ռուբեն Արամյանն էլ խորհուրդ տվեց հարցերն իրենց գրավոր ուղղել՝ էլեկտրոնային փոստի միջոցով: Ինչը, բնականաբար չարեցինք՝ ելնելով թեմայի հրատապությունից և էլեկտրոնային կայքին բնորոշ օպերատիվության հանգամանքից:
Սերիալի սցենար գրելու հարցում ռեժիսոր Արշակյանին օգնած Անահիտ Մխիթարյանից ևս հետաքրքվեցինք՝ ինչո՞ւ պլագիատ: «Ես չեմ ուզում խոսել այդ ֆիլմի մասին»,- ասաց Անահիտ Մխիթարյանն՝ առանց հավելյալ մեկնաբանության:
«Կայարան» հեռուստանովելի այս թնջուկից գլուխ հանելու համար կապ հաստատեցինք նաև սերիալի դերասանների՝ Գաբրիել Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի և Ալեքսանդր Բաբասյանի հետ:
Արմեն էլբակյանը մեզ հետ զրույցում ասաց, թե տեղյակ չէ, որ սերիալը նկարահանվում է թուրքական մեկ այլ սերիալի մոտիվներով: «Առաջին անգամ եմ լսում, մինչև ձեզ հետ զրույցը տեղյակ չէի: Իսկ եթե այդպես է, դա շատ վատ է, շատ»,– ասաց Ա. Էլբակյանը:
Դերասան Ալեքսանդր Բաբասյանն էլ, որ հաճախ է Facebook-ի իր անձնական էջում տեղադրում հեռստանովելի առաձին սերիաները, մեզ հետ զրույցում ասաց, որ այդ կարծիքը լսել էր տարբեր մարդկանցից: «Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, դեմ եմ ցանկացած թուրքական պրոդուկտի. դա կլինի թե´ մթերքների, թե´ հանգստի գոտիների տեսքով: Մենք ունենք սցենարիստ, ով աշխատում է սցենարի վրա: Միգուցե և նմանություն կա ընդհանուր «սիրո եռանկյունու» տեսանկյունից, այսինքն՝ որ մեկ կնոջ շուրջ պտտվում է երկու տղամարդու սեր: Բայց, համենայն դեպս, ուրիշ նմանությունների մասին չեմ կարող ասել, որովհետև թուրքական արտադրության ֆիլմեր չեմ դիտում: Ես վստահում եմ մեր սցենարիստին, մեր պրոդյուսերներին, և աշխատում ենք նրանց հետ: Ստացել ենք լավ արդյունք, և հեռուստադիտողն ինքը կդատի, որ դա լա՞վ արդյունք է, լա՞վ աշխատանք է ստացվել: Համեմատությունները թողնենք հեռուստադիտողներին, քանի որ չեմ կարող ասել մի բանի մասին, ինչից տեղյակ չեմ»,- նկատեց Բաբասյանը:
Հետաքրքրվեցինք՝ կշարունակի՞ խաղալ նույն սերիալում, եթե իմանա, որ այն, այնուամենայնիվ, գողացված սցենար է: Դերասանը պատասխանեց. «Մի հետաքրքիր փաստ ասեմ՝ կապված «Կայարան» հեռուստասերիալի հետ. ես տարբեր հեռուստասերիալներում եմ խաղացել և պետք է ասեմ, որ իմ կերպարն այստեղ շատ է դուրս գալիս ու ես երևի թե շարունակեմ խաղալ՝ անկախ ամեն ինչից: Իհարկե, հաճելի չի լինի, եթե դա թուրքական սերիալի կրկնօրինակում լինի, բայց ես կշարունակեմ խաղալ իմ դերը, որովհետև առաջին իսկ րոպեներից նվիրվել եմ դերին ու կերպարին: Եթե սցենարը թուրքական է, ես դրան դեմ եմ, բայց եթե արտադրանքը հայկական է, սցենարիստը, օպերատորները, դերասանները հայ են, այսինքն՝ արտադրանքն է հայկական, դրան դեմ չեմ: Ի վերջո՝ գուցե այդ թուրքական սցենարան էլ ինչ-որ մեկ այլ տեղից է վերցված, որ մենք չգիտենք: Զուտ այդ տեսանկյունից՝ ինձ համար էական չէ, թե որտեղ են կրկնօրինակել: Մեզ մոտ հնարավորություն չկա, սցենարիստներին այն գումարները չեն վճարում, ովքեր օր ու գիշեր նստեն, մտածեն ինչ-որ բանի շուրջ: Այսինքն՝ ինչ-որ մի գաղափար կրկնօրինակում են»:
Ցածր աշխատավարձը չի արդարացնում պլագիատը՝ պնդեցինք: «Իհարկե չի արդարացնում, ոչ մի դեպքում չի արդարացնում, ես դեմ եմ ցանկացած կրկնօրինակման: Կողմ եմ, որ ամեն ինչ մերը լինի»,- նշեց դերասանը:
Նկատեք, որ ATV հեռուստաընկերության հեռախոսահամարը, որը ներկայացված է ՀԸ պաշտոնական կայքում, այսօր ընդհանրապես չէր պատասխանում և որևէ զանգի: Նկատենք նաև, որ նույն հեռատաընկերության հենց այդ նույն կայքում բացակայում է «Կայարան» հեռուստանովելի մասին ինչ-որ մի գրառում: Ավելին՝ սերիալի մասին տեղեկատվություն չկա ՀԸ կայքի ո´չ «Ֆիլմեր», և ո´չ էլ «Հաղորդումներ» բաժնում: Դե իսկ «Ծրագիր» բաժինը, որտեղ պետք է տեղադրվի ՀԸ-ի տվյալ օրվա եթերային ծրագիրը՝ ժամային գրաֆիկով, ընդհանրապես լրացված չէ:
Սևակ Վարդումյան, Հայկանուշ Ալոյան

Մարտական եմ տրամադրված, գնալու եմ մինչև վերջ․ Վարդան Ղուկասյանի բացառիկ հարցազրույցը

Համլետ Ղուշչյանի բացառիկ հարցազրույցը Վարդան Ղուկասյանի հետ․ Նոր մանրամասներ

ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՂԱԶԱՐՅԱՆԻՆ. ՀԱՄՈԶԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ.Hraparak

Ճանճին խնդրում եմ էն կողմ տարեք. ի՞նչ է կատարվում Ալեն Սիմոնյանի և Հայկ Սարգսյանի միջև

Վարդան Ղուկասյանի, Միքայել Սրբազանի, Անդրանիկ Մանուկյանի գործերի մասին․ Լևոն Բաղդասարյան

ՀԱՄԼԵՏ ՂՈՒՇՉՅԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՀԵՏ

Փակ TV-ն՝ շաբաթվա հետքերով

Վարդանն ու ԳԱՍՊԱԴԻՆ ՑԻՊԻՆԸ / Բեսեդկի մակարդակը մի հռչակեք քաղաքական վերլուծություն / Մի խայտառակվեք

Նարինե Չարչյանը զավթել է մեր շենքի տանիքը, շինություններ կառուցել.NewDay

ՈՒՂԻՂ․ Թրամփի անունով ճանապարհ՝ Ադրբեջանին․ Ինչ է կատարվում Սպիտակ տանը.armlur

Վիճաբանություն՝ Հրազդանում հայտնի «Մանուշակ» մարկետի մոտ. կա 1 զոհ, 2 վիրավոր.Shamshyan

Ի՞նչ է ասել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը հակակոռուպցիոնում․ 1 ժամ պահել են կոմիտեում.armlur

Վարդան Ղուկասյանը ունակ և ի վիճակի է միավորել բոլոր առողջ ուժերը․ Լևոն Բաղդասարյան

Առաջին կին քաղաքապետը՝ մեղադրյալի աթոռին․ ինչու Գասպարյանը հայտնվեց իրավապահների թիրախում.factor

ՈւՂԻՂ. Իրավապահները ՀՅԴ-ական Հրանտ Մարգարայանի բնակարան են մտել. խուզարկություն է ընթանում.armlur

ՔԿ-ից սիլիկոնե դիմակով 590 հազար դոլար հափշտակողը Սեյրան Օհանյանի օգնականի եղբայրն է․ բացահայտում.armlur

Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին

Դատարանի բակում վիճաբանություն սկսվեց քաղաքացիների և ոստիկանական ուժերի միջև (տեսանյութ)

«Դավիթ Համբարձումյանի մասին լավ կարծիք ունեմ, բայց չենք միանա»․ Հովիկ Աղազարյան

Վարդան Ղուկասյանը փորձեց բացահայտել ՀՀ 30 տարվա իրականացրած տնտեսական ցեղասպանությունը․ Լևոն Բաղդասարյան

էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է.armlur

Համերգ` Նվիրված Լեգենդար Ռուբեն Մաթեվոսյանին. Հովհաննես Շահբազյան

Նորմա՞լ է՝թաղապետը քաղաքացուն ծեծելուց հետո շարունակի ղեկավարել,քաղաքական պատասխանատվություն չունե՞ք.armlur

Արթուր Չախոյանին ծեծելուց հետո փորձել են նրան խեղդել թաղապետարանի աշխատակիցները.armlur


