- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Պաշտպանության նախարարի պաշտոնում հնարավոր փոփոխության ինտրիգը մեծ հետաքրքրություն էր առաջացրել թե՛ երկրի ներսում, եւ թե՛ Հայաստանից դուրս:
Ապրիլյան պատերազմից հետո պաշտպանության նախարարության ու նախարարի դերը ներքին եւ արտաքին քաղաքականությունում կտրուկ աճեց եւ ընդգծվեց: Համապատասխանաբար աճեց նաեւ երկրի քաղաքական ղեկավարության ուշադրությունը ՊՆ-ի ու բանակի նկատմամբ: Այդ պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակումը թերեւս կարելի է ընկալել որպես որոշակի ազդակ՝ ուղղված թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարաններին:
Վիգեն Սարգսյանն իշխանական բուրգում արեւմտյան վեկտորի ակտիվ եւ գլխավոր ջատագովներից է, իսկ իշխանության ներսում` Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա թերությունների հիմնական քննադատներից: Պաշտպանական գերատեսչության ղեկավար է նշանակվում ոչ միայն բարձրաստիճան զինվորականությունից հեռու քաղաքացիական անձ, որը Արեւմուտքի համար նախընտրելի է, այլեւ Հայաստանի ամերիկյան համալսարանի երկար տարիների հրավիրված դասախոս:
Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասով բավական հատկանշական է տարիներ առաջ Երեւանում փորձագետների մակարդակով կազմակերպած ՀԱՊԿ համաժողովի փակմանը Վիգեն Սարգսյանի արած հայտարարությունը: Այդ միջոցառմանը հրավիրված էին ոչ միայն ՀԱՊԿ անդամ պետությունների փորձագետների պատվիրակություններ, այլ նաեւ դաշինքի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ Վիգեն Սարգսյանը:
Համաժողովին հայաստանցի փորձագետները ԼՂ պատերազմի հնարավոր վերսկսման պարագայում Ռուսաստանի անելիքների վերաբերյալ ուղիղ հարց էին բարձրացնում, իսկ ՌԴ-ից ժամանած փորձագետները հիմնականում խուսափողական պատասխաններ էին տալիս: Միջոցառման փակմանը Վիգեն Սարգսյանը հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դժգոհության մասին նրբորեն ակնարկեց՝ ասելով, որ եթե այսօր հայաստանյան երիտասարդությունը ուղղակի խմում է կոկա-կոլա, ապա վաղը նա կարող պահանջել այն:
Թերեւս այսպես նա փորձեց պատկերավոր կերպով հասկացնել ռուսաստանցի գործընկերներին, որ դաշնակից ՌԴ-ի տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ Հայաստանի դժգոհությունները հանրային ընկալման մեջ փոփոխությունների են հանգեցնում ոչ հօգուտ Մոսկվայի:
Չացավ 5-6 տարի, եւ հանրային մակարդակում Ռուսաստանի նկատմամբ ընդգծված դժգոհություն է արտահայտվում, իշխանական ու ազատ մամուլն այն լայնորեն լուսաբանում է: Անգամ Սերժ Սարգսյանն է բաց տեքստով հայտարարում, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջեւ սպառազինությունների առք ու վաճառքը Երեւանի համար անընդունելի է: Պատկերացնել նման բան 10 տարի առաջ՝ ուղղակի անհնար էր:
Այժմ Վիգեն Սարգսյանը ղեկավար է նշանակվում մի կառույցում, որը պետք է սերտորեն համագործակցի Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի հետ:
Սա ոչ միայն Ռուսաստանից Հայաստան զենքի մատակարարումներին է վերաբերում, այլեւ համատեղ պաշտպանական գործողությունների մշակմանը, օպերատիվ աշխատանքների կազմակերպմանը, ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության զարգացմանը եւ այլն: Այս ամենով պետք է զբաղվի արեւմտյան համոզմունքներով, Ֆլետչերի դպրոցի եւ ՌԴ Քաղաքացիական ծառայության ակադեմիայի սան Վիգեն Սարգսյանը:
Հայաստանցի եւ ռուսաստանցի փորձագետները, սակայն, չեն կարծում, որ Ռուսաստանի հետ աշխատանքում Վիգեն Սարգսյանը մեծ դժվարությունների կամ անհարմարությունների կհանդիպի:
«Սեյրան Օհանյանի փոփոխությունը կառավարության փոփոխության տրամաբանության մի մասն է: Մյուս կողմից այս կերպ նախագահը ուղղակի պաշտպանական համակարգում մտցնում է ուղիղ նախագահական կառավարում»,- մեզ հետ զրույցում նշեց Կովկասի ինստիտուտի փոխնախագահ, ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանը:
Այս հանգրվանում սա նմանատիպ ոչ թե առաջին, այլ երկրորդ փոփոխությունն է: Ուղիղ նախագահական կառավարում սահմանվեց նաեւ Ազգային անվտանգության ծառայությունում, երբ այդ պաշտոնին նշանակվեց նախագահի օգնական, ռուս-ամերիկյան կրթական «բեգրաունդով» Գեորգի Կուտոյանը:
«Հայաստանի պարագայում քաղաքացիական անձին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելը նորություն չէ: Անցյալում նման դեպքեր էլի եղել են, օրինակ՝ Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը եւ Վազգեն Մանուկյանը: Եթե Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանն ուղղակիորեն մասնակցել են ռազմական գործողություններին, բանակի համար նոր դեմքեր չէին, ապա Վազգեն Մանուկյանը լրիվ նոր մարդ էր:
Սակայն նրա նախարարության ժամանակահատվածում գրանցվեցին խոշոր հաջողություններ ղարաբաղյան ռազմաճակատում»,- հիշեցնում է Սերգեյ Մինասյանը՝ հավելելով, որ Վիգեն Սարգսյանի նշանակումը ոչ մի կերպ չի կարելի ընկալել որպես Ռուսաստանի հետ հարաբերություններում անհարմարություններ ստեղծելու Հայաստանի «մեսիջ»:
Այս նշանակմամբ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով խնդիր չեն տեսնում նաեւ ռուսաստանցի ռազմական փորձագետները: Անատոլի Ցիգանոկի կարծիքով` ոչ թե անձական նախասիրությունները, այլ պաշտոնը, ընդհանուր քաղաքականությունն ու անվտանգային միջավայրն է որոշում պաշտոնյայի պահվածքը, անելիքները:
Ուստի, Ռուսաստան-Հայաստան համագործակցությունը տարբեր, այդ թվում պաշտպանական բնագավառում կա եւ մնալու է առաջնահերթություն: «Դա կարեւոր է, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար»,- մեզ հետ զրույցում նշեց փորձագետը:
Հ. Գ. Անկախ Հայաստանի պատմությունում արեւմտամետ կառավարության՝ Ռուսաստանի հետ արդյունավետ աշխատանքի օրինակ եղել է: Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների մեծ մասին կարելի է շատ «մահացու մեղքերում» մեղադրել, բայց ոչ ռուսաստանամետ լինելու մեջ: Սակայն պատերազմ էր, որը ստիպում էր գործել ոչ ստանդարտ կամ առանց այս կամ այն «մետ» լինելու սխեմաներով:
Ռուսաստանից մատակարարվում էր զենք, Թուրքիայից, ԱՄՆ-ի միջնորդությամբ՝ հացահատիկ, իսկ Իրանից՝ կերոսին: Հենց այդ տարիներին Ռուսաստանի հետ կնքվեցին Գյումրիում ՌԴ բազայի կարգավիճակի վերաբերյալ եւ հայ-ռուսական Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրերը:
Պարգև սրբազանն EB-1 ներգաղթային վիզա է ստացել
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
· Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
Պատմական հանդիպում Սպիտակ տանը
Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել
Աննա Հակոբյանը՝ բռնության, ընտանեկան արժեքների, ընդդիմության մասին.Tete A Tete
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Վարչապետն այցելել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
193 անշարժ գույք, միլիոնավոր դրամներ. ինչ է պահանջվում Գագիկ Խաչատրյանից.Haykakan zhamanak
Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ
Մանկավարժի մի համառոտ կյանք...
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ԿՈՆՍԵՍՈՒՍԸ .Արիս Քարամյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ
ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ. տարիներ շարունակ նույն սերիալն է.Արիս Քարամյան
ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ
Ալեն Սիմոնյանը անվտանգության խորհրդի նոր քարտուղար. նա փոխարինեց Արմեն Գրիգորյանին
ԱՄՆ Արևմտյան թեմի հայերենի ուսուցիչների համահայկական ամենամյա հավաքը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին



