- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Երգի այս նոր տեսահոլովակն ուշադրությանս արժանացավ: Առավել շատ հետաքրքրությունս շարժեց, երբ լսեցի Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի նախկին շրջանավարտ Վիտալի Ղազարյանի հրաշալի ձայնը: Տարիների հեռավորությունից ես վերհիշում եմ նրան, ում դասավանդում էի, և նա իր երգելու ձիրքով դպրոցի բոլոր միջոցառումների կենտրոնական դեմքն էր: Որքա՜ն գեղեցիկ էր քաղցրերգում նա, ու այդ թովիչ ձայնը պիտի կարկաչեր հայրենի երկրի զուլալ ու ջինջ աղբյուրների կարկաչի պես, Արցախի հողը պիտի թնդար ու հավերժի պատգամը հղեր հեռու-հեռուներում, որ մենք ենք մեր սարերը, մենք ենք տերը այս հողի, որտեղ մի բուռ ժողովուրդ է ապրում՝ հայրենի երգն իր շուրթերին:
Տեսահոլովակի այս երգը մի քանի անգամ լսեցի, հոգիս ցնծում էր հպարտությունից: Վիտալի Ղազարյան մեներգիչը Արցախի «Մենք ենք, մեր սարերը» համույթի գեղարվեստական մասի ղեկավարն է, բայց ո՞վ է այն մյուսը, ով երգի մեկ այլ ոճում դարձել էր Արցախ, դարձել զինվոր տղա, դարձել էր թագավոր, հողի պաշտպան, անկոտրում ու կամքով արի՝ դարձել էր թշնամու սարսափը: Ու այդ Ես-ի մեջ ամբողջանում էր մի ամբողջ Արցախ…Կյանքի ու մահվան սահմանագծում կանգնած զինվորի մի հզոր փառաբանություն է այս երգը, մեր նորօրյա նահատակների հիշատակի խոնարհում, որ լեզու առած հմայիչ մեղեդայնությամբ հնչում է Մարտակերտից ոչ հեռու գտնվող բարձրաբերձ Տիգրանակերտից:
Որքա՜ն մեծ էր զարմանքս, երբ իմացա, որ մեներգիչները երկու եղբայրներ են՝ Վիտալի և Վալերի Ղազարյանները: Անակնկալը մեծ էր, երբ ինձ հասանելի դարձավ, որ «Լյօկա» անունը ծնվել է վերջինիս փաղաքշական «Վալյոկա» անվան վերջնամասից: Առավել մեծ էր հիացմունքս, երբ նա հիշեցրեց ինձ, որ տարիներ առաջ, մինչև մեզանից ոչ շատ հեռու գյուղական դպրոց տեղափոխվելը, դասավանդել եմ նրան 5-րդ դասարանում: Եվ մեր զրույցը պիտի շարունակվեր ավելի մտերմիկ տոնով, ու հիշողությանս մեջ մերթընդմերթ երևում էր դասարանի երկրորդ նստարանին նստած իմ փոքրիկ սանիկը, ում մոտ այն ժամանակ էլ նկատելի էր երգելու շնորհը:
Ես նրանից հարցնում եմ երգի ծննդյան մասին, ու Վալերի Ղազարյանի խոսքում հնչում է մի փոքրիկ պատմություն. «Երգի մասին գաղափարը եկավ ապրիլյան դեպքերի ժամանակ, ես ինքս էլ Մարտակերտի դիրքերոււմ էի քառօրյա պատերազմի օրերին: Բոլորս էլ տեսանք, թե ովքեր են մեզ պաշտպանում իրենց կյանքի գնով…Երբ ամեն ինչ հանդարտվեց, եկա տուն, իմ մտորումները պատմեցի եղբորս՝ Վիտալիին: Առաջարկեցի նման գործ ստեղծել, միանգամից համաձայնվեց, նա նաև իմ գաղափարակիցն է, ու ծնվեց այս երգը, որը ձայնագրվել է «Անի» ստուդիայում, գործիքավորումը իմ և Վիտալի Ղազարյանի կողմից է, շեփորը հնչեցնում է տաղանդավոր Ավետ Բադալյանը»:
Տարիների հեռավորության մեջ մնացած իմ աշակերտների ուսուցչուհու կերպարով ու նորօրյա մանկավարժիս խոսքով շնորհավորում եմ այս տեսահոլովակի ծնունդը, ցանկանում ստեղծագործական նորանոր վերելքներ՝ համոզված, որ այս երգի հրաշալի կատարումը շեփորի թախծոտ ելևէջներով կհնչի դեպ հեռու-հեռուները՝ ազդարարելով Արցախ աշխարհի հզոր կամքն ու ապրելու հարատևությունը:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Փաշինյանի՝ Եպիսկոպոսաց ժողովը չեղարկելու փորձերը ձախողվեցին. Հարութ Սասունյան
Ակցիա Բըրբանքի Սրբոց Ղևոնդյաց Մայր տաճարում ի պաշտպանություն Վեհափառ Հայրապետի-15 փետրվար 2026
«Ամրապնդե՛ք կասկածները»․ ինչու Արամուսում 4 հոգու սպանողին փորձաքննության չեն տանում
ՈւՂԻՂ. Ավինյանը նիստ է վարում. ինչ են քննարկում
ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՏԻԶ, ԳԵՐԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԽՑԵՐ, ՎԱՏ ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԻԳԻԵՆԱՅԻ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ՝ ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ
Կառավարության գովազդած Wizz air-ը ուղևորներին թողել է փողոցում. մեկօրյա հյուրանոց և անորոշություն
Լրագրող Անի Գևորգյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
Վարդան Ղուկասյանն իր նոր ձևավորվող թիմով Հայաստանը դարձնելու է արևային երկիր ․Լևոն Բաղդասարյան
Երբ որ քաղաքական թիմը կազմված ա ոչ քաղաքական գործիչներից, բնականա որ չեն հասկանում ինչ են անում
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ ուղերձը
Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
Գիշերը Երևանում սպшնվել է ՔՊ-ի տարածքային կուսակցության կառույցի անդամ, բլոգեր Շմավոն Աթոյանը
ՏԵՍԱՆՅՈւԹ․ ՔՊ-ականն ագրեսիվը սպառնաց «թքել» լրագրողի վրա, եկեղեցու բակում սադրեց. ոստիկանները «չնկատեցին»
Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է․ «Հրապարակ»
Ոչ լեգիտիմ ծեսը նոր դուռ է բացում նմանատիպ ոչ լեգիտիմ գործողությունների համար
armlur. Փակում են քաղաքացու բերանը, որ նա չխոսի
«Արամ Սարգսյան, էդ երկուսը ով են, որ դու համեմատես Մանվելի կոշիկի տակի կեղտի հետ». Դավիթ Մկրտչյան
Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ 147 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ՎԱՐԿՈՎ, ԱՌԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ
Վարդան Ղուկասյանի ելույթը
«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
Մարտական եմ տրամադրված, գնալու եմ մինչև վերջ․ Վարդան Ղուկասյանի բացառիկ հարցազրույցը
Համլետ Ղուշչյանի բացառիկ հարցազրույցը Վարդան Ղուկասյանի հետ․ Նոր մանրամասներ
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



