- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ինձ կալանավորելու համար հիմքեր չկային, դա ամբողջությամբ ապօրինի էր ու բացառապես քաղաքական հետապնդում իմ նկատմամբ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որն օրերս էր Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատվել կանալքից: Նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել էր գրավով:
Ներկայացնելով հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանի օրից հետո Խորենացի փողոցում և Սարի թաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականը, Մարտիրոսյանն ասաց, որ այդ օրերին իրենց գործողությունները ուղղված են եղել այն բանին, որ «որևէ հրահրում, սադրանք չլինի»:
«Մեր քայլը ընդամենը հոգեբանական ճնշում էր իշխանությունների վրա, որպեսզի ուժային գործողություն չիրականացվի «Սասնա ծռերի» անդամների վրա, մեր զորակցությունն ենք հայտնել Սասնա ծռերին, և եթե չլինեին ոստիկանության պատժիչ գործողությունները, որևէ խնդիր չէր առաջանա», -հայտարարեց Մարտիրոսյանը:
Անդրադառնալով իր մասին Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որոնք նա ասել է 1in.am-ին տված հարցազրույցում, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ Փաշինյանն ըստ էության ասել է այնպիսի բաներ, որպիսին ասել են ոստիկանները իր դեմ իրենց տված ցուցմունքներում:
«Նա արել է այնպիսի հարցադրումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում:
Նաև հարցադրումներ է արել, որոնք ոստիկանները նույնիսկ չեն ասել, էլ չեմ ասում իշխանության ներկայացուցիչների մասին, որոնք այդ օրերի ընթացքում իրենց զուսպ են պահել», -հայտարարեց Մարտիրոսյանը:
«Ժառանգության» ներկայացուցիչը վիրավորված էր Փաշինյանի վարքագծից, և նշեց, որ «քաղաքական գործչին սազական չէ» անազատության մեջ գտնվող գործընկերոջը վերագրել մտքեր, որոնք իրենը չեն:
Այդուհանդերձ, Մարտիրոսյանը շարունակեց անդրադառնալ Փաշինյանի հայտարարություններին և Փաշինյանի հարցադրմանը, որ կրիմինալի ձեռքը չհայտնվի, բա ո՞ւմ ձեռքին պետք է լիներ զենքը՝ Արմեն Մարտիրոսյանը արձագանքեց՝ ներկայացնելով իր տարբերակները.
«Զենքը գտնվում է այն ոստիկանների վերահսկողության ներքո, որոնք անցնում են ժողովրդի կողմը: Գրեթե 20 հազար ոստիկանության պարագայում ընդամենը մի քանի հարյուր ոստիկան են, որ մնացել են իշխանություններին պաշտպան: Զենքը կարող էր վերահսկել Երևանում գտնվող զինվորական ստորաբաժանումներից որևէ մեկը: Զենքը կարող էր վերահսկել ԱԱԾ-ի որևէ ստորաբաժանում: Զենքը կարող էր վերահսկել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներից մեկը, արտակարգ իրավիճակներում նրանք ևս ուժային կառույց են համարվում և վերջապես, զենքը կարող էր վերահսկվել ժողովրդական միլիցայի ներկայացուցիչների և ուժային կառույցների համատեղ ջանքերով»:
Նա ասաց, որ սրբերի դասին չի դասվում, շատ մեղավոր անձ է, հետևաբար հորդորեց չմեկնել իր խոսքերը: «Բացարձակ կարիքը չկա իմ խոսքերի մեկնիչը լինելու», -Փաշինյանին ակնկարկելով հայտարարեց Մարտիրոսյանը:
Քաղաքական գործիչը, որը մեղադրվում է մասսայական անկարգություններ կազմակերպելու համար, ընդգծեց, որ իրենց պայքարը եղել է քաղաքական, չի հրաժարվում իր քաղաքական սկզբունքներից ու իր համար անընդունելի են գոտկատեղից ներքև հարվածները:
«Ես կարող եմ բաց ճակատով իմ մոտեցումն ասել: Ես իշխանություններին կամ իրավապահներին ոչինչ չեմ ապացուցելու, բայց եթե փորձելու են մեկնել իմ խոսքերը՝ այն էլ հեռու իրականությունից, այդ դեպքում ես պետք ներկայացնեմ իրականությունը», -հավելեց Մարտիրոսյանը:
«ԱՐՑԱԽԻ ՀՈՐՈՎԵԼ». ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆԻ ՑՆՑՈՂ ԿԱՏԱՐՈւՄԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄ
armlur. ՈւՂԻՂ. Բանավեճը սկսված է. որ ուժերն են մասնակցում
Tete A Tete. Աննա Գրիգորյանը՝ իր անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալի, ընտանիքի մասին
Միրզոյանը ճանապարհեց Ռուբիոյին. ԱՄՆ պետքարտուղարի այցը ՀՀ ավարտվեց
Ովքեր են ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվել. անուններ.armlur
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Արամուսում 4 ժամում 4 անձի uպանողը կրկնակի փորձաքննությամբ անմեղսունակ է ճանաչվել. պատի՞ժ չի սպասվում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
HetqTV.Ողջամիտ ժամկետը՝ թղթի վրա, վճիռների հերթը հասել է 2028 թվական. Հայաստանում իրականությունն այլ է
Ishkhanutyun. Անանուն նամակի հեղինակը չի ստում․ 150 միլիարդի հետքերով
Ժամկետանց և չգրանցված դեղեր ինչ են վաճառում քաղաքացիներին
Փաշինյանի՝ Եպիսկոպոսաց ժողովը չեղարկելու փորձերը ձախողվեցին. Հարութ Սասունյան
Ակցիա Բըրբանքի Սրբոց Ղևոնդյաց Մայր տաճարում ի պաշտպանություն Վեհափառ Հայրապետի-15 փետրվար 2026
«Ամրապնդե՛ք կասկածները»․ ինչու Արամուսում 4 հոգու սպանողին փորձաքննության չեն տանում
ՈւՂԻՂ. Ավինյանը նիստ է վարում. ինչ են քննարկում
ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՏԻԶ, ԳԵՐԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԽՑԵՐ, ՎԱՏ ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԻԳԻԵՆԱՅԻ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ՝ ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ
Կառավարության գովազդած Wizz air-ը ուղևորներին թողել է փողոցում. մեկօրյա հյուրանոց և անորոշություն
Լրագրող Անի Գևորգյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
Վարդան Ղուկասյանն իր նոր ձևավորվող թիմով Հայաստանը դարձնելու է արևային երկիր ․Լևոն Բաղդասարյան
Երբ որ քաղաքական թիմը կազմված ա ոչ քաղաքական գործիչներից, բնականա որ չեն հասկանում ինչ են անում
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ ուղերձը
Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
Գիշերը Երևանում սպшնվել է ՔՊ-ի տարածքային կուսակցության կառույցի անդամ, բլոգեր Շմավոն Աթոյանը



