USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 16 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Արմեն Սմբատյան-Հասմիկ Պողոսյան զույգը անցել է հետաքրքիր փիառ ակցիայի...
2015-12-21 10:40:00
Տպել Տպել

Արմեն Սմբատյան-Հասմիկ Պողոսյան զույգը կանաչ լույս է տվել հայտնի «քյաբաբիստ» Գեղամ Գրիգորյանին



Հրատապ լուրերը`գրում է.

«Ես մեծ երախտագիտությամբ եմ ընդունել Ադրբեջանի հրավերքը, ինձ համար բարձր պատիվ եմ համարում ևս մեկ անգամ լինել ազգային բարձր արժեքներ կրող այս երկրում և անցկացնել համերգներ այսպիսի բարձրակարգ Օպերայի և Բալետի թատրոնում»:
Սա ՀՀ Ազգային Օպերայի ապագա Գլխավոր Դիրիժոր Դժանուլկա Մարչիանոյի բառերն են Բաքվում անցկացված համերգից հետո:
Սույն Բաքվով հիացած անձը ՀՀ Կոնսերվատորիայի Ռեկտորի ապագա փեսան է և հենց այս թուրքամետ անձին Արմեն Սմբատյան-Հասմիկ Պողոսյան զույգը ցանկանում է դարձնել ՀՀ Ազգային Օպերայի Գլխավոր Դիրիժոր և Երաժշտական ղեկավար: Իհարկե բոլորս էլ հասկանում ենք, որ Դժանուլկա Մարչիանոն անցումնային է լինելու, որ շատ շուտ նրա փոխարեն օպերայում Գլխավոր դիրիժոր է դառնալու Սմբատյան կրտսերը, բայց դա ….աղմուկը մի քիչ նստելուց հետո: Ի դեպ Արմեն Սմբատյան-Հասմիկ Պողոսյան զույգը այս ծրագիրը մոգոնել էին դեռ վաղուց և հաշվարկել էին նաև այն հանգամանքը, որ Ջանուլկայի ակնհայտ թուրքամետ բարբաջանքը կդառնա հասարակության սեփականություն և այդ իսկ պատճառով էլ վերջինիս տարան Արցախ, թմբկահարեցին այդ մասին թերթերով և ուշադրություն՝ ընդգրկեցին Ջանուլկային Ադրբեջանի սև ցուցակում: Ճիշտ է դրանից Ջանուլկայի թուրքամետ հայացքները ամենևին չփոխվեցին, բայց դե հայ հասարակությանը արդեն ներկայացնելու բան ունեցան:
Այս Հայկական մշակույթը թուրքացնելու <> գործը գլուխ բերելու համար պետական ռեգիստր է նարկայացվել Թատրոնի նոր կանոնադրությունը:Հավելենք ,որ կանոնադրության փոփոխությունը այն ներկայացնողների անգրագիտության արգասիքն է և նույնիսկ այդ փոփոխություններով էլ Գլխավոր Դիրիժորի հաստիքը չի կրճատվում,բայց դե գոնե իրավական գործընթացի պատրանքը առկա է:
Սույն կանոնադրության փոփոխությամբ փորձ է արվում մեկ հարվածով`հաստիքների կրճատման պատճառաբանությամբ ազատվել Սբատյանների կլանին ընդիմադիր մշակույթային գործիչներից:
Մենք հասկանում ենք, որ Սմբատյան-Պողոսյան զույգը ցանկանում է միայնակ տնօրինել` առանց ավելորդ աչքերի, մշակույթին հատկացվող գումարները, սակայն դա չի կարելի անել ՀՀ Անվտանգության հաշվին:
Այսօր սահմանային միջադեպերի այս իրավիճակում, երբ ՀՀ-ն և Արցախը կանգնած են Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման եզրին, սեփական գրպանի հարստացման և քավոր սանիկական հարաբերությունների ամրապնդման համար, ակընհայտ թուրքամետ անձին ՀՀ Ազգային Օպերայի և Բալետի Գլխավոր Դիրիժոր դարձնելը մեղմ ասած արդեն այլասերվածություն է, իսկ այս ամենը ներկայացնել, որպես ՀՀ Նախագահի և Առաջին Տիկնոջ ցանկություն, արդեն ուղղակի հայրենիքի դավաճանություն է:
Հայրենի մշակույթը Բաղրամյան 26-ի անվան տակ սեփականաշնորհող այս դուետի գործունեությանը կանրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում:
Հ.Գ
Մեր վերջին հրապարակումից հետո Արմեն Սմբատյան-Հասմիկ Պողոսյան զույգը անցել է հետաքրքիր փիառ ակցիայի, նրանք կանաչ լույս են տվել հայտնի «Քյաբաբիստ» Գեղամ Գրիգորյանին, որպեսզի վերջինս իր գինովցած մտքերի տարափով հարվածը վերցնի իր վրա և շեղի հասարակությանը այս այլասերվածության հիմնական պատասխանատու և կազմակերպիչ Արմեն Սմբատյան-Հասմիկ Պողոսյան դուետից: Ի դեպ Գեղամ Գրիգորյանին «քյաբաբիստ» կնքել է հենց ՀՀ Մշակույթով մտահոգ Արմեն Սմբատյանը երկու ամիս առաջ վերջինիս կողմից կազմակերպված և տապալված համերգից հետո, ի դեպ մականունը ասվել է հենց մեր աշխարահռչակ Գեղամ Գրիգորյանի ներկայությամբ և վերջինս լսել և ընդունել է ցնծությամբ, դե դա էլ է պարզ, շեֆի բերանից արձակված քյաբաբ բառը Գեղամ Գրիգորյանի համար Նիկայից և Օսկարից բարձր պարգև է, որովհետև իր մեջ պարունակում է շեֆի կողմից յուրահատուկ ուշադրության նշույլներ:

 

 

Այս նյութը դիտել են - 1900 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook