USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 14 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Բանտում հայտնվելուց հետո ապստամբներին ենթարկելու են ամենաահավոր կտտանքների»
2016-07-27 23:28:00
Տպել Տպել

ԳԱԼԱ-ի զրուցակիցն է քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը:

 

-Պարոն Քանանյան, ի՞նչ կարծիքի եք,խնդրի հանգուցալուծման համար ի՞նչ մեթոդների կդիմեն գործող իշխանությունները:
-Իշխանությունները կանեն ամեն ինչ՝ «Սասնա ծռեր» խումբը բոլոր հնարավոր նենգ և անմարդկային միջոցներով հյուծելու, ջլատելու և մեկ առ մեկ չեզոքացնելու համար: Երեկվա իրադարձություններն ասածիս վառ ապացույց են։ Երբ հյուծման մարտավարությունն ըստ ոստիկանա-ԱԱԾ-ական փորձագետների հասնի առավելագույն արդյունքին, նրանք, բնականաբար, կգրոհեն, թեև ամեն կարգի խաբեությամբ մինչև վերջին րոպեն խրախուսվելու է խմբի հանձնվելը։ Անգամ Պավլիկի, վերջինիս որդու և այլ երկուսի գերեվարությունից հետո իշխանությունները սարսափում են մնացյալ զինյալների դիմադրությունից և կանեն առավելագույնը՝ նրանց խաբեությամբ զինաթափելու համար։ Եվ, իհարկե, ոչ ոք չպետք է փոքր իսկ չափով հավատա ՀՀ «նախագահի» վրեժխնդիր չլինելու խոստումներին… Բանտում հայտնվելուց հետո ապստամբներին ենթարկելու են ամենաահավոր կտտանքների…
-Դուք ի՞նչ ճանապարհ եք տեսնում՝ փակուղուց դուրս գալու:
– Իրավիճակը լայն իմաստով, ըստ ամենայնի, փակուղային է… Ներկայիս գաղութային վարչախումբը վաղուց Հայոց պետության գոյության գլխավոր սպառնալիքն է։ Երկրում բնաջնջված է քաղաքական դաշտը և սահմանադրական ճանապարհով նվազագույն իսկ վերափոխման հասնելու հույսը, հասարակությունը սոսկալիորեն հուսալքված է, քաղաքականապես ակտիվ քաղաքացիներն անմիաբան են, ապակողմնորոշված և փոխադարձ մերժողականությամբ լի։ Իշխանության նկատմամբ ամենալայն զանգվածների ատելության աստիճանն աննկարագրելի է։ Ինչպիսին էլ լինի «Սասնա ծռեր» խմբի գործողության ավարտը, մենք երկրում ունենալու ենք նոր իրավիճակ, որում ազգային և քաղաքացիական պատասխանատվությամբ առաջնորդվող անձինք վերջապես հարկադրված կլինեն հաղթահարել արհեստածին պատրանքներն ու կրավորականությունը՝ միասնական ազգային-պետական քաղաքական բևեռը ձևավորելու և Հայաստանում ապապետական իշխանությանն ու արտաքին գաղութատիրությանը վերջ դնելու նպատակով։
-Ի՞նչ եք կարծում, խմբի անդամներն ինչո՞ւ որոշեցին գնալ այս ծայրահեղ քայլին,ավելի շուտ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալո՞ւմը դարձավ պատճառ, թե՞ տարածքների հանձնման մասին խոսակցությունները:
– Թույլ տվեք ներկա պահին Ձեր հարցին չպատասխանել։ Այսօր ես որևէ բարոյական իրավունք չունեմ քաղաքագիտական գնահատական տալ հանուն հակասահմանադրական չիշխանության տապալման ապստամբած նվիրյալների գործողություններին։ Մենք բոլորս աններելիորեն թերացել ենք, եթե նրանք իրենց խղճի հրամանով ստիպված եղան դիմել այդպիսի քայլի։
-Սերժ Սարգսյանն ասում է զենքով, պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվում,միեւնույն ժամանակ չի մատնանշում՝ ինչպե՞ս են վերջին հաշվով լուծվում հարցերը մեր երկրում, կա՞ այլ ճանապարհ՝ հարց լուծելու։
-Հայաստանի և հայ ժողովրդի ֆիզիկական գոյության միակ երաշխիքը կենսունակ, իրավական և ինքնիշխան ազգային պետությունն է։ Ներկայիս ապապետական գաղութային վարչախումբն ուղղակի սպառնալիք է մեր ազգային-պետական գոյությանը։ Ինքնիշխան և ազատ Հայոց պետականության գոյությունը վտանգող գլխավոր խոչընդոտը՝ ուղիղ վարչագաղափարական ժառանգականությամբ միմյանցից ածանցվող «իշխանական բուրգն»՝ ի դեմս քրեական օլիգարխիայի, պետք է իշխանազրկվի, ունեզրկվի և քաղաքականապես վերացվի։ Այլապես վերանալու է Հայաստանը…

 galatv.am

Այս նյութը դիտել են - 7070 անգամ
Թողնել մեկնաբանություն
2016-07-29 10:53:00 Ուղիղ հեռարձակում
Ուղիղ հեռարձակում
Բոլորը ›››
Facebook