USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 02 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Տարվա լավագույն ու ամենաաշխատասեր մամլո խոսնակներ
2015-12-21 11:46:00
Տպել Տպել

Տարվա լավագույն ու ամենաաշխատասեր մամլո խոսնակներ: 
Եթե անկեղծ լինենք, մեր օրերում շատ մամլո խոսնակներ ի պաշտոնե չեն իրականացնում մամլո խոսնակների ֆունկցիան, բայց կան մամլո խոսնակներ, որոնց վրա կարելի է հույս դնել ու ամեն հարցում դիմել նրանց: 
Լավագույն ու աշխատասեր մամլո խոսնակների առաջին տեղում է ՀՀ ոստիկանապետի մամլո խոսնակ պարոն Աշոտ Ահարոնյանը: 
Էս գլխից ասեմ, որ պետք չի Ահարոնյանի գործունեությունը խառնել ոչ պատշաճ ոստիկանների գործունեության հետ: Ահարոնյանը այս տարվա ընթացքում ամենաակտիվն էր, քանի որ շատ արագ արձագանքում նույնիսկ սոցցանցերում ստատուսի տեսքով ֆռռացող ահազանգներին, շատ արևագ ռելիզներ էր տալիս կապված այս կամ այն ոստիկանի գործունեության կամ այս կամ այն տեղեկատվության մասին: Պարոն Ահարոնյանը այս տարի նույնիսկ շատ արագ արձագանքեց իմ՝ ֆեյքիս խնդրանքից ու խնդրանքս կատարվեց: 
Կարճ ասած՝ էս տարի ամենաշատը, ամենաակտիվը ու ամենաօպերատիվը ինքն էր: 
Այնուհետ ամենալավը, իհարկե, ՊՆ մամլո խոսնակԱրծրուն Հովհաննիսյանն էր: Արծրունի գործունեության մասին շատ բան պետք չի ասել, քանի որ ինքը շատ ակտիվ ու շատ թափանցիկ մեզ՝ քաղաքացիներիս, տեղեկացնում էր բանակում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների մասին ու ավելորդ խուճապի խնդիրներ չէր ստեղծում: 
Իսկ երրորդ տեղում, իհարկե, իմ լավ ընկեր, շատ աշխատասեր տղա ԿԳ նախարարի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանն է: Էս տարվա ընթացքում երևի մոտ 100 հարցով դիմել եմ իրան ու շատ արձագանք է ստացվել, իսկ այնտեղ որտեղ կար «բաց նամակ Արմեն Աշոտյանին» վերնագրով ստատուս, կհանդիպեիր Զոհրապի կոմենթին:

Անկախ Հայաստան / facebook

Այս նյութը դիտել են - 1874 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Facebook