USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 02 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Յուրաքանչյուրը թող հիշի, թե ի՞նչ է ինքն արել այդ տարիքում...
2015-12-17 11:14:00
Տպել Տպել

Չաթային մի զրույցի հրապարակային պատասխան (մտածեցի, որ այո, վերնագիրը պետք է փոխվի)

Նոյեմբերի տասնութին Երևանի Կոմիտասի անվ․ Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ իմ ֆբ ընկեր Սերգեյ Մանվելյանի «Լուսինե Զաքարյանը ժամանակակիցների հուշերում» գրքի շնորհանդեսը։ Հաջորդ օրը, միջոցառումից ստացած իմ տպավորությունով կիսվեցի ֆբ-ում, նշելով, որ միջոցառումը թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ էապես տարբերվում էր մինչ այդ իմ մասնակցած մյուս շնորհանդեսներից։

Ահա, երեկ նամակ եմ ստացել ֆբ իմ մի ուրիշ ընկերոջից՝ Պերճ Դոլինյանից, որտեղ նա անուղղակի, նաև ուղղակի, մեղադրանք է ինձ ներկայացրել Ս․ Մանվելյանի անարժեք գիրքը գովերգելու, ոգևորիչ խոսքով ներկայացնելու համար։ Ես հարկ չեմ համարում այստեղ ներկայացնել պարոն Դոլինյանի կողմից ներկայացված մեղադրանքները, որոնք նաև վիրավորական են; Ուղղակի ցանկացա նրան պատասխանել բաց հարթակում։ Իմ բոլոր ընկերներն էլ գիտեն, որ չաթերում ես ընդհանրապես որևէ քննարկում չեմ անում։
- Պարոն Դոլինյան, նախ ասեմ, որ մի քանի անգամ արդեն գրել եմ՝ ինչպես յուրաքանչյուրը, նաև ես իմ էջում գրում, քննարկում եմ, լավ կամ վատ եմ ասում, ինչին որ հարմար եմ գտնում, ճիշտ եմ համարում, և ոչ ոք իրավունք չունի ինձ ասելու, դիտողություն կամ նկատողություն անելու, թե ի՞նչ, ու՞մ մասին գրեմ, գովերգեմ կամ քննադատեմ։ Մեղադրում եք, որ Սերգեյին գովերգելով՝ իմ շուրջն եմ հավաքում միջակներին․ «միջակների շարքը ձեր շուրջ հավաքում ու հետո նեղվում դրանից»։ 

Դուք ինձ չեք ճանաչում ընդհանրապես, գաղափար անգամ չունեք իմ հետաքրքրությունների, զարգացման ընդհանուր աստիճանի մասին, չեք ճանաչում իմ ընտանիքը, մենք ֆբ-ով անգամ մեկ կամ երկու անգամ մի քանի նախադասությամբ են շփվել, դուք այդ ինչի՞ց վերցրիք, որ միջակություններ եմ հավաքում իմ շուրջը ու Սերգեյին էլ ես լավ գիտեմ, քան դուք։ Հիասթափեցնեմ ձեզ, ես նրա ձայնն անգամ չեմ լսել։ Ինձ մեղադրում եք, որ առանց գիրքը կարդալու գովեստներ եմ շռայլել։ Այո, գիրքը չեմ կարդացել, միայն թերթել եմ ու պատկերացում կազմել կատարած աշխատանքի մասին և գտնում եմ, որ հավաքված շատ խոսուն, հետաքրքիր նկարներն ու ժամանակակիցների կարծիքները մի տեղ հավաքելն ու ներկայացնելը արդեն գործ է։ Այո, նոր բան գրքով չի ասվել, բայց մի՞թե հեղինակը պետք է նոր կենսագրություն գրեր և կամ այդտեղ ներկայացներ Լուսինեի կյանքի, ընտանեկան փակ էջերը։ Մեղադրում եք, որ գրքի առաջաբանը արտագրված է այլ հրատարակումից, և այդ ոչ ոք չի ուզում նկատել։ 

Հարգելիս, գուցե և դա այդպես է, բայց ես չեմ զբաղվել Լուսինեի մասին եղած գրականության ուսումնասիրությամբ, առավել ևս, ես ինչ իմանամ,թե տասնամյակներ առաջ ինչ է գրվել «Հայաստանի Հանրապետություն» թերթում, Լուսինեն, շատ սիրելի երգչուհի լինելով հանդերձ, ինձ համար այն կուռքը չի եղել, որ հատիկ-հատիկ հավաքեի, անգիր անեի նրա մասին եղած գրառումներն ու հուշերը, ապրեի նրանով և նրա մասին մի շեղում նկատելով՝ ողբերգություն ապրեի։ Ինչպե՞ս կարող էի ես ինձ թույլ տալ, ձեզ հանդիմանել այն բանի համար, որ դուք լավատեղյակ չեք հայ-շումերական առնչություններին, իմանալով, որ դուք դրա մասնագետը չեք, չեք խորացել նրբությունների մեջ; Եվ վերջապես, քծնելու, կեղծավորվելու մասին։ ԵՍ չգիտեմ, հետաքրքիր էլ չէ ինձ, թե ով է ում «քծնել, կեղծավորվել, աստվածացրել», նորից եմ կրկնում, առանց ինձ ճանաչելու, այդ ինչպե՞ս եք ձեզ իրավունք վերապահում նման բան գրելու։ Խեղճ Լուսինեն հիմա տեղում պտտվեց։ Շատ երկար ստացվեց, ես չեմ ուզում ընկերներիս համբերությունը չարաշահել, միայն կասեմ ձեզ՝ պետք չէ այդքան չար ու ագրեսիվ լինել, եթե Սերգեյը գրում է, որ Գոհարը տենոր է, մեծահոգաբար ուղղեիք նրան, ցուցանեիք սխալը։ Սերգեյ Մանվելյանը ընդամենը քսաներկու տարեկան երիտասարդ է, ինչպես վերջերս իմացա, նա ոչ մեծահարուստի, ոչ էլ կարևոր պաշտոնյայի որդի է, պատկերացնում եմ, ինչ դժվարությամբ է նրա շարքային աշխատող մայրը որդուն կրթության տվել, այնպես որ՝ նա լրիվ իրավունք ուներ իր առաջին աշխատանքը նվիրելու իր վաղամեռիկ հայրիկի հիշատակին, ինչը ձեզ այդպես ցնցել է։ Նման օրինակներ գրականության մեջ բազմաթիվ են, ցնցվելու պատճառ չեմ տեսնում։

Դուք ինձ ու էլի մի քանիսին, որոնց անուններն այստեղ հարկ չեմ համարում նշել, նման մեղադրանքներ ներկայացնելու փոխարեն, լավ կլիներ ձեր հարցերի մասին խոսեիք հենց Սերգեյի հետ, գրեք ընդարձակ գրախոսական և տպագրեք ոչ թե ֆբ-ում, որտեղ ինչպես ասում եք, չեն նկատում ու արձագանքում, այլ մի որոշակի դիրք ունեցող թերթում, մամուլում։
Եվ ինչպե՞ս ես կարող եմ շնորհակալություն չհայտնել ֆբ-ի իմ մյուս ընկերոջը՝ Գագիկ Հարությունյանին, որն անշահախնդրորեն իր վրա է վերցրել գրքի ու միջոցառման կազմակերպման ծախսերը, ոգևորել աշխատասեր երիտասարդին, որն էլ բնականաբար կունենա նաև իր սխալներն ու բացթողումները; Հիմա ի՞նչ ես ասում, կոտրե՞նք այդ երիտասարդի մեջքը։ Թող այսօր նա միջակություն լինի, բայց այս տարիքում, լինելով այդքան համբերատար, այդքան աշխատասեր, համոզված եմ, նա կբարձրանա միջակությունից։
Յուրաքանչյուրը թող հիշի, թե ի՞նչ է ինքն արել այդ տարիքում։
Հայցում եմ բոլոր ընկերներիս ներողամտությունը։

Մելանյա Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 2446 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook