USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նոր մանրամասներ՝ հայտնի լեզվաբանի ամուսնու սպանության գործից
2016-06-15 14:32:00
Տպել Տպել

Նուբարաշենի խճուղում հայտնի լեզվաբանի ամուսնու՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով երկու մեղադրյալների՝ Արարատ Նիկողոսյանի եւ Արտաշես Չիչոյանի  կալանքը վերահաստատվել է: Այս մասին այսօր հաղորդագրություն տարածեց ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Վերջիններս չորս օր գտնվում էին հետախուզման մեջ: Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման համաձայն՝ հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելուց հետո նա պետք է անհապաղ (72 ժամվա ընթացքում) տարվի դատավորի մոտ, խափանման միջոցի հարցը նրա ներկայությամբ կրկին քննարկելու համար:

Եղիշե Խաչատրյանի սպանության գործով կա երեք մեղադրայլ՝ 26-ամայ Խաչիկ Կոսյանը նրա աներորդին՝ Արտաշես Չիչոյանը եւ Արարատ Նիկողոսյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով): Այսօր մեր զրույցում Արարատ Նիկողոսյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը նշեց, որ իր պաշտպանյալը շատ ընկճված է, որեւէ բառ չի արտասանում: Մեր հարցին, թե ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, պաշտպանը պատասխանեց. «Արարատ Նիկողոսյանը ոչ մի հարցի չի պատասխանում, միայն դատարանում կրկնել է իր անուն-ազգանունը, որից հետո հրաժարվել է բոլոր հարցերին պատասխանելուց: Ընկճված եւ մտածմունքերի մեջ ընկած է, նույնիսկ ինձ հետ չի խոսում եւ իմ հարցերին չի համապատասխանում: Պարզ է, որ նա մտածում է, թե ինչու այդ դեպքը տեղի ունեցավ: Նրա նկատմամբ երկու ամիս կալանք կիրառվեց եւ տեղափոխեցին «Նուբարաշեն» ՔԿՀ: Հիմա, թե նախաքննության հետագա ընթացքը ինչպես կլինի, չեմ կարող ասել»,-ասաց Խաչիկյանը:

Մեր ճշտող հարցին, այսինքն հրաժարվե՞լ է ցուցմունք տալուց, պաշտպանն ասաց, որ ոչ միայն հրաժարվել է, այլ ընդհանրապես չի խոսում: Մեր մյուս հարցին, թե բողոքարկելո՞ւ են կալանքի որոշումը, Վրեժ Խաչիկյանը նշեց, որ պետք է քննարկի իր պաշտպանյալի հետ: Սույն գործով մյուս մեղադրյալ Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը մեր զրույցում նույնպես նշեց, որ դեռ պարզ չէ կբողոքարկեն կալանքի որոշում, թե ոչ. «Այս պահին որեւէ դիրքորոշում չունենք 2 օրվա ընթացքում այդ հարcը կքննարկենք: Ես կարծուm եմ, որ կալանքի հիմքերը բացակայում են, այնուամենայնիվ քննարկումից հետո նոր կորոշենք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հայտնի լեզվաբանի ամուսինը սպանվել է հունիսի 4-ին՝ դաժան ծեծի հետեւանքով: Մի խումբ անձինք նրան մոր ներկայությամբ ծեծի են ենթարկել՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, ինչպես նաեւ՝ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում:

hayeli.am

Այս նյութը դիտել են - 1931 անգամ
Թողնել մեկնաբանություն
2016-07-29 10:53:00 Ուղիղ հեռարձակում
Ուղիղ հեռարձակում
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook