- 2026-06-08 00:37:00ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
- 2026-06-04 21:48:00«ԱՐՑԱԽԻ ՀՈՐՈՎԵԼ». ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆԻ ՑՆՑՈՂ ԿԱՏԱՐՈւՄԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Մարտակերտում մի նոր երգի ծնունդ է, որ «ո՛չ» է ասում պատերազմին:
Խաղաղ կյանքը խաթարվել էր մեր հրետակոծվող բնակավայրում: Լռել էր դպրոցի զանգը, մեր աշակերտներն էլ հայտնվել էին տարբեր դպրոցներում:
Օրեր առաջ Գանձասարի վանական համալիրում եմ, որը գտնվում է մեր շրջանի Վանք գյուղի մոտակայքում: Այցելեցի այդ գյուղի դպրոցը` առ Աստված ուղղված աղոթքների մրմունջները հոգումս: Դպրոցը, որ կառուցված էր բարերար, այս օրերին ՌԴ-ում ազատազրկված Լևոն Հայրապետյանի ֆինանսական միջոցներով, հիացմունքի էր արժանի:
Դպրոցի բակում հեռվից երևացող աշակերտների մեջ ծանոթ դեմքեր էի փնտրում: Ինձ մոտեցողը մեր դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Զաքարյանն էր, ով միշտ էլ փայլել է իր երգելու տաղանդով: Մեր մտերմիկ զրույցի արդյունքում իմացա, որ Ստեփանակերտում մի նոր տեսահոլովակ է նկարահանվում նորօրյա սարսափելի պատերազմի մասին: Վերնագիրն իսկ` «Կա՛նգ առ, պատերա՛զմ», ամեն ինչ ասում էր, բայց նաև հպարտացա, որ այս պատանին իր երգի հմայիչ ելևէջներով փորձում է իր սերնդակիցների խոսքն ուղղել ամբողջ աշխարհին:
Շուտով դպրոցի տնօրենի հետ մտնում եմ տարբեր դասարաններ: Բոլոր հարմարավետ պայմանները կան, առավելապես դպրոցի դահլիճը, չնայած հիացմունք պատճառեց ինձ, բայց մտովի պատերազմին «ո՛չ» ասող իմ աշակերտի հետ էի, ու մի պահ ընդհատում եմ տնօրենին և խոսում մեր տաղանդաշատ աշակերտի մասին, ով արդեն մի քանի երգի տեսահոլովակներ ունի:
Համեստ ու ազնիվ մի անձնավորություն է նա, ով այս օրերին ինձ ուղարկեց իր նոր նկարահանված երգը: Հարազատության ինչպիսի՜զգացում...Լսում եմ երգը, ոգևորիչ է այն և հուզումնառատ: Շնորհավորում եմ, բայց ցավում, որ նոր սերունդն է «աղաղակում» խաղաղության համար, որ այս օրերին դարձել է Արցախում ապրելու միակ երաշխավորը: Դաժան պատերազմ, որ խոցել է մեր սիրտը, չի թողնում ապրենք, թերևս ամբողջ աշխարհի սրտի խոսքն է սա`«Կա՛նգ առ, պատերա՛զմ», մենք խաղաղություն ենք ուզում:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Սերգեյ Զաքարյան - «Կա՛նգ առ, պատերա՛զմ»
«ԱՐՑԱԽԻ ՀՈՐՈՎԵԼ». ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆԻ ՑՆՑՈՂ ԿԱՏԱՐՈւՄԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄ
armlur. ՈւՂԻՂ. Բանավեճը սկսված է. որ ուժերն են մասնակցում
Tete A Tete. Աննա Գրիգորյանը՝ իր անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալի, ընտանիքի մասին
Միրզոյանը ճանապարհեց Ռուբիոյին. ԱՄՆ պետքարտուղարի այցը ՀՀ ավարտվեց
Ովքեր են ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվել. անուններ.armlur
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Արամուսում 4 ժամում 4 անձի uպանողը կրկնակի փորձաքննությամբ անմեղսունակ է ճանաչվել. պատի՞ժ չի սպասվում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
HetqTV.Ողջամիտ ժամկետը՝ թղթի վրա, վճիռների հերթը հասել է 2028 թվական. Հայաստանում իրականությունն այլ է
Ishkhanutyun. Անանուն նամակի հեղինակը չի ստում․ 150 միլիարդի հետքերով
Ժամկետանց և չգրանցված դեղեր ինչ են վաճառում քաղաքացիներին
Փաշինյանի՝ Եպիսկոպոսաց ժողովը չեղարկելու փորձերը ձախողվեցին. Հարութ Սասունյան
Ակցիա Բըրբանքի Սրբոց Ղևոնդյաց Մայր տաճարում ի պաշտպանություն Վեհափառ Հայրապետի-15 փետրվար 2026
«Ամրապնդե՛ք կասկածները»․ ինչու Արամուսում 4 հոգու սպանողին փորձաքննության չեն տանում
ՈւՂԻՂ. Ավինյանը նիստ է վարում. ինչ են քննարկում
ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՏԻԶ, ԳԵՐԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԽՑԵՐ, ՎԱՏ ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԻԳԻԵՆԱՅԻ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ՝ ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ
Կառավարության գովազդած Wizz air-ը ուղևորներին թողել է փողոցում. մեկօրյա հյուրանոց և անորոշություն
Լրագրող Անի Գևորգյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
Վարդան Ղուկասյանն իր նոր ձևավորվող թիմով Հայաստանը դարձնելու է արևային երկիր ․Լևոն Բաղդասարյան
Երբ որ քաղաքական թիմը կազմված ա ոչ քաղաքական գործիչներից, բնականա որ չեն հասկանում ինչ են անում
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ ուղերձը
Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
Գիշերը Երևանում սպшնվել է ՔՊ-ի տարածքային կուսակցության կառույցի անդամ, բլոգեր Շմավոն Աթոյանը



