- 2025-11-02 17:20:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանը կզբաղեցնի «ԴՕԿ» կուսակցության նախընտրական շտաբի պետի պաշտոնը. Վարդան Ղուկասյան
 - 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
 - 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
 - 2025-10-02 15:20:00Նիկոլ Փաշինյանի սկանդալային կոչը. դրա համա՞ր են Վարդան Ղուկասյանին ազատազրկել...
 - 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
 - 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
 - 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
 - 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
 - 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
 - 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
 
 Տպել
						
						
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի մի շարք հանգամանքներ, դեպքի պահին ավտոբուսում գտնված բոլոր անձանց ինքնությունը։
Քննությամբ հիմնավորվել է, որ պայթյունի պահին ավտոբուսում գտնվել է 10 անձ՝  վարորդը և 9 ուղևոր, որոնցից  7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Ավտոբուսի սրահում հայտնաբերվել է 2 անձի դի։ Վարորդին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել։
Պայթյունի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ մշակվել է քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Նույն օրը պարզվել է պայթյունի պահին ավտոբուսում գտնված վարորդի և 8 ուղևորների (7 վիրավորների և 1 զոհի) ինքնությունը։ Անհետագելի քննչական գործողությունների շրջանակներում նշված 9 անձանց բնակարաններում կատարվել է խուզարկություն, որի արդյունքում քննության համար հետաքրքիր որևէ առարկա չի հայտնաբերվել, տեղի ունեցած պայթյունին նրանց առնչության վերաբերյալ որևէ տվյալ ձեռք չի բերվել, և նրանց հնարավոր մասնակցության վերաբերյալ վարկածը հերքվել է։
Քրեագետների հետ միասին դեպքի վայրում կատարվել է զննություն, որի արդյունքում, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ, որը չի պատկանել նշված 9 անձանց։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, ով հանդիսանում է ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, 2 դատվածություն ունեցող Ռուբեն Բալյանը, ինչպես նաև՝ նրա  բնակության վայրը։
Վերջինիս և դեպքի վայրում հայտնաբերված երկրորդ դիակի նույնականացման ուղղությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ։ Նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն և համեմատության համար փորձագետներին տրամադրվել է Ռ. Բալյանի մոր արյան նմուշները, իսկ փորձաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Նշանակված փորձաքննությամբ փաստվել է, որ դիակը պատկանում է Ռուբեն Բալյանին։
Ռ.Բալյանին պատկանող՝ Ձորաղբյուրում գտնվող տանը, օրենքով սահմանված կարգով, կատարվել է խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է դեղնաշագանակագույն պայթյունավտանգ նյութ՝ փաթեթավորված կպչուն ժապավենով, 400 գրամանոց տրոտիլային պայտաղյուս, բազմաթիվ պայթագլաններ, դետոնատորներ, պայթուցիչներ, քուղեր (фитиль), տարբեր տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև՝ էլեկտրասարքավորումներ՝ տրանզիստորներ, ռելեներ և այլն:
Հայտնաբերված առարկաներից նույնպես վերցվել են փորձանմուշներ, և նշանակված դատագենետիկական փորձաքննությամբ պարզվել է, որ դրանց վրա առկա է Ռ.Բալյանի ԴՆԹ-ն։
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ձեռնարկած քննչական գործողությունների և ԱԱԾ-ի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 55-ամյա տղամարդը կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն  ազգականների հետ և նախապատրաստվել է պայթեցման եղականով նրանց վնասել։
«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ։
Թիվ 63 երթուղու երկայնքով առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննությամբ պարզվել է, որ Ռ.Բալյանը թիվ 63 երթուղու ավտոբուսը բարձրանալիս իր հետ ունեցել է ուսապարկ։
Պայթյունի առաջացման պատճառը, օջախը և քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք այլ հարցերը պարզելու համար նշանակվել է դատապայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, ավտոտեխնիկական, ապրանքագիտական համալիր փորձաքննություն։
Թիվ 63 երթուղին իրականացնող «Բոգդան» մակնիշի 48-29Տ հաշվառման համարանիշի ավտոբուսում պայթյունը տեղի է ունեցել 2016թ. ապրիլի 25-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Երևան քաղաքի Հալաբյան փողոցի բանուկ մասում՝ թիվ 15-րդ շենքի դիմացի հատվածում։
Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, որի շրջանակներում քննություն է տարվում՝ պարզելու նաև Ռ.Բալյանի տան խուզարկությամբ առգրավված պայթուցիկ նյութերի, փամփուշտների ձեռք բերման աղբյուրը։  
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Գիշերը Երևանում սպшնվել է ՔՊ-ի տարածքային կուսակցության կառույցի անդամ, բլոգեր Շմավոն Աթոյանը
ՏԵՍԱՆՅՈւԹ․ ՔՊ-ականն ագրեսիվը սպառնաց «թքել» լրագրողի վրա, եկեղեցու բակում սադրեց. ոստիկանները «չնկատեցին»
Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է․ «Հրապարակ»
Ոչ լեգիտիմ ծեսը նոր դուռ է բացում նմանատիպ ոչ լեգիտիմ գործողությունների համար
armlur. Փակում են քաղաքացու բերանը, որ նա չխոսի
«Արամ Սարգսյան, էդ երկուսը ով են, որ դու համեմատես Մանվելի կոշիկի տակի կեղտի հետ». Դավիթ Մկրտչյան
Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ 147 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ՎԱՐԿՈՎ, ԱՌԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ
Վարդան Ղուկասյանի ելույթը
«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
Մարտական եմ տրամադրված, գնալու եմ մինչև վերջ․ Վարդան Ղուկասյանի բացառիկ հարցազրույցը
Համլետ Ղուշչյանի բացառիկ հարցազրույցը Վարդան Ղուկասյանի հետ․ Նոր մանրամասներ
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՂԱԶԱՐՅԱՆԻՆ. ՀԱՄՈԶԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ.Hraparak
Ճանճին խնդրում եմ էն կողմ տարեք. ի՞նչ է կատարվում Ալեն Սիմոնյանի և Հայկ Սարգսյանի միջև
Վարդան Ղուկասյանի, Միքայել Սրբազանի, Անդրանիկ Մանուկյանի գործերի մասին․ Լևոն Բաղդասարյան
ՀԱՄԼԵՏ ՂՈՒՇՉՅԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՀԵՏ
Փակ TV-ն՝ շաբաթվա հետքերով
Վարդանն ու ԳԱՍՊԱԴԻՆ ՑԻՊԻՆԸ / Բեսեդկի մակարդակը մի հռչակեք քաղաքական վերլուծություն / Մի խայտառակվեք
Նարինե Չարչյանը զավթել է մեր շենքի տանիքը, շինություններ կառուցել.NewDay
ՈՒՂԻՂ․ Թրամփի անունով ճանապարհ՝ Ադրբեջանին․ Ինչ է կատարվում Սպիտակ տանը.armlur
Վիճաբանություն՝ Հրազդանում հայտնի «Մանուշակ» մարկետի մոտ. կա 1 զոհ, 2 վիրավոր.Shamshyan
Ի՞նչ է ասել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը հակակոռուպցիոնում․ 1 ժամ պահել են կոմիտեում.armlur
Վարդան Ղուկասյանը ունակ և ի վիճակի է միավորել բոլոր առողջ ուժերը․ Լևոն Բաղդասարյան
Առաջին կին քաղաքապետը՝ մեղադրյալի աթոռին․ ինչու Գասպարյանը հայտնվեց իրավապահների թիրախում.factor



