- 2025-11-06 10:59:00Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-02 15:20:00Նիկոլ Փաշինյանի սկանդալային կոչը. դրա համա՞ր են Վարդան Ղուկասյանին ազատազրկել...
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքից գողացված հանքանյութի շուրջ «ռազբորկաները» շարունակվում են: Հանքանյութի համար պայքարող երկու բանդաներ դուրս են եկել իրար դեմ, եւ էլի բանը հասել է կրակոցներին:
Նախ պաշտոնապես
Երեկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը հայտնեց, որ Վարդենիսի կայազորային հոսպիտալից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ Վահե Մանուկյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է իրենց մոտ` բուժօգնության: Վերջինս ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Հանգամանքները պարզվում են, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Վարդենիսում հնչած կրակոցների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Վարդենիս քաղաքի բնակչին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ: Ըստ կոմիտեի՝ Վահե Մանուկյանը ստացել է «կոնքի եւ ձախ ազդրի վերին երրորդականի միջանցիկ վիրավորում»: Նախնական տվյալներով՝ Վ. Մանուկյանը նշված վնասվածքը ստացել է 2016 թվականի ապրիլի 24-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Սուրբ Վարդան կոչվող վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վիճաբանության մասնակիցների ինքնությունը: Կոմիտեն փորձում է նրանցից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանը պարզել: Կոմիտեն ոչինչ չի ասել ոտքի եւ կոնքի վիրավորում ստացածի անգիտակից լինելու մասին, բայց եւ չի հայտնել՝ արդյո՞ք նա արդեն ցուցմունք տվել եւ պատմել է կատարվածը: Ու հենց այստեղ է թաղված շան գլուխը:
Երբ կոծկվեց սպանության դրդապատճառը
Ինչպե՞ս, բացատրենք: Երկու իրավապահ մարմինների տարածած պաշտոնական հաղորդագրություններից տպավորություն է, թե գործ ունենք սովորական կենցաղային մի վիճաբանության հետ, որը կարող է ժամերի ընթացքում հարթվել, սակայն կատարվածն ավելի խորը արմատներ ունի: «Ժողովուրդ»-ի աղբյուրներն այս կրակոցների մասով աղմկալի մանրամասներ պատմեցին, որոնք վկայում են այն մասին, որ ՀՀ իրավապահ համակարգը Վարդենիս քաղաքում ուղղակի չի գործում: Դեռեւս 2014 թվականի հոկտեմբերի 22-ին գրել էինք, որ Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի մեջ սպանվել էր 33-ամյա Արման Մանուկյանը:
Մեզ հետ զրույցում սպանվածի եղբայրը՝ Գրիշա Մանուկյանը, պատմել էր, որ կատարվածի մեջ մեղավորն իր հորեղբայրն է՝ Մյասնիկ (Հրաչ) Մանուկյանը, որը «բանդա» ունի Վարդենիսում. «Ամեն ինչ ոսկու հանքերից է սկսել: Մենք որոշեցինք ազգովի մի գործ անել: Աշխատում էինք ոսկու հանքում, ոսկի էինք հանում, կամաց-կամաց իրենք ցանկացան ոսկու հանքից հանքանյութ հանելու գործը կիսենք, էդպես վիճաբանություն եղավ: Ես ասեցի իրենց, որ եթե հանք մտնելու գործը կիսվի, ուրեմն ճիշտ պտի կիսվի, բայց քանի որ սխալ կիսվեց, ամեն ինչ դրանից էլ սկսվեց»:
Սպասվում էր, որ այս սպանության գործով ՀՀ քննչական կոմիտեն օբյեկտիվ քննություն կիրականացներ եւ կբացահայտեր երիտասարդի սպանության խորը արմատները: Ի վերջո, սպանվածի եղբայրը կոնկրետ անուններ էր տալիս եւ նշում դրդապատճառները: Սակայն Աղվան Հովսեփյանի գլխավորած քննչական կոմիտեն քննեց միայն սպանության դրվագը, իսկ իրական դրդապատճառը այդպես էլ մնաց օդում կախված, եւ բանտում հայտնվեց միայն կատարողն ու օժանդակողը՝ առանց պատվիրատուների:
Ըստ էության, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եւ նրա ենթակաների աչքին ոսկին ավելի փայլուն էր, քան օբյեկտիվ քննության կարեւորությունը: Ու հենց քննիչների այդ անպատասխանատու պահվածքն է պատճառը, որ Վարդենիս քաղաքում ոսկու հանքանյութը կիսելու շուրջ կրիմինալ ռազբորկաները շարունակվում են մինչ օրս:
Կրակոցների պատճառը
Վարդենիսում արված հարցումների արդյունքում «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ըստ լուրերի՝ այսօր Սոթքի ոսկու հանքից հանքանյութ հանելու թույլտվություն ունեն վերը նշված «բանդայի» ղեկավար Հրաչ Մանուկյանը եւ վերջերս բանտից նոր դուրս եկած Ռաֆայել Թադեւոսյանը՝ Մեմիրի Ռաֆոն: Ու հիմա ամեն ինչ արվում է, որպեսզի Ռաֆայելը «խաղից դուրս գա», որեւէ պատճառով դարձյալ բանտարկվի, որպեսզի Հրաչ Մանուկյանը Վարդենիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի լուռ համաձայնությամբ շարունակի հանքանյութ հանել խորշերից ու ըստ ծրագրվածի՝ բաժանել՝ մի մասն էլ, բնականաբար, իրեն պահելով:
Այս հողի վրա, ըստ տեղեկությունների, Հրաչ Մանուկյանի եւ Ռաֆայել Թադեւոսյանի «աշխատակիցների», իսկ ավելի կոնկրետ՝ զինված «բանդայի» անդամների միջեւ անցած մեկուկես ամսում երկու արյունալի բախում է եղել. մանրամասներն առայժմ չենք հրապարակում: Վիրավորներից մեկը անգամ Երեւան է տեղափոխվել՝ հիվանդանոց: Սակայն ոստիկանապետ Ղամբարյանը անհասկանալի կամ կանխատեսելի պատճառաբանությամբ այդ իրադարձություններին իրավական ընթացք չի տվել, այդպիսով նաեւ չի կանխել ու նախականխել հաջորդ հանցանքը: Ավելին՝ նա մշտապես իր վերադասին Վարդենիսի քրեական իրավիճակի մասին սխալ տվյալներ է զեկուցել՝ անվերջ գործերը կոծկելով: Իսկ հերթական առավել արյունալի բախումը՝ արդեն կրակոցներով ուղղորդված, տեղի ունեցավ ապրիլի 24-ին՝ Սուրբ Վարդան կոչվող սրբավայրում:
Ոսկու հանքանյութերը կիսելու շուրջ խոսակցությունն այնքան է թեժացել, որ բանը հասել է կրակոցներին, ու վիրավորվել է Վահե Մանուկյանը:
Ոստիկանապետը՝ 0
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վարդենիս քաղաքի բնակիչները պատմեցին, որ երեկ քաղաքում կրիմինալ կինոյի «բեմադրություն» էր: «Բանդայի» տարբեր անդամներ գնացել են ոստիկանության Վարդենիս բաժնի մոտ, աղմուկ բարձրացրել, հայհոյանքներ հնչեցրել, սակայն ոստիկանապետը ավելի ուշ մեղմորեն բաժին է հրավիրել նրանցից մի քանիսին (անուններն առայժմ չենք հրապարակում), մեկի «Ջիփ»-ի մեջ զենք է հայտնաբերվել՝ պահունակներով, սակայն ավելի ուշ բոլորն ազատ են արձակվել:
Զենքն էլ, թերեւս, կձեւակերպվի որպես կամավոր հանձնում: Այս պահին ոստիկանները փնտրում են միայն Ռաֆայել Թադեւոսյանին, որին երեկ գիշեր չեն կարողացել ձերբակալել, քանի որ իր ավտոմեքենայով արագ սլացել է, ու կասկածներ կան, որ զինված է եղել:
Նա թողնելով ավտոմեքենան քաղաքում՝ անհետացել է: Նկատեցի՞ք: Դարձյալ փնտրվում է Ռաֆայել Թադեւոսյանը, որը խանգարում է մյուսներին: Ի դեպ, նախկին եւ նախօրեին էլ հնչած կրակոցների հեղինակները միմյանց հետ ազգակցական կապեր ունեն, սակայն ոսկու փայլով խամրել է բարեկամությունը: Զինված շրջում են Վարդենիսցիների խոսքով՝ ոսկու հանքանյութ գողացող «չղջիկների» ու նրանց ղեկավարների ավտոմեքենաներում միշտ զենք կա:
Նրանք ազատ շրջում են եւ երբ որ ցանկանում, նաեւ կրակում: Ոստիկանություն, ԱԱԾ, քննչական կոմիտե, առավել եւս դատախազություն այդ քաղաքում կարծես թե գոյություն չունի: Նրանց առավել շատ հետաքրքրում է հանքից հանված հանքանյութի քանակը, քան հանողների վարքը: Բայց այդ քաղաքում մարդիկ են ապրում, որոնք ցանկանում են երբեմն գիշերները դուրս գալ տանից ու անվտանգ վերադառնալ: Բայց վախենում են:
շարունակելի
Քնար Մանուկյան Թամարա Միքայելյան
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
Ցավակցական խոսք
Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է
Գիշերը Երևանում սպшնվել է ՔՊ-ի տարածքային կուսակցության կառույցի անդամ, բլոգեր Շմավոն Աթոյանը
Արամ Սարգսյանի և Արգիշտի Մեխակյանի նմանությունը` աթոռամոլությունն է
Եթե պետությունը ղեկավարում են մարդիկ, ովքեր խաղում են դերասանի, այլ ոչ թե պետական գործչի դեր, ապա իրական թատրոնը վերածվում է ողբերգության.ճշմարտության ձայն
Ի՞նչ կապ ունի՝ ինչ են ասում Բաքվում, «կարևոր է»՝ ինչ է ասում Սուրեն Պապիկյանը
ՔԿ-ն Վեհափառի եղբորը և նրա որդուն ձերբակալելու որոշում է կայացրել՝ Հարություն Մկրտչյանի սուտ մատնության հիման վրա
Իրական սրբապղծության մասին
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը կզբաղեցնի «ԴՕԿ» կուսակցության նախընտրական շտաբի պետի պաշտոնը. Վարդան Ղուկասյան
ՏԵՍԱՆՅՈւԹ․ ՔՊ-ականն ագրեսիվը սպառնաց «թքել» լրագրողի վրա, եկեղեցու բակում սադրեց. ոստիկանները «չնկատեցին»
Եթե Հնդկաստանից հնդիկներե գալիս են Լոռու մարզ, ուրեմն աշխատատեղեր կան
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է․ «Հրապարակ»
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
«Մայր Հայաստանից» հուզված Նիկոլի երկու թեկնածուները Վաղարշապատում
Ոչ լեգիտիմ ծեսը նոր դուռ է բացում նմանատիպ ոչ լեգիտիմ գործողությունների համար
armlur. Փակում են քաղաքացու բերանը, որ նա չխոսի
Հազարավոր արցախցիներ ընտրությունների մասնակցելու իրավունք էլ չունենք... Նատաշա Պողոսյան
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
«Արամ Սարգսյան, էդ երկուսը ով են, որ դու համեմատես Մանվելի կոշիկի տակի կեղտի հետ». Դավիթ Մկրտչյան



