USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ովքե՞ր են Մոնումենտի 10 մլն դոլարանոց առանձնատների տերերը
2016-04-12 04:37:00
Տպել Տպել

Ովքե՞ր են Մոնումենտի 10 մլն դոլարանոց առանձնատների տերերը

IMG_4918

Ամիսներ առաջ լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկատվություն, որ Ազատության պողոտայի հարևանությամբ գտնվող այգու տարածքում պարիսպ են կառուցում: Ըստ տարածված տեղեկատվության պարիսպը կառուցում է Հովիկ Աբրահամյանը, որպեսզի նույն տարածքում գտնվող իր տունը փակ լինի կողմնակի աչքի համար:

Այսօր Politik.am-ի տեսախցիկը ֆիկսեց, որ այն տարածքում որտեղ պարիսպ է կառուցվում իրականում երկու մեծ և շքեղ առանձնատուն է կառուցված: Առանձնատները շլացնող շքեղությամբ են կառուցված և ըստ անշարժ գույքի շուկայի մասնագետների յուրաքանչյուրը 10 մլն դոլար արժե:

Մեր նկարահանումների ընթացքում առանձնատների տարածքում մեծ թվով ոստիկանության աշխատակիցների հանդիպեցինք: Հասկանալի է, որ նման առանձնատներ սովորական քաղաքացիները չեն կարող կառուցել և ապացուցված է, որ նման շքեղության գնում են անձիք, ովքեր սնվում են պետական միջոցների հաշվին:

Մնում է պարզել, թե պետական պաշտոնյաներից ովքեր են այս առանձնատների սեփականատերերը: Կարծում ենք նաև հանրության ուշադրությունը պետք է այս խնդրի վրա լինի: Ի վերջո կարծում ենք ժամանակն է եկել, որպեսզի տրվեն բացատրություններ, թե ինչպես են պաշտոնապես պետական աշխատավարձով ապրող պաշտոնյաները շքեղ առանձնատներ կառուցում:

IMG_4917IMG_4911IMG_4918IMG_4915

 
Այս նյութը դիտել են - 1776 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook