USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 09 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Վաղն ամեն ինչ հստակ կլինի՝ կա՛մ նորից զինադադար կսկսվի, կա՛մ…».Պարգև սրբազան
2016-04-04 17:20:00
Տպել Տպել

Ներկայացնում ենք Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ ԼՈՒՐԵՐ.com հարցազրույցը:

- Սրբազան, հիմա ի՞նչ իրավիճակ է Արցախում:

- Այս երեք օր է գրեթե նույնն իրավիճակն է տիրում Ստեփանակերտում: Շուշիում մարդիկ բոլորը զբաղված են իրենց գործերով: Սահմանամերձ գոտիներում կրակոցները շարունակվում են, մարտեր են գնում:

- Սահմանամերձ գոտիներում գտնվող մեր եկեղեցիներն ու վանքերն Ադրբեջանի հրետակոծությունից ու հրթիռակոծությունից հետո չե՞ն վնասվել:

- Մարտակերտում, Թալիշում, Մատաղիսում, ամեն տեղ էլ ունենք այդպիսի շինություններ: Որևէ տեղեկություն Ադրբեջանի կողմից դրանք նշանառության տակ վերցվելու, վնաս պատճառելու մասին, ինձ չի փոխանցվել: Առայժմ ինձ այդպիսի տեղեկություն չեն հայտնել:

- Ձեր կարծիքով՝ պատերազմն ավելի մեծ մասշտաբներ կընդունի՞, թե՞ դա դժվար է այժմ ասել:

- Ես կարծում եմ՝ վաղն ամեն ինչ հստակ կլինի՝ կա՛մ նորից զինադադար կսկսվի, կա՛մ, եթե վաղը զինադադար չեղավ, ուրեմն կարող է և շարունակվի: Վաղը, կարծում եմ, պարզ կլինի:

- Ձեր մաղթանքը մեր զինվորներին, Արցախի և Հայաստանի Հանրապետության բնակիչներին:

- Մենք պետք է ապավինենք Աստծուն, հույսը դնենք մեզ վրա, նույն բարձր, զորեղ, արիական ոգով և հավատքով մեր գործը շարունակենք: Մեր գործն արդար է, մենք պատերազմ չենք սկսել, բայց պետք է ամեն ինչ անենք, որ պաշտպանենք մեր ազատությունը, մեր սահմանները: Եվ դա իրագործելու ենք:

Հարցազրույցը՝ Արթուր Հովհաննիսյանի

 

 

Այս նյութը դիտել են - 1646 անգամ
Թողնել մեկնաբանություն
2016-07-29 10:53:00 Ուղիղ հեռարձակում
Ուղիղ հեռարձակում
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook