USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 09 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Շփման գծի վերջին նորությունները. արտահերթ թողարկում
2016-04-04 06:52:00
Տպել Տպել

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ եւ նշել, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Նախագահը հավաստիացրել է, որ որևէ տարածք ադրբեջանցիները չեն գրավել, միայն շփման գծի մի փոքր հատված հարավում և մի փոքր հատված էլ հյուսիսում, ընդամենը 200-300 մետր տարածք, որի ամեն մետրի համար ադրբեջանցիները մեկից ավելի զոհ են տվել, ընդ որում, վստահություն է հայտնել, որ դրանք էլ շուտով կվերադարձվեն: Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը, նախագահի խոսքով, ընդամենը միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ է, որի նպատակն է նախադրյալներ ստեղծել իր իսկ սանձազերծած ռազմական գործողությունները և դրանց շարունակությունը քողարկելու համար:

ՊԲ գնդապետ Ալեքսանդր Գրիգորյանը «Արցախ» հեռուստաընկերությանը պատմել է, որ ադրբեջանցի զինծառայողներին այժմ արդեն «բռթելով» են առաջին գիծ բերում: Ավելին՝ Ադրբեջանը կիրառում է պատժիչ ջոկատներ, որոնք գնդակահարում են նահանջողներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ ադրբեջանական ստորաբաժանումների մարտունակությունն այնքան է ընկել, որ անգամ չեն կարողանում օգնել բազմամյա ահաբեկչական փորձ ունեցող վարձկանները:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով շարունակվում են մարտերը: Ադրբեջանական ստորաբաժանումը շրջափակման մեջ է ընկել հարավային ճակատում եւ ամբողջովին ջախջախվել է՝ թողնելով կենդանի ուժի եւ զրահատեխնիկայի կորուստներ:

Ադրբեջանական ստորաբաժանումները չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը՝ կիրառել են ծանր տեխնիկա, այդ թվում նաեւ ТОС-1 հրանետներ եւ մարտական անօդաչու թռչող սարքեր: Սակայն հայ հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են արդեն երեք անօդաչու թռչող սարք։

Համացանցում տարածվել է տեսանյութ, որում հայ զինծառայողները պատմում են՝ ինչպես են ոչնչացրել ադրբեջանական ուղղաթիռը:

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքի վրա ապրիլի 3-ի առավոտից արդեն 42 հրթիռ է ընկել: Արցախում NEWS.am-ի հատուկ թղթակցի հետ զրույցում Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը նշել է, որ քաղաքում արդեն 12 տուն է այրվել, նաեւ գազի բաշխման կետը: Հիվանդանոցն աշխատում է երկու հերթով, էլեկտրաէներգիայի անջատումներ չկան, միայն ստիպված են լինում գիշերն անջատել փողոցների լուսավորությունը, մարդկանց մոտ խուճապ չկա, նրանց համար սովորական է թշնամու նման պահվածքը:

Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվածների հիշատակը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ շփման գծում լայնածավալ բախումների պատճառը Ադրբեջանի ագրեսիվ եւ ահաբեկչական գործողություններն են։

Ադրբեջանը սպասում էր հարմար պահի՝ CNN-ի եթերում ասել է ամերիկացի փորձագետը: Հոփ Հարրիսոնը բացատրել է՝ Ադրբեջանը միշտ էլ հստակ ասել է, որ ուզում է հետ բերել հողերը, այս ընթացքում ավելացրել է իր սպառազինությունը եւ օգտվելով առիթից, որ աշխարհի ուշադրությունը սեւեռված է Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի եւ այլ խնդիրներիա վրա, փորձել է փոխել տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Էրդողանն է ոգեւորել Ալիեւին՝ դիմել ագրեսիվ գործողությունների։ Անկարան չի թաքցնում, որ աջակցում է Ադրբեջանին, զինատեխնիկա եւ բանակի կադրեր մատակարարելու առումով։

Այս մասին «Արցախ TV»-ի եթերում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

 
Այս նյութը դիտել են - 1192 անգամ
Թողնել մեկնաբանություն
2016-07-29 10:53:00 Ուղիղ հեռարձակում
Ուղիղ հեռարձակում
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook