USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գնդակահարվել են գյուղի երեք տարեց բնակիչներ, ադրբեջանցիները նրանց սպանել են դաժանաբար, կտրել ականջները.
2016-04-03 21:56:00
Տպել Տպել

 

 Ապրիլի 3-ին ամբողջ օրվա ընթացքում շարունակվել են մարտերը ղարաբաղաաադրբեջանական շփման գծի  հյուսիսային ու հարավային հատվածներում: Մարտական գործողությունների ընթացքում Արցախի պաշտպանության բանակը հյուսիսարեւելյան ուղղությամբ ոչնչացրել է ադրբեջանական եւս մեկ տանկ, հյուսիսային ուղղությամբ` «Գրադ» տիպի հրթիռահրետանային կայանք, եւ մեկ անօդաչու թռչող սարք՝ Մարտակերտի ուղղությամբ: Այսպիսով՝  երկու օրվա ընթացքում հայկական ուժերը ոչնչացրել են ադրբեջանական երկու տասնյակից ավելի ռազմական տեխնիկա:

Պաշտպանության բանակը հերքել է մարտական գործողությունները դադարեցնելու մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունները, միաժամանակ հայտարարել է, որ պատրաստ է ընդառաջել եւ քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում: Հիշեցնենք, որ այսօր լուսաբացին հայկական զինված ուժերին հաջողվել էր հետ բերել Թալիշի ուղղությամբ մարտավարական նշանակության հենակետերից մեկը:

Սահմանամերձ Թալիշի ազատագրումից հետո Hetq.am-ի լրագրողները եղել են գյուղում եւ

ականատես եղել ադրբեջանական վայրագություններին: Իրենց տանը գնդակահարվել են գյուղի երեք տարեց բնակիչներ: Ադրբեջանցիները նրանց սպանել են դաժանաբար, կտրել ականջները:

Մինչ միջազգային հանրությունը շարունակում է ոչ հասցեական հայտարարություններ անել՝ կրակը դադարեցնելու կոչով դիմելով ոչ թե լայնածավալ ռազմական գործողությունները սանձազերծած Բաքվին, այլ երկու կողմերին, Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը՝ հրթիռահրետակոծելով խաղաղ բնակավայրերը:

Այսօր Մարտակերտում հրետակոծության տակ է հայտնվել նաեւ NEWS.am-ի թղթակիցը, որն այլ լրագրողների հետ գտնվում էր Մարտակերտ քաղաքում՝ շփման գծից բավական հեռու: Արկերից մեկը պայթել է լրագրողներին մոտ տարածության վրա:

Պաշտպանության բանակը հրապարակել է նոր կադրեր, որոնցում երեւում են Սեյսուլանի ուղղությամբ ադրբեջանական մարդկային կորուստները: Հակառակորդի կորուստների թիվը 200-ից ավելի է:

Հայկական կողմում զոհերի թիվը, վերջին տվյալով, 18 է, կա երեք տասնյակից ավելի վիրավոր: Պաշտպանության բանակն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը սահմանին: Նախաձեռնությունը հայկական կողմի ձեռքում է:


Այս նյութը դիտել են - 1779 անգամ
Թողնել մեկնաբանություն
2016-07-29 10:53:00 Ուղիղ հեռարձակում
Ուղիղ հեռարձակում
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook