USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատվիրակությունով քիչ առաջ Ստեփանակերտում հանդիպում ունեցանք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ...
2016-04-03 16:58:00
Տպել Տպել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատվիրակությունով քիչ առաջ Ստեփանակերտում հանդիպում ունեցանք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

ԼՂՀ նախագահը ներկայացրեց Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի երկայնքով ստեղծված վիճակի եւ հնարավոր զարգացումների վերաբերյալ իր գնահատականները:

Մենք վերահաստատեցինք մեր անվերապահ աջակցությունը ԼՂՀ քաղաքական ղեկավարությանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերին եւ պատրաստակամություն հայտնեցինք մեզ հասու միջոցներով աջակցել նրանց:

ՔՊԿ պատվիրակության կազմում էինք՝ Վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը, վարչության անդամներ Հակոբ Արշակյանը, Հակոբ Սիմիդյանը եւ ես՝ Նիկոլ Փաշինյանս:

Հ.Գ. Հանդիպմանը մասնակցում էր նաեւ 16-ամյա որդիս, ով ընդամենը մեկ շաբաթ առաջ է հաշվառում անցել զինկոմիսարիատում, որպես զինակոչիկ:

Իսկ Սասուն Միքայելյանը Հրազդանում կամավորների հավաք է ձեռնարկում: Նշեմ նաեւ, որ երեկ թե Սասուն Միքայելյանը, թե ես հեռախոսազրույցներ ենք ունեցել ՀՀ ՊՆախարար Սեյրան Օհանյանի հետ:

Մենք այս հայրենիքը չենք զիջի ոչ ոքի: Մենք ոչինչ չենք խնայի հանուն Հայրենիքի:

Այս նյութը դիտել են - 1186 անգամ
Թողնել մեկնաբանություն
2016-07-29 10:53:00 Ուղիղ հեռարձակում
Ուղիղ հեռարձակում
Բոլորը ›››
Facebook