- 2026-05-10 17:49:00«Չտալ խավարին վերջին խոսքը»․ Բրբենքում ազգային ոգու և հիշողության հզոր երեկո՝ նվիրված Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Նամակ խմբագրությանը
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի համացանցային կայքէջէն կիմանանք, որ Փետրուար 16-18-ին Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի նախագահութեամբ տեղի ունեցած է Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի Ժողով «ընդլայնուած կազմով»:
Ասկէ առաջ մի քանի անգամ արտայայտուած ենք այս տխրահռչակ ժողովի մասին, սակայն եւ այնպէս մեզի կը թուի որ մեր մեկնութիւններն ու կոչերը հանդիպած են փակ աչքերու եւ խուլ ականջներու:
Մեր նախորդ յօդուածներէն մէկուն մէջ յստակ կերպով ցոյց տուած էինք որ 1945-էն ի վեր ո՛չ մէկ կանոնագրութիւն վաւերացուած ու հաստատուած է Ազգային Եկեղեցական Ժողովին կողմէ՝ առ ի գործադրութիւն: Հետեւաբար բացորոշ եւ անվարան կերպով կրնանք յայտարարել որ Գ. Հ. Խ-ի անդամներուն նշանակովի հանգամանքը ըստ էութեան անօրինական է եւ անվաւեր:
Քաջ գիտակցելով այս ճշմարտութեան եւ իրողութեան, առաւել եւս դատապարտելի է Գ.Հ.Խ.ի՝ ինքնասիրութիւնը կորսնցուցած անդամներուն կրաւորական եւ ստրկական վիճակը, որոնք քաջութիւնը չունին ըսելու որ իրենց ժողովը խորհրդակցական հանգամանքէն անդին չի կրնար անցնիլ եւ հետեւաբար իրենց բոլոր որոշումներն ալ սահմանափակուած են ըլլալու միայն խորհրդակցութիւն եւ ո՛չ օրէնք: Նոյնքան դատապարտելի է նաեւ «ընդլայնուած» կազմով յայտարարութիւնը, որ կը փորձէ մեզի տալ ա՛յն երաշխիքը որ նորելուկ անդամներ իրենց ներկայութեամբ կերպով մը կօրինականացնեն Գ.Հ.Խ.ի անօրինական ժողովի հանգամանքը:
Ընդլայնուած կազմ ըսելով հաղորդագրութիւնը մասնաւորաբար շեշտ կը դնէ Բարեգործական Միութեան նախագահ Պերճ Սեդրակեանի՝ ժողովին ներկայութեան վրայ, որուն մասին շռայլուած խօսքերը կու տան մեզի ա՛յն տպաւորութիւնը, թէ ո՛վ որ կը վճարէ՝ կրնայ երգը ապսպրել (առանց մեկնութեան...):
Ժամանակը հասած է որ այսուհետեւ արդարօրէն եւ բարձրաձայն խօսինք եւ քննարկենք Եկեղեցւոյ, եկեղեցականներու եւ բարեկարգումներու մասին, եթէ ունինք բծախնդրութիւնը Հայց. Եկեղեցւոյ եւ եկեղեցականի կոչումի նկատմամբ: Մեր լռութեամբ քաջալերած կըլլանք անօրինականութիւնը եւ մեղսակից կը դառնանք Եկեղեցւոյ բարոյական քայքայման եւ անկումին, որուն ոտնաձայները կը լսենք:
Հինցած հոգեբանութեան, յուսախաբութեան եւ յուսահատութեան արդիւնք է յայտարարել, որ Եկեղեցին կամ եկեղեցական կազմակերպութիւնը կրօնականներուն գործն է եւ պարտաւորութիւնը: Ընդհակառակը՝ միանգամ ընդ միշտ յստակ պէտք է ըլլայ, որ Եկեղեցին ժողովուրդն է առանց բացառութեան իր բոլոր խաւերով, եւ եկեղեցականները՝ անոր սպասաւորները:
Անգամ մը եւս զգալի է Երուսաղէմի Նուիրապետական Աթոռի պատրիարք Նուրհան Արք. Մանուկեանի բացակայութիւնը այս ժողովէն, որուն կարելի է տալ միայն երկու մեկնաբանութիւն. Նուրհան Պատրիարք կը մերժէ ճանչնալ Գ.Հ.Խ.ի օրինականութիւնը, որովհետեւ այդ կազմը նշանակուած է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմէ եւ ո՛չ մէկ օրինական վաւերացում ունի Եկեղեցական Ընդհանուր Ժողովի կողմէ, եւ կամ` տակաւին չեն լուծուած երկու Աթոռներու միջեւ տարակարծութիւնները Երուսաղէմի Աթոռին կողմէ առաջադրուած եպիսկոպոսութեան թեկնածուներու ձեռնադրութեան մերժումին առիթով: Հակառակ այս իրողութեան, Գ.Հ.Խ.ի ժողովականներէն եւ ո՛չ մէկը համարձակութիւն չէ ունեցած հարցնելու թէ ինչո՞ւ Երուսաղէմի Պատրիարքը ներկայ չէր ժողովին, որուն աթոռը գրաւած էր Տիար Պերճ Սեդրակեան:
Պաշտօնական հաղորդագրութենէն կիմանանք որ ժողովի ընթացքին ներկայացուած է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 2015 թուականի գործունէութեան տեղեկագիրը եւ ֆինանսական զեկոյցը, բայց ո՛չ մէկ խօսք միջազգային եւ հայ մամուլի մէջ հրապարակուած Ամենայն Հայոց Կաթողիկոսի դրամական անձնական հաշիւներու մասին: Ո՞վ պիտի պահանջէ....
Հաղորդագրութեան մէջ լայն տեղ տրուած է Մայր Աթոռի շինարարական աշխատանքներու մասին, երբ երկու քայլ անդին ընտանիքներ թիթեղածածկ, կիսափուլ, խոնաւ տուներու մէջ կապրին: Ինչո՞ւ այս անտեղի շռայլութիւնը: Ակնարկութիւն կայ նաեւ եկեղեցականութեան թիւի մասին, առանց շեշտ դնելու անոնց որակին վրայ: Եւ որքա՜ն տխուր է այն իրողութիւնը որ ո՛չ մէկ ակնարկութիւն կայ նուիրեալներու այն հսկայ փաղանգին մասին, որոնք անիրաւաբար կարգազրկուեցան քինախնդրօրէն, խախտելով օրինականութեան եւ կանոնագրութեան բոլոր չափանիշները: Ողբ Հայ Եկեղեցւոյ....
Շատ հետաքրքրական էր նաեւ այն շեշտադրումը ուր կըսուի. «տարէցտարի ընդլայնուող սոցիալական ծրագրերի շրջանակներում սոցիալական աջակցութիւն է յատկացուել անապահով ընտանիքներին, հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, ծերախնամ կառոյցներին, բանտարկեալներին եւ զինծառայողներին»: Այս բոլորը կարդալէ ետք ինչպէ՞ս բացատրել մամուլի մէջ հրատարակուած այս բոլոր աղերսագին դրամահաւաքի կոչերը.- Փոքրիկ Միքայելին մեր օգնությունն է անհրաժեշտ. $2000 արժողությամբ վիրահատությունից հետո նա կկարողանա քայլել և խոսել ; տանն են ծնվել՝ դպրոց չեն գնում; ցամաք հացով ապրող ընտանիքին զրկել են գազից ու լույսից, պահանջել՝ լքել բնակարանը; Գյումրիում միակ կին-տեսուչը գործազուրկ է դարձել. վաճառում է տան գույքը; փլվող տան 12 բնակիչները; դիպուկահարի կրակոցից զոհված զինվորի ընտանիքը չի կարողանում վճարել անգամ գերեզմանաքարի արժեքը. նրանց... փոքրիկ Մխիթարը սրտի հետ կապված խնդիրներ ունի. նրան մեր օգնությունն է անհրաժեշտ; ուզում եմ հանուն իմ երեխաների բուժվեմ. 33-ամյա Գեւորգին երիկամների փոխպատվաստում է պետք: Եւ տակաւին կարելի է երկարել շարքը այս ողբերգութիւններուն...
Անհաւատալին եւ ամենազարհուրելին ա՛յն է որ ո՛չ մէկ ակնարկութիւն կայ արտագաղթի արհաւիրքի մասին: Ահաւոր չարիքին հանդէպ ցուցաբերուած անպատասխանատու լռութիւնը ուրիշ բան չէ եթէ ոչ մեղսակցութիւն: Հայաստան կը պարպուի քաղաքական եւ ընկերային զանազան պատճառներով: Մեզ կրկնապէս անհանգիստ ընողը գիտական, կրթական եւ մշակութային մեր ներոյժի արտահոսքն է դէպի «հիւրընկալ» երկիրներ: Երիտասարդ ոյժերու հեռացումով՝ կը ստեղծենք ծանր պայմաններ մեր ազգային գոյութեան եւ անվտանգութեան ծիրէն ներս: Ո՞վ պիտի պաշտպանէ մեր հայրենիքի սահմանները: Ո՞ւր կերթան մեր երիտասարդ մայրերը որոնք պիտի ծնին մեր ապագայ զինուորները: Ազգային աղէտ ... Ո՜ղբ հայրենիքի...
Այս բոլորէն ետք ի՞նչպիսի գնահատանք եւ գոհունակութիւն յայտնեց Գ.Հ.Խ.ը վերեւ յիշատակուած «լայնածաւալ գործունէութեան» մասին: Այսքան կեղծիք եւ այսքան ստրկութիւն հանդուրժելի չէ: Խոնարհեցո՛ Տէր զունկն քո, զի աղքատ եւ տնանկ են սպասաւորք քո...
ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ
12 Մարտ 2016
«Չտալ խավարին վերջին խոսքը»․ Բրբենքում ազգային ոգու և հիշողության հզոր երեկո՝ նվիրված Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեին
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Ովքեր են ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվել. անուններ.armlur
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Արամուսում 4 ժամում 4 անձի uպանողը կրկնակի փորձաքննությամբ անմեղսունակ է ճանաչվել. պատի՞ժ չի սպասվում
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
«Փոքրիկ հրեշտակներ»․ Սփյուռքի սրտից դեպի հայրենիք՝ հավատքի, սիրո և հույսի ճանապարհով
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
HetqTV.Ողջամիտ ժամկետը՝ թղթի վրա, վճիռների հերթը հասել է 2028 թվական. Հայաստանում իրականությունն այլ է
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



