- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-02 15:20:00Նիկոլ Փաշինյանի սկանդալային կոչը. դրա համա՞ր են Վարդան Ղուկասյանին ազատազրկել...
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Այսօր Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է։ Ցավոք, մեր քաղաքի այլանդակման ձեռնարկներին վերջերս ավելացավ նարեկսարգսյանական ևս մի զառանցագին գաղափար՝ «օպտիմալացնել» Թամանյանի թանգարան-ինստիտուտը՝ ընդգրկելով այն ճարտարապետության միասնական թանգարանի կազմում։ Հայերեն թարգմանությամբ ներկայացնում ենք մեծանուն ճարտարապետի թոռան՝ Գագիկ Թամանյանի բաց նամակը՝ ուղղված Նարեկ Սարգսյանին։ Կարծում ենք, որ նամակիում հնչեցված բազմաթիվ խնդիրներ բավարար ուշադրության չեն արժանացվել։ Ներկայումս իշխող ճարտարապետական կլանի կողմից նամակի բովանդակության սխալ և շահադիտական մեկնաբանումները հերքելու և կոնտեքստից կտրված մեջբերումները բացառելու նպատակով նամակի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ։
Շնորհավորում եմ,
Դուք հասաք ձեր նպատակին և հետ նվաճեցիք ձեր նախարարության խնջույքների սրահը։
Դե շամպա՛յն ըմբոշխնեք այդ սրահում։
Բայց իմացե՛ք, որ Դուք ձեր այդ քայլով բազմակի անգամ գերազանցեցիք հերոստրատյան մոլուցքը՝ կատարած հանցանքով մնալու սերունդների հիշողության մեջ։
Բրա՛վո, պարոն նախարար։
Սև խավիար ճաշակեք խնջույքների այդ սրահում, բայց չմոռանաք, որ քանդելով ու ոչնչացնելով Թամանյանի թանկագանը՝ Դուք երբեք չեք հաղթանակի, քանզի ոչնչացված թանգարանից մի փոշեհատիկ անգամ չի մտնի Ճարտարապետության միավորված թանգարան, և այդ մասին հոգ կտանի իմ ողջ ընտանիքը։
ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ՈՉ ՄԻ ԱՆԿՅՈՒՆՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ՈՐ ՄԵԾԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԹԱՆԳԱՐԱՆ ՓԱԿԵՆ ու եղածը տեղափոխեն-միացնեն մի ընդհանուր թանգարանի․ Ռոդենի թանգարանը չեն փակում, որ դրանում եղած քանդակները փոխանցեն Փարիզի Լուվր, Սարյանի թանգարանը, հուսով եմ, նույնպես չեն փակի, որ դրա փոխարեն մի սրահ բացեն Հայաստանի ազգային պատկերասրահում։
Դուք արդեն վաղուց հայտնի եք ու թերևս հպարտանում եք նրանով, որ ամբողջովին ավիրեցիք Երևանի թամանյանական Գլխավոր հատակագիծը և ստեղծեցիք քաղաքային մի միջավայր, որում անհարմար է բնակվելն ու որտեղ ոչնչով հպարտանալ հնարավոր չէ – անդեմ, բետոնե, բազմահարկ աշտարակներ՝ հրակնատ հիշեցնող պատուհաններով - ահա՛ ձեր նվաճումները, որոնք կարող էին այլանդակել մոլորակի ցանկացած քաղաք, որը չունի սեփական դեմքն ու սեփական ազգային կերպարը։
Բայց ի՞նչ կարելի է ակնկալել Երևանի Պոլիտեխնիկի սովորական շրջանավարտից, դե ամեն դեպքում մի բան հստակ է՝ Երևանի գլխավոր հատակագծի մասին ոչ մի ընկալում Ձեզ այնտեղ չի տրվել ու այդ պատճառով էլ Դուք, երկու անգամ լինելով մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնում այդօրինակ թեթևությամբ Ձեզ թույլ տվեցիք ամբողջովին խեղել և արմատախիլ անել ազգային քաղաքաշինության թամանյանական բոլոր սկզբունքները և նվիրել երևանցիներին - որոնց կյանքն առանց այն էլ քաղցր չէ քաղաքի հակաէկոլոգիական և գազով աղտոտված տարածքում - բետոնե ծառուղիներ, որտեղ մի ծառ անգամ չկա ու այդպիսով կատարելապես թաղեցիք Թամանյանի՝ քաղաք-այգու գաղափարը, որը Երևանի համար միակ ճիշտ և հնարավոր հայեցակարգն էր։
Բրա՛վո, պարո՛ն նախարար։ Վայելե՛ք Ձեր նախարարության խնջույքների սրահը, բայց մի՛ մոռացեք, որ բոլորովին վերջերս Երևանում բացվեց Կոմիտասի թանգարանը, իսկ Ձեզ տասներկու տարի պայքարելուց հետո ի վերջո հաջողվեց փակել Թամանյանի թանգարանը․ հիանալի առիթ է, չէ՞, խնջույք կազմակերպելու համար։
Չէ՞ որ Ձեզ բավարար չէ միայն այն, որ Ձեր իսկ նրբանկատ վերահսկողության ներքո տասնամյակներ շարունակ բարելավվել է թամանյանական գլխավոր հատակագիծը և այն աստիճան է բարելավվել, որ, օրինակ, ինձ համար ծանր է ոչ միայն Երևանում ապրելը, այլ նույնիսկ այցելելը․ միջավայրը ճնշող է և բուսականության պակաս կա, իսկ ժամանակակից բետոնախառնիչների բազմահարկ ու անդեմ ստեղծագործությունները խիստ ճնշող ներգործություն են ունենում Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի հոգեկան վիճակի վրա։
ԱՅԼԵՎՍ ՉՈՒՆԵՆՔ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԳԱՅԻՆ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՝ չունենք Հայաստանի ազգային ճարտարապետություն, և այդ պատճառով կարելի է փակել Թամանյանի թանգարանը, որպեսզի դրանում առկա ցուցանմուները հանկարծ որևէ մեկին չհիշեցնեն, թե ինչպես պետք է լիներ ամեն ինչ։
Հիշու՞մ եք, թե ինչպես էր իմ զարմուհին՝ Գայանե Թամանյանը – ում հետ Դուք միևնույն խմբում եք ուսանել – սիրտը ցավով լի, ինքն էլ վատառողջ, գալիս Ձեր աշխատասենյակ, և եթե Դուք նեղություն էիք քաշում նրան ընդունելու, ինչպես էր նա թախանձագին Ձեզ խնդրում թույլ չտալ Երևանի կենտրոնը կառուցապատել բազմահարկ բետոնե այլանդակություններով և չապականել թամանյանական գլխավոր հատակագիծը։
Դրա փոխարեն Դուք, որպես քաղաքաշինության նախարար, Ձեզ իրավունք վերապահեցիք ուղղել կառավարության տան թմբուկը։ Բրա՛վո, պարոն նախարար, պատկերացնում եմ, թե ինչքան լավ եք Ձեզ զգալու խնջույքի ժամանակ հենց այդ թմբուկի կառուցման առիթով, համ էլ արդեն խնջույքի սրահ ունեք։
Մի բան, իհարկե, պետք է տխերցնի Ձեզ․ Պատկերասրահի թանգարանային տորթը, որը կառուցվել է հրապարակում, փոքր-ինչ ծածկելու է ձեր հերթական երկը՝ կառավարության տան թամանյանական նախագծի շտկումը։
Առաջարկում եմ, որ այն նույնպես ոչնչացնեք, չէ՞ որ ոչնչացնելը ձեզ մոտ լավ է ստացվում, օրինակ՝ Թամանյանի թանգարանը, և պետք չէ որևէ մեկի ուղեղը լվանալ ու համոզել, թե թանգարանների միավորումից ամեն ինչ կբարելավվի և գնալով ավելի հրաշալի կդառնա․ ամենասաղմնային վիճակից դա մի խելագար մտահղացում է՝ զառանցանք, և եթե այդ բանը սատարող իշխանությունը դա այդպես էլ չի հասկացել, ապա վայ մեզ, ինչպես ասում են։
Դե՛հ, խմեք ու քեֆ արեք Քաղաքաշինության նախարարության խրախճանքների վերանվաճված սրահում, բայց իմացե՛ք, որ Հայաստանում անգամ մեկ կիրթ անձնավորություն չի ողջունի Ձեր այդ քայլը, և այդպիսով Դուք կբազմապատկեք Ձեր ղեկավարման տխուր համբավը նախարարի և գլխավոր ճարտարապետի պաշտոններում, քանի որ Հայաստանում մարդիկ, ավելի լավ քան այլուր, գիտակցում են, թե ով է վարպետը, և ով՝ ենթավարպետը։
Եվ եթե Ձեզ թվում է, որ Ալեքսանդր Թամանյանի թանգարանը նրա մահվան 80-ամյակին փակելը մեծ պատիվ է բերում, ապա ես Ձեզ այլևս ասելու ոչինչ չունեմ՝ բացի երկու բառից․ հազա՛ր ամոթ Ձեզ։
Այնուամենայնիվ, դեռևս հույս ունեմ, որ իշխանությունները կսթափվեն և կգիտակցեն, որ, խնջույքի սրահ ձեռք բերելու Ձեր ցանկությամբ առաջնորդվելով, նրանք մեր մշակույթը զրկում են ազգային հպարտության ևս մի հիմնաքարից - Թամանյանի թանգարանից։
Գագիկ ԹԱՄԱՆՅԱՆ՝ Ալեքսանդր Թամանյանի թոռը
17-ը փետրվարի 2016 թ.
Լոնդոն
Թարգմանությունը՝ «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնության
armlur. Փակում են քաղաքացու բերանը, որ նա չխոսի
«Արամ Սարգսյան, էդ երկուսը ով են, որ դու համեմատես Մանվելի կոշիկի տակի կեղտի հետ». Դավիթ Մկրտչյան
Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ 147 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ՎԱՐԿՈՎ, ԱՌԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ
Վարդան Ղուկասյանի ելույթը
«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
Մարտական եմ տրամադրված, գնալու եմ մինչև վերջ․ Վարդան Ղուկասյանի բացառիկ հարցազրույցը
Համլետ Ղուշչյանի բացառիկ հարցազրույցը Վարդան Ղուկասյանի հետ․ Նոր մանրամասներ
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՂԱԶԱՐՅԱՆԻՆ. ՀԱՄՈԶԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ.Hraparak
Ճանճին խնդրում եմ էն կողմ տարեք. ի՞նչ է կատարվում Ալեն Սիմոնյանի և Հայկ Սարգսյանի միջև
Վարդան Ղուկասյանի, Միքայել Սրբազանի, Անդրանիկ Մանուկյանի գործերի մասին․ Լևոն Բաղդասարյան
ՀԱՄԼԵՏ ՂՈՒՇՉՅԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՀԵՏ
Փակ TV-ն՝ շաբաթվա հետքերով
Վարդանն ու ԳԱՍՊԱԴԻՆ ՑԻՊԻՆԸ / Բեսեդկի մակարդակը մի հռչակեք քաղաքական վերլուծություն / Մի խայտառակվեք
Նարինե Չարչյանը զավթել է մեր շենքի տանիքը, շինություններ կառուցել.NewDay
ՈՒՂԻՂ․ Թրամփի անունով ճանապարհ՝ Ադրբեջանին․ Ինչ է կատարվում Սպիտակ տանը.armlur
Վիճաբանություն՝ Հրազդանում հայտնի «Մանուշակ» մարկետի մոտ. կա 1 զոհ, 2 վիրավոր.Shamshyan
Ի՞նչ է ասել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը հակակոռուպցիոնում․ 1 ժամ պահել են կոմիտեում.armlur
Վարդան Ղուկասյանը ունակ և ի վիճակի է միավորել բոլոր առողջ ուժերը․ Լևոն Բաղդասարյան
Առաջին կին քաղաքապետը՝ մեղադրյալի աթոռին․ ինչու Գասպարյանը հայտնվեց իրավապահների թիրախում.factor
ՈւՂԻՂ. Իրավապահները ՀՅԴ-ական Հրանտ Մարգարայանի բնակարան են մտել. խուզարկություն է ընթանում.armlur
ՔԿ-ից սիլիկոնե դիմակով 590 հազար դոլար հափշտակողը Սեյրան Օհանյանի օգնականի եղբայրն է․ բացահայտում.armlur
Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
Դատարանի բակում վիճաբանություն սկսվեց քաղաքացիների և ոստիկանական ուժերի միջև (տեսանյութ)



