- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հանրահայտ «Իմնեմնիմի» փոդքասթում տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի մոտ ԱԱԾ տնօրեն աշխատած Արթուր Վանեցյանն անդրադարձ էր կատարել, մասնավորապես, Մանվել Գրիգորյանի հետ հեղափոխությունից հետո տեղի ունեցածին՝ ջանալով չքմեղանալ այն դեպքում, երբ բոլորին է հայտնի, թե ինչ էր կատարվել ու ում ձեռամբ:
Արձանագրենք, որ Վանեցյանը նախ՝ ընդունել է, որ գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ կազմակերպվածը եղել է իշխանական շինծու դիվերսիա, որի գլխին կանգնած է եղել, մասնավորապես, ՔՊ-ական Արեն Մկրտչյանը, որ մոնտաժել ու տարածել է հայտնի տեսանյութը, ապա՝ փորձ է արել չքմեղանալ ու համոզել, թե կատարվածն իր սրտով չի եղել:
Նա մասնավորապես, հայտարարել է, թե տեսնելով գեներալի՝ ԱԱԾ մեկուսարանում արված հայտնի լուսանկարը՝ հրապարակված «Հայկական ժամանակում», վատ է զգացել է ու ներողություն խնդրել, անցկացրել ծառայողական հետաքննություն, լուսանկարի հեղինակին էլ աշխատանքից ազատել էին՝ չնայած կարող էին ընդամենը նկատողություն տալ ու թեման փակել:
Հարց՝ եթե աշխատանքից հեռացվել է համապատասխան սուբյեկտը, ինչո՞ւ է նրա անունը գաղտնի պահվում, կամ արժե՞ արդյոք հավատալ Վանեցյանի խոսքերին՝ հաշվի առնելով թե այդ պահին նա ինչ կարգավիճակ ուներ Փաշինյանի «արքունիքում»՝ հանդիսանալով ընդամենը նրա անձնական «չեկիստն» ու «քստիկի» ուտիճը: Վանեցյանը թաքցրել է «Հայկական ժամանակի» այն լիրբ լրագրողի անունը, որը հեղինակել էր զրպարտիչ նյութը, և որը պաշտոն էր ստացել հետագայում:
Ոչ ոք Վանեցյանին թույլ չէր տա անցկացնել իրական ծառայողական հետաքննություն, քանի որ Փաշինյանը նրան ԱԱԾ տնօրենի բարձր պաշտոնին դրա համար չէր նշանակել, իսկ ինչ վերաբերում է նրա անձնական վերաբերմունքին, ապա պարզ է, որ եթե նա իսկապես հարգեր Մանվել Գրիգորյանին, ապա գոնե կմասնակցեր նրա թաղմանը կամ հոգեհանգստին: Բայց ինչ-որ մեկին հարգելուց առաջ մարդ նախ ինքն իրեն պետք է հարգի, մինչդեռ Վանեցյանը վաղուց է սեփական պատվի հետ մաքրել հաշիվները՝ այն դնելով գրպանը: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են սրա ծնողները քուն մտնում գիշերները՝ իմանալով սեփական զավակի հանցանքներն ու դրանց հետևանքները, որ անհնար է ջնջել:
Վանեցյանը նաև պնդել է, թե իրենք ստացել էին հաղորդում այն մասին, որ զենք-զինամթերք է պահվում համապատասխան վայրում, բայց պարզվել է, որ այնտեղ եղել են ընդամենը «տուշոնկաներ», իսկ մնացյալը Արեն Մրտչյանն է նկարահանել, մոնտաժել ու տարածել:
Հարց է առաջանում՝ եթե այդպես է, ապա ի՞նչն էր այսքան ժամանակ Վանեցյանին կաշկանդում՝ ավելի շուտ բացահայտելու իրականությունը՝ հաշվի առնելով փաստը, որ նախկինում այս խնդրի վերաբերյալ իրեն ուղղված հարցերին նա չէր պատասխանում: Կարող էր, չէ՞, կանգնել ու բացահայտել, որ տեսանյութը ծայրից ծայր սարքված է ու կեղծիք:
Ստացվում է, որ Վանեցյանն իմացել է հանցագործության մասին, բայց ծածկադմփոց է արել՝ չխանգարելով, որ արենմկրտչյաններին ՔՊ-ական իշխանությունը պաշտոններ տա, հասցնի կյանքի գագաթին,կյանքը վայելելու:
Ընդ որում՝ Վանեցյանը տեղյակ է եղել, որ Գրիգորյանը քաղցկեղով հիվանդ է, բայց էլի ճշմարտությունը թաքցրել է՝ չմասնակցելով թաղմանն անգամ: Ի՞նչ կաներ Վանեցյանը, եթե մեկ ուրիշն էլ իր ծնողի նկատմամբ այսքան ստորաբար վարվեր…
Մյուս կողմից՝ հայտնի է, որ «Անի» տաքսի ծառայության օգնությամբ «Ազատության»՝ նախապես զգուշացված լրագրողներն էլ հայտնվել էին «հանցանքի վայրում»՝ հանրայնացնելու Արեն Մկրտչյանի «տաղանդը» (վարորդների տվյալներն էլ են հայտնի, մեքենաներինն էլ): Ակնհայտ է, որ Վանեցյանի չքմեղանքը, թե ինքը հետո է իմացել եղելության մասին, չի կարող հավաստի դիտարկվել ու ընդամենը փորձ է՝ սեփական հանցանքը կոծկելու:
Աներկբա է, որ Մանվել Գրիգորյանի մահվան մեջ խառն է նաև Արթուր Վանեցյանի մատը, որ տվյալ դեպքում ծառայել է որպես բութ գործիք ՔՊ-ի ձեռքին՝ ինքնադատաստանի ենթարկելու վաստակաշատ Գեներալին:
Վանեցյանը պետք է կանգնի «Կիսաբաց լուսամուտ»-ներից փող մուրացող հայկազիկների ու ջիվանիկների, Պիպոյից սնվող էջմիածնեցի մի երկու լնգուլավազի կողքին ու դատվի. մի մակարդակի են, նույնտեսակի:
Վանեցյանը չի՞ հիշում, թե ինչպես էր Փաշինյանն Արեն Մկրտչյանի «տաղանդի» արգասիքը քաղաքական կապիտալի վերածում՝ չսպասելով դատարանի որոշմանը: Եթե Վանեցյանն ազնիվ մարդ էր, օրենքի, այլ ոչ թե Փաշինյանի ծառա, ինչո՞ւ ծպտուն չէր հանում ու ասում, որ կա անմեղության կանխավարկած, ինչպե՞ս կարելի է մարդուն ու նրա ընտանիքին նման անբարո ձևով հալածել: Մանվել Գրիգորյանի հանդեպ հարգանք ունեցողը, որպիսին փորձել է ինքնամատուցվել Վանեցյանը, իր հարգանքն այն ժամանակ պետք է արտահայտեր՝ թույլ չտալով մասկի-շոուներ: Ճիշտ է՝ Մանվել Գրիգորյանը է՛լ չկա, ու թերևս անիմաստ էլ է այս թեմայով երկար ծավալվելը, բայց աներկբա է մեկ բան՝ սրա նմանները պետք է պատժվեն, այլ ոչ թե հավակնեն վարչապետ դառնալ:
«Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներին պետք է խորին շնորհակալություն հայտնել, որ հաջողությամբ կարողացան բացահայտել Վանեցյանի ով լինելը՝ տալով հանրությանը հնարավորություն՝ թքելու նրա դեմքին: Իսկ թքելու տեղ իսկապես կա, քանի որ ի դեմս վարչապետացու Վանեցյանի, հասարակությունը գործ ունի հանցագործություն պարտակողի հետ, ինչը նշանակում է, որ հարմար առիթի դեքում նա կարող է սարքել նաև երկրի գլխին, իսկ հետո չքմեղանալ, թե իբր բանից անտեղյակ էր, ինֆորմացիոն ֆակուումի մեջ: Վանեցյանի պատճառով ցայսօր Մանվել Գրիգորյանի թոռների վրա է մնացել նրա չգործած հանցանքի խարանը, դեռ կան մարդիկ, որոնց աչքում հերոսը հանցագործ է մնացել: Մինչդեռ հանրային պարսավանքի պետք է արժանանան Վանեցյանի ընտանիքի անդամները, որպեսզի արդարությունը վերականգնվի:
Վանեցյանը երբե՛ք արդարության մարտիկ չի եղել այնպիսին, ինչպիսին փորձել է ներկայանալ: Եթե լիներ այնպիսին, ինչպիսին ներկայացել էր փոդքաստին, ապա Մանվել Գրիգորյանի հալածանքներից ու մահվանից ի վեր չէր լռի, լեզուն մի տեղ չէր մտցնի ու կարտահայտվեր՝ բացահայտելով իրականությունը:
Ինչու՞ է Արթուր Վանեցյանը միայն Մ. Գրիգորյանի գործի հանդեպ նման ուշադրություն ցուցաբերել, եթե իրեն դիմողների պակաս չի եղել: Կարող էր, չէ՞, նրանց համար էլ նկարահանող խմբեր ուղարկել ու ուղիղ եթերի ռեժիմում բացահայտումներ անել, թե՞ Արեն Մկրտչյանը չէր հրահանգել ու չէր ցանկացել մյուսների գործերն էլ մոնտաժել:
Վանեցյանի հանցանքն իսկապես անչափելի է, քանի որ եթե չլիներ Մանվել Գրիգորյանի դեմ սարքած գործը, ապա Գեներալը կլիներ կենդանի, հետևաբար «Երկրապահը» չէր ընկնի սասունների ձեռքն ու չէր քայքայվի, բանակն էլ այսօր այս վիճակում չէր լինի: Պատճառահետևանքային կապն այնքան ցայտուն է, որ ոչ ոք չի կարող դա հերքել, ոչ ոք չի կարող հերքել փաստը, որ Հայաստանն այս օրը գցած քաղաքական ուժի ամրապնդման հարցում հսկայական է Վանեցյանի դերն, որն այսօր ընդդիմադիրի գլխարկ է իբր հագել ու վարչապետ դառնալու ամբիցիաներ է դրսևորում: Բայց նա չի պատկերացնում, որ իր կնոջ (մանկապարտեզի գործով) ու մոր խարդախությունների մասին այնքան խոսուն տվյալներ կան միայն մեր արխիվում, որ եթե դրանք հանրայնացվեն, Վանեցյանն այլևս ի վիճակի չի լինի գլուխն անգամ տնից դուրս հանել, ու մնաց թե վարչապետ դառնալու հավակնություններ դրսևորել: Միայն ծաղիկ ծախելով անհնար է հեքիաթային հարստություն կուտակել՝ չնայած մեծ հարց է այն, թե ինչ խարդախություններով են ծաղիկները վաճառվել:
Ինչ վերաբերում է Արեն Մկրտչյանին, ապա սրա հարցը ևս պետք է պարզաբանել ու ամբողջությամբ ջրի երես դուրս բերել: Բայց ակնհայտ է, որ դա անել հիմա անհնար է, քանի որ իշխանությունը պատկանում է Արենի թիմին: Իրական իշխանափոխությունից հետո Արենը ստիպված է լինելու սեփական խցակիցներին ցույց տալ, թե բացի մոնտաժ անելուց է՛լ ինչպիսի տաղանդների է տիրապետում խորքային, որոնք կարող են բանտում նրան շատ պետք գալ:

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան

Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից

Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի

Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց ցավալի իրավիճակից ելքը. ո՞րն է նախապայմանը



