USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Պատգամավորները քվեարկել են ուրիշի փոխարեն...
2016-02-19 14:03:00
Տպել Տպել
6 օր նիստերին մասնակցելու իրավունքից զրկելը կանոնակարգը խախտած  պատգամավորների համար խիստ պատիժ է, այսօր « ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:  
 
«Մենք միաձայն ենք այն հարցում, որ մեր գործընկերները թույլ են տվել կանոնակարգի պահանջի խախտում և դա որակվել է մեր կողմից, որպես էթիկայի կանոնների խախտում»,- ասաց Հարությունյանը: 
 
Հիշեցնենք, որ լրագրող Լիլիթ Լալայանը դիմում էր ներկայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողով` ներկայացնելով պատգամավորներ Առաքել Մովսիսյանի, Սեյրան Սարոյանի, Համլետ Հարությունյանի, Արշակ Մխիթարյանի, Բազմասեր Առաքելյանի, Սպարտակ Մելիքյանի և Կարեն Սարիբեկյանի վերաբերյալ տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են նրանք  քվեարկել  ուրիշի փոխարեն: 
 
 Խոսրով Հարությունյանը նաև ասաց, որ իրենց որոշման երկրորդ կետով ԱԺ նախագահին առաջարկել են օրենքի նախպագիծ այն մասին, որ նման խախտումները պետք է որակել որպես կարգազանցություն և առաջիկա քառօրյայում քննարկվող հարցերի ցանկում պարտադիր ընդգրկել նաև այդ օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:   
 
Հարությունյանը նշեց, որ թեպետ դա ԱԺ նախագահի իրավունքն է, բայց իրենք գտնում են, որ ճիշտ կլինի նման դեպքերի համար կիրառել խիստ պատժ: Նրա խոսքով  խիստ պատիժ ասածը 6 օրվա ընթացքում նիստերին մասնակցելու իրավունքից զրկելն է: 
 
Պատգամավորների դեմ դիմում ներկայացնելուց հետո լրագրողը կորցրել է աշխատանքը, սակայն նա վճռական է: Եթե ԱԺ նախագահը իր նամակին ընթացք չտա, պատրաստ է անգամ հարցը դատարան հասցնել։ 
 
 Լիլիթ Թադևոսյան
 
 
 
 
 
Այս նյութը դիտել են - 1101 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook