- 2026-07-08 23:33:00ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆ՝ ՀԱՒԱՏՔԻ ԵՒ ԿՐԹՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Այս օրերին երկու հիմնական պրոցես է իշխանությունների, իսկ ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից թելադրված օրակարգում նկատվում. երկրում օրակարգ ձևավորողն ու տոն տվողը դարձել են Նիկոլ Փաշինյանի՝ մեկը մյուսին արագորեն հաջորդող «ստատուսները», որոնցում տեղ գտած մտքերը հաճախ այնքան հակասական են, որ դրանք ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, թե դրանց մոգոնողը ոչ թե մի մարդ է, այլ՝ մի քանի: Չնայած մյուս կողմից՝ դրանցում նկատվում է շատ հստակ գիծ, որ մեկ բառով պետք է որակել՝ չքմեղացում:
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի վերջին գրառմանը, որով Փաշինյանն, ըստ էության, փորձել էր Արցախի փաստացի կործանման պատասխանատվությունը դնել նախորդ նախագահների ուսերին՝ վերջիններս իրենց ներկայացուցիչների միջոցով որպես սուտ, կեղծիք ու անմեղսունակություն են որակել հնչեցրած մեղադրանքները:
Եվ իսկապես դիցուք երկրորդ նախագահին մեղադրելիս Փաշինյանը մոռացել էր կամ դիտավորյալ չէր նշել Քոչարյանի՝ Մոսկվա չմեկնելու հիմնական պատճառը. նրան չգիտես ինչպես ախտորոշել էին կորոնավիրուս, ինչի պատճառով Քոչարյանը չէր կարողացել մեկնել ՌԴ, և սա՝ այն դեպքում, երբ ինքը՝ Քոչարյանը, հայտարարել էր, որ ոչ մի ախտանիշ, ըստ էության, չունի:
Շատերն այդ օրերին կարծիք էին հայտնում, որ Քոչարյանին կորոնավիրուս ախտորոշելն իրականում հատուկ է արվել՝ բացառելու նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ում հետ առաջիկա հանդիպումն, ի դեպ, կարծես թե չեղարկվում է. Mediaport-ի տեղեկություններով՝ Փաշինյանը չի մեկնի Մոսկվա, քանի որ հայկական կողմից չի հաջողվել բարձր մակարդակի հանդիպում ստանալ ՌԴ ղեկավարությունից (սա, թերևս, ևս մեկ ցուցիչ է՝ դրսում Փաշինյանի նկատմամբ առկա վերաբերմունքի):
Մյուս կողմից՝ իրականությունը խեղաթյուրելու փորձեր նկատվում են ոչ միայն անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, այլև՝ նրա նորանշանակ կադրերի:
Օրինակ՝ էկոնոմիկայի նախարար դարձած Menu.am-ի սեփականատեր Վահան Քերոբյանը, փորձելով թվարկել Ղարաբաղը հանձնելու «օգուտները» հայտարարել էր, թե բացվելու են թուրքական նավահանգիստները, և ընձեռվելու են լայն հնարավորություններ տնտեսվարողների համար, գուցե բացվի նաև Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար:
Նորանշանակն, ըստ էության, սրանով ջանացել էր սեփական լուման ներդնել Փաշինանի ռեաբիլիտացիայի գործում՝ հանրության շրջանում անհիմն կերպով ստեղծելով ապագա բարեկեցիկ կյանքի պատրանքներ:
Այսիքնն՝ իշխանությունները մի կողմից տեղի ունեցած խատառակության քաղաքական պատասխանատվությունը ջանում են բարդել բացարձակապես անմեղ մարդկանց վրա, մյուս կողմից՝ զուգահեռաբար աշխատանք են տանում հանրությանը մանիպուլացնելու ուղղությամբ՝ Հայաստանի պայծառ ապագան կապելով թուրք-ադրբեջանական տանդեմի հետ: Այսպիսով՝ կամա-ակամա փորձ է արվում ռեաբիլիտացնել նաև Ալևին, ում հետ ազատ առևտրի բացակայություն է, պարզվում է, որ պատճառ է եղել Հայաստանի աղքատության,հայերիս դժբախտության:
Նկատվում է նաև մեկ այլ պրոցես ևս:
Չնայած պատերազմական դրությամբ սահմանված կանոններից մեկը՝ ակցիաների, խաղաղ ցույցերի անցկացման արգելքը հանվել է, սակայն դա բացարձակապես չի խանգարում իշխանություններին ճնշել հակաիշխանական բողոքի ակցաները, որի բռնի դրսևորումներից մի քանիսին արդեն իսկ հասցրել ենք ականատես դառնալ: Նույնիսկ առանձին իմքայլական պատգամավորների հրաժարականը պահանջողներին են ենթարկում ճնշման՝ ուժի դիրքերից փորձելով լուծել խնդիրը:
Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում միայնակ պատասխանատվություն կրել արած-չարածի համար, ինչի նպատակով փորձում է կանխել սեփական թիմակիցների արտահոսքը՝ չնայած դա անել նրա մոտ այնքան էլ չի ստացվում: Բացի, օրինակ, որոշ իշխանական երեսփոխաններից, ովքեր շտապել են լքել «Իմ քայլը», նույն ճանապարհն են սկսել բռնել նաև քաղաքապետարանի իմքայլականները՝ համաձայն մամուլում տեղ գտած տեղեկությունների:
Փաշինյանը չի պատրաստվում ականջալուր լինել և ոչ մեկին, անգամ ՀՀ նախագահ Արմեն Սարսյանին, ով, ինչպես հայտնի է, կողմ է հանդես գալիս երկրում նոր իշխանությունների ձևավորման գաղափարին՝ իրավիճակից անցնցում դուրս գալու հույսով:
Միաժամանակ այս իրավիճակում ու այս ամենի խորապատկերին բավական խոսուն է Փաշինյանի՝ դատավորներին իր մոտ հրավիրելու քայլը: Նա ակնհայտորեն «դեղին քարտ» է ցույց տալիս դատաիրավական համակարգին՝ վերջին շրջանում գործադիրից անկախ կայացրած որոշումների համար. ընդդիմադիրներին չբանտելը, հավաքների արգելքի նորմի կասեցումն և այլ ինքնիշխան դրսևորումները Փաշինյանին վտանգավոր են թվում: Նա հիմա առավել քան երբևէ ունի դատավորների, դատաիրավական համակագի կարիքն ու հասկանում է, որ առանց խամաճիկային սիստեմի չի կարողանալու երկարաձգել սեփական իշխանությունը:
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, հայտնվելով քաղաքական հոգեվարքի մեջ, այժմ փորձում է ժամանակ ձգել, և հենց դա է, որ ամենից շատն է սարսափեցնում:
Ո՞րն է ժամանակ ձգելու բուն նպատակն, երբ նա անընկալելի է դարձել ոչ միայն սեփական երկրում, այլև, ըստ էության, արտաքին աշխարհի համար: Նիկոլ Փաշինյանն իսկապես հույս ունի մարսե՞լ տեղի ունեցածը, թե՞ հույս ունի ավարտին հասցնել դեռևս թերի մնացած գաղտնի պլանը, որի ինչ լինելու մասին մեզ մնում է միայն ենթադրություններ անել՝ աչքի առաջ ունենալով տեղի ունեցած աղետը:
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում



