- 2026-01-14 13:44:00ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Չնայած հույս կար, որ գոնե պատերազմից ավելի քան երկու շաբաթ հետո Հայաստանում վերջապես կհանվի ռազմական դրությունն, ու կատարված ողբերգությունից հետո բոլորը վերջապես կփորձեն նորմալ կյանքին վերադարձի քայլեր անել, հետպատերազմյան կյանքի ռիթմին հարմարվել՝ ջանալով ինչ-որ կերպ հաղթահարել պատերազմի թողած վատթար հետևանքների ազդեցությունը, սակայն ցավալիորեն կրկին անգամ փաստվեց, որ միակ բանը, որ ներկայումս հուզում է իմքայլականներին ու նրանց գլխին, սեփական իշխանության պահպանումն է, տեղի ունեցածն ամեն գնով մարսելը. Հայաստանում ռազմական դրությունը չի չեղարկվի:
Ռազմական դրության պահապանները հիմա փորձում են ինչ-որ կերպ արդարացնել իրենց համապատասխան կեցվածքը՝ հայտարարելով, օրինակ, որ չնայած պատերազմն ավարտվել է, սակայն անվտանգային մարտարհարվերները չեն հաղթահարվել և այլն:
Ընդ որում՝ սա արվում է մի պարագայում, երբ ՊՆ-ում կարծես բոլորովին այլ տրամադրություններ են տիրում, և, օրինակ, նախօրեին ԱԺ համապատասխան հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ այնտեղ ներկա ՊՆ գեներալներից մեկը կարծիք էր հայտնել, որ ռազմական դրությունը կարելի է և վերացնել, դա որևիցե բացասական ազդեցություն չի կարող ունենալ երկրի ռազմական անվտանգության վրա: Մինչդեռ նույն իմքայլականները, որոնից ոմանք դեմ են հանդես գալիս «կապիտուլյացիա» եզրույթի գործածմանը՝ բնութագրելու Հայաստանի ներկայիս իրավիճակը, բոլորովին այլ տեսակետ են հայտնում՝ հակառակվելով իրականությանը:
Ինչևիցե, փաստն այն է, որ Հայաստանում ռազմական դրությունը պահպանվելու է հետայսու ևս՝ սեփական խաղի կանոնները թելադրելով անխտիր բոլորին:
Որո՞նք են այդ խաղի կանոնները:
Այդ խաղի կանոններն իրականում մշակել են հենց իրենք՝ իշխանություններն, իսկ ռազմական դրությունն ընդամենը պատրվակ է՝ դրանք բոլորին պարտադրելու համար:
Ռազմական դրությունը չեն վերացնում, որպեսզի ինչ կամենան, այն էլ անեն, չեն վերացնում, որ կարողանան ազատորեն ու անքննադատ կերպով պարգևավճարներ բաժանել (հայտնի է դարձել, որ անգամ պատերազմի թեժ օրերին ,ասենք, նույն Տիգրան Ավինյանի որոշմամբ նրա գրասենյակի աշխատողներին առատորեն պարգևավճարներ են բաժանվել, Ֆիանանսների նախարարությունում էլ մոտ 73մլն դրամ է բաժանվել նախարարին ու ենթականերին, միաժամանակ մամուլում լուրեր են պտտվում, որ պատրաստվում են գյուռ-գյուռ պարգևավճարներ բաժանել նաև ՊԵԿ-ում):
Ռազմական դրության պահպանումը կարևոր է՝ հատկապես ընդդիմադիրների հավաքները զսպելու, նրանց ու ընդդիմադիր մամուլի բերանը փակելու համար և այլն: Ներկա իրավիճակում ռազմական դրության պահպանման խերն իշխանությունների համար շատ ավելին է, քան վնասը:
Միևնույն ժամանակ առկա է նաև «մեդալի հակառակ կողմը»:
Բանն այն է, որ ռազմական դրությունն ենթադրում է նաև տնտեսական գործունեության շատ կոնկրետ սահմանափակումներ: Ներկայումս հայաստանյան տնտեսության միայն 30-40%-ն է աշխատում, ինչը հանգեցնում է սոցիալ-տնտեսական լրջագույն կոլապսի, իսկ այն, ըստ էության, շարունակական է լինելու: Տնտեսությունը մի բան է, որի իրական ու խորքային ճգնաժամը, որի բացասական հետևանքները հայաստանցիները դեռ ամիսներ անց են սեփական մաշկի վրա զգալու, կարող է ունենալ շատ ավելի լուրջ քաղաքական հետևանքնե, քան նույն կապիտուլյացիան:
Այսպիսով՝ իշխանությունները հայտնվել են «երկու քարի արանքում». եթե վերացնում են ռազմական դրությունն ու թույլ տալիս տնտեսութանը շնչել, ապա առաջանում է անխուսափելի հրաժարականի վտանգը, որը պարտադրվելու է Փաշինյանին նաև փողոցի միջոցով: Իսկ ահա եթե երկարաձգում են այժմ արդեն արհեստական դարձած վիճակն, ապա տնտեսությունն է հայտնվելու բացարձակ կոլապսային վիճակում, ինչը նույնպես կարող է աղետալի քաղաքական հետևաքներ ունենալ իշխանությունների համար:
Ո՞րն է ելքը:
Ելք չկա, իսկ ավելի ճիշտ՝ կա, որն անտեսվում է. իշխանությունների ինքնակամ հրաժարականն է՝ առանց արհեստական ճամարտակությունների: Միևնույնն է՝ «մեղր ասելիս մարդու բերանը չի քաղցրանում», և եթե իմքայլականները չհանդգնեն իրերն իրենց անուններով կոչել, ապա հետո կարող է ուշ լինել՝ բոլորի համար:
Եղածն էլ ենք կորցնելու՝ այս մի բուռ հայրենիքն էլ ենք «bizimdir» անելու:
ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի
«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն
Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան
Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում
Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը
ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին
Ցավակցական խոսք
Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է



