- 2025-05-14 18:26:00Համերգ` Նվիրված Լեգենդար Ռուբեն Մաթեվոսյանին. Հովհաննես Շահբազյան
- 2025-05-14 00:03:00ՀՀ պատվիրակությունը Բիզնեսի օպտիմալացմանն ծրագրի շրջանակներում այցելել է Քսիաոգուանչա թեյի սուպեր գործարան
- 2025-05-12 14:34:00Գագիկ Բադալյան և Հովհաննես Շահբազյան «Որտեղ գտնեմ քեզ»
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հուլիսի 2-ի Կառավարության նիստում ոստիկանապետ Վահե Ղազարյանը հանդես է եկել ուշագրավ զեկույցով՝ բացահայտելով այն քաղաքացիների թիվն, ովքեր ընդամենը մեկ օրվա ընթացքում հասցրել են ոստիկանների կողմից տուգանվել:
Պարզվում է, որ ընդամենը մեկ օրում՝ հուլիսի 1-ի ընթացքում, կազմվել է 2827 արձանագրություն: Պատճառները տարբեր են՝ սկսած հետիոտնի կողմից դիմակ չկրելուց մինչև ասենք քաղաքացու մոտ անձնագրի բացակայություն:
Ցավոք, ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկրի ուժային կառույցները, որոնք պետք է զբաղվեին իրենց բուն խնդրով՝ ասենք, երկրում հանցագործությունների մակարդակի վերահսկմամբ կամ դրանց բացառմամբ, իրենց ողջ ուժերը կենտրոնանցրել են հիմնականում մեկ ուղղությամբ՝ վխտացող կորոնավիրուսի դեմ, իսկ ավելի ճիշտ՝ փաստացի սեփական քաղաքացիներ դեմ պայքարի: Ընդ որում՝ այս ամենը՝ մի իրավիճակում, երբ երկրում քրեածին մթնոլորտն ակնհայտորեն բարվոք չէ, եթե չասենք՝ աղետալի. օրը ցերեկով զենքի կիրառմամբ «վենդետաների» պակաս կարծես չի զգացվում:
Օրերս էլ ևս նմանատիպ մի դեպք էր տեղի ունեցել Երևանում, երբ Անդրանիկի փողոցում էլի կրակոցներ էին հնչել:
Ոստիկանության կողմից կառավարությանը զեկուցվող նմանատիպ «զեկուցագրերի» պակաս չկա, և հաճախ կարելի է լսել, թե ինչպես է Ոստիկանությունը հպարտությամբ արձանագրում սեփական «ձեռքբերումներն» ու ասենք, այն քաղաքացիների ճշգրիտ թիվն, ովքեր որոշակի ժամանակահատվածում հայտնվել են ոստիկանական դագանակի տակ ու, օրինակ,անձնագիրը տանը թողնելու պատճառով ստիպված եղել սուղ սոցիալական այս իրավիճակում կրել նյութական կոնկրետ վնասներ, իսկ ոչ հազվադեպ էլ՝ ենթարկվել բռնության, և բոլորովին կապ չունի՝ կի՞ն ես, թե՞ տղամարդ. ոստիկանի ձեռնափայտը, ցավոք, սեռ ու տարիք չի ճանաչում:
Ըստ այդմ՝ հարց է առաջանում՝ «նոր Հայաստանի» իրավապահ մարմինների աշխատանքի որակի ցուցիչը մարդկանց «նամորդնիկների» պատճառով որքան հնարավոր է շատ տուգանե՞լն է, թե՞ երկրում քրեածին մթնոլորտի որպիսությունը: Երևի ավելի շատ առաջինը, քան երկրորդը գուցե հենց միայն այն պատճառով,որ առաջինում քաղաքականության չափաբաժինն էականորեն ավելին է, քան՝ մյուսինը:
Փաստորեն՝ երևում է՝ ներկայիս Ոստիկանոթյունում շարունակվում են «հին ու բարի» ավանդույթները՝ ժառանգած նախկիններից, երբ Վովայի գլխավորած կառույցը զբաղվում էր ոչ այդքան իր բուն գործով, որքան իշխանությունների PR-ն էր առավոտից երեկո անում, իսկ այդ ընթացքում մի ողջ համակարգ էր այլասերվում, ֆեյքերի բանակ ստեղծվում ու զրպարտում ու վիրավորում անմեղ ընտանիքներ:
Հիմա քաղաքացիներին աջ ու ձախ տուգանելով, ծեծելով ու փողոցներում խոշտանգելով՝ ոստիկանները ներկա իշխանությունների PR-ն են անում՝ իբր ցույց տալով Կառավարության հետևողականությունը կորոնավիրուսի դեմ մղվող պայքարում, թե՞ ուղղակի պետական բյուջեն են խոշտանգվող քաղաքացիների հաշվին լցնում՝ ասենք, ծածկելու բացակայող ներդրումների բացը: Իսկ միգուցե այդ տուգանքները գնում են ուղիղ ինչ-որ բարձրաստիճան ոստիկանների գրպա՞նը:
Ընդ որում՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդպես էլ շարքային քաղաքացու համար պարզ չի դառնում՝ ի՞նչ, կոնկրետ ի՞նչ ծագման դիմակ է պետք կրել՝ կորոնավիուսից պաշտպանվելու համար, սովորական դիմակներն է՞լ են արդյունավետ, թե՞ բացառապես պետք է գործարանային արտադրության բժշկական դիակներ կրել: Այս հարցում անգամ Կառավարությունում կարծես չկա միակամություն՝ չնայած Փաշինյանը Կառավարութան վերջին նիստին հայտարարել է, որ, այնուամենայնիվ, նախընտրելի են գործարանային դիմակները:
Միանշանակ է, որ քաղաքացիներին հնարավորինս շատ տուգանելը կամ ասֆալտին փռելը չի կարող քողարկել Ոստիկանության բացերը, որոնցից մեկն էլ, օրինակ, ասենք Վլադիմիր Գասպարյանի կադրերի առաջխաղացումն է «նոր Հայաստանի» ուժայիններում (բավական լուրջ հարցադրումների տեղիք է տվել, մասնավորապես, Վլադիմիր Գասպարյանի մտերիմ «պարոն 20 տոկոս»-ի՝ ՌՈ պարետային ծառայության պետ դառնալը): Գուցե իշխանությունները մարդկանց դիմակների կամ անձնագրերի համար տուգանելու կամ ծեծելու փոխարեն նույն ուժայինները մաքրեին նախկինների մնացուկների՞ց՝ նրանց նոր պաշտոնների նշանակելու փոխարեն: Գոնե հույս կծագեր, որ երկրում իսկապես ինչ-որ բան է փոխվում, թե չէ այսպես շատ է՝ զռռում ոմանց ապիկարությունն ու անգործությունը…

ԼՊԻՐՇ ՈՒ ԱՆԱՄՈԹ.Hraparak

Չէի կարող չգրել...Նատաշա Պողոսյան

ՀՀ պատվիրակությունը Բիզնեսի օպտիմալացմանն ծրագրի շրջանակներում այցելել է Քսիաոգուանչա թեյի սուպեր գործարան

Սիլվա Հակոբյանի աննախադեպ ֆուրորը՝ Լոս Անջելեսում

Գրչի ուժի տեսանելիությամբ նախագծային աշխատանքը նպատակին էր հասել` գեղեցիկ միջոցառման կազմակերպմամբ, շնորհակալական խոսքերով...

Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը

Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Նոր Նորքի թաղապետի անունը աղմկոտ քրեական պատմության հետ է կապված. մանրամասներ

Ապրիլի 26. տոն, որը ոչ ոք չի ցանկանում տոնել

Մեր պայքարը՝ Արդարության, Ճշմարտության և Հայրենիքի համար է.ԴՕԿ Կուսակցության Լրատվական

Ապրիլի 24-ը՝ յուրատեսակ լակմուսի թուղթ. ինչպե՞ս բացատրել աշխարհի սառնասրտությունը

Ո՞րն է մինչև 2026 թվական իշխանափոխություն իրականացնելու ՀՀԿ-ի ծրագիրը.Ռոբերտ Մարգարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտանիքով այցելել են Ծիծեռնակաբերդ

Կրկնակի ողբերգություն. Հայաստանյան իշխանությունները նոր ցեղասպանությամբ են սպառնում

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող







