USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ո՞ՐՆ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈւ ԹԱՔՆՎԱԾ ՆՊԱՏԱԿԸ. Վահե Աղաջանյան
2020-06-05 12:12:00
Տպել Տպել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր է, ինչ Facebook-ի իր պաշտոնական էջում հրապարակում է քաղաքացիներից ստացած տարբեր լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում մարդիկ չեն պահպանում պարետատան սահմանած կանոնները, այսինքն չեն կրում դիմակներ, չեն պահպանում սոցիալական հեռավորություն, կազմակերպում են հավաքներ և այլն: Վարչապետը կոչ է արել իր աջակիցներին նման «խախտումներ» արձանագրելու դեպքում անմիջապես «անմահացնել» դրանք և ուղարկել իր պաշտոնական էջին:

Փաշինյանի էջում հրապարակվում են տարատեսակ նկարներ ու տեսանյութեր, օրինակ բակում խաղացող երեխաներ, զրուցարանում նստած տատիկներ ու պապիկներ, իրար ձեռք բռնած զույգեր, մետրոյում երթևեկող մարդիկ: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, քանի որ հրապարակվում է այն ամենը, ինչն իր կյանքի ընթացքում սովորել է անել մարդ տեսակը: Մարդիկ կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն ինքնամեկուսացման մեջ պարզապես զբաղմունք է գտել իրեն ու որոշել է այս կարճ ժամանակահատվածում իրեն դրսևորել որպես բլոգեր: Մարդիկ կոչ են անում Փաշինյանին դադարեցնել քաղաքացիների կյանքը հրապարակայնացնելը, քանի որ լուսանկարներում հայտնված մարդկանց հասցեին հնչում են ընդհուպ հայհոյանքներ, հայը հայհոյում է հային, իսկ դրա արդյունքում սերմանվում է ատելություն: Հիմա փորձենք հասկանալ, թե ի՞նչ նպատակ է թաքնված այս ամենի հետևում:

Մի քանի ամիս հետ գնանք և հիշենք ԱԺ-ում ընդունված այն օրենքը, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս նկարահանել ավտոմեքենաների կատարած խախտումները և դրանք ուղարկել համապատասխան մարմիններին: Քաղաքացիների ուղարկած տեսանյութերի հիմքով կազվում են ակտեր, իսկ խախտում կատարած վարորդը ենթարկվում է տույժի: Կա՞ նմանություն այս 2 գործընթացների մեջ: Անշուշտ: Սակայն կան նաև տարբերություններ, մասնավորապես, կա 1 հիմնական տարբերություն. եթե ավտոմեքենաների դեպքում վարորդը տուգանվում է, ապա այս դեպքում քաղաքացին չի տուգանվում, ԴԵՌ: Կարո՞ղ ենք մտածել, որ շուտով «սահմանված կանոնները» խախտելու համար կտուգանվեն նաև քաղաքացիները: Իհարկե: Քանի որ այդպես մտածելու համար մենք ունենք բավականին լուրջ պատճառ:
Ամեն ինչ տանում է նրան, որ Հայաստանում շատ նուրբ ձևով, քայլ առ քայլ պատրաստում են ներդնել SOCIAl CREDIT SYSTEM համակարգը, որն արդեն գործում է Չինաստանում: Ի՞նչ է իրենից ներկայացնում այս համակարգը: Համակարգի աշխատանքը հասկանալու համար դիտարկենք Չինաստանի Նանջինգ քաղաքի օրինակը: Քաղաքի հնարավոր բոլոր վայրերում տեղադրված են բարձր որակի տեսախցիկներ, որոնք աշխատում են արհեստական բանականությամբ, ինչը հնարավորություն է տալիս տեսախցիկին ֆիքսել մարդու դեմքը, տվյալների բազայում գտնել նրան, վերցնել նրա անուն ազգանունը և հասցեն, իսկ հետագա գործողությունները կախված կլինեն այն բանից, թե կոնկրետ ի՞նչ պատճառով է տեսախցիկը ֆիքսել տվյալ անձին: Օրնակ, Չինաստանում այդ ճանապարհով քաղաքացին տուգանվում է, եթե չի անցել ճանապարհը հետիոտնային անցումով, կամ հասարակական վայրում կատարել է անկարգություն և այլն:
Քանի որ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված գրեթե նույն սահմանափակումները կիրառվում են բոլոր երկրներում, կարող ենք մտածել, որ այս համակարգը հրաշալի լուծում կարող է դառնալ, որպեսզի իշխանությունները մաքսիմալ արդյունավետ կերպով վերահսկեն մարդկանց և բացառեն կանոնները խախտելու քաղաքացիների հնարավորությունը: Այս մասին արդեն խոսվել է մի քանի երկրում: Այսինքն, ձեր բակում, կամ ավտոբուսի մեջ տեղադրված կլինի տեսախցիկ, որը կճանաչի Ձեզ, և եթե դուք չլինեք դիմակով կամ խախտեք մեկ այլ մարդու հետ շփվելու համար անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը, ապա կտուգանվեք: Սովորաբար նման դեպքերում առաջանում են հարցեր, օրինակ. Հարց 1. Իսկ ինչպե՞ս պետք է ինձ ճանաչի տեսախցիկը, եթե ես լինեմ դիմակով: Պատասխան. Տեսախցիկն աշխատում է արհեստական բանականությամբ և Ձեզ կկարողանա ճանաչել նաև դիմակով, կօգտագործի աչքերի միջոցով ճանաչելու հնարավորությունը և շատ այլ միջոցներ: Հարց 2. Ինչպե՞ս կճանաչի ինձ, եթե ես լինեմ ակնոցով կամ փակեմ դեմքս: Պատասխան. Այդ դեպքում տեսախցիկը ձեզ չի ճանաչի, սակայն այն համակարգը, որին միացված կլինեն քաղաքի բոլոր տեսակցիկները, կպարզի, թե դուք որ հասցեից եք դուրս եկել և ինչ ճանապարհով եք հայտնվել տեսախցիկի թիրախում և ի վերջո կպարզի, թե դուք ով եք: Այսինքն, տեսականորեն անհնար է դառնում վերահսկողությունից դուրս մնալը:
Ո՞րն է այս համակարգի առանձնահատկությունը: Համակարգը բավականին հետաքրքիր կերպով է աշխատում: Նախ, այն ամբողջությամբ ավտոմատացված է, այսինքն համակարգը ինքը Ձեզ ֆիքսելու է, ինքը ճանաչելու է, ինքն էլ տուգանելու է: Մարդկային գործոն այս համակարգի աշխատանքում ՉԿԱ: Հետո, բացի տուգանելուց, տուգանված քաղաքացին կկորցնի նաև որոշակի բալեր (այստեղ էլ հիշենք մեքենաների հայտնի բալային համակարգը): Որոշակի քանակությամբ բալեր կորցնելու դեպքում քաղաքացին կհամարվի «վատ քաղաքացի» և կզրկվի օրինակ երկրից դուրս գալու հնարավորությունից կամ խնդիրներ կունենա աշխատանքի ընդունվելիս, իսկ բալեր չկորցնելու դեպքում կստանա որոշ արտոնություններ:

ՍԱԿԱՅՆ, այս համակարգի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ նրա աշխատանքի համար ՀԱՐԿԱՎՈՐ Է գերարագ 5G ցանց, որը կա Չինաստանում: Այսինքն, որպեսզի Հայաստանում ևս ներդրվի այս համակարգը, ապա Հայաստանում պետք է գործարկվի 5G ցանց:Կան շշուկներ, որ Հայաստանում 5G աշտարակների տեղադրման աշխատանքները սկսվելու են 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին: Ես չգիտեմ՝ առողջության համար վտանգավոր են 5G աշտարակները, թե ոչ, դրանով թող զբաղվեն մասնագետները: Համենայն դեպս, մեղուների բացակայությունը և էլի շատ բաներ կան, որպեսզի գոնե կասկածելու իրավունք ունենանք, որ Հայաստանում առկա 4G աշտարակներն էլ վտանգ են մեր առողջության համար:

ԵՎ ահա, դուք ստացաք նաև այդ հարցի պատասխանը, թե իրականում ինչու՞ է այդքան խոսվում 5G ցանցից և ո՞րն է դրա իրական նպատակը:
Կարծում եմ՝ այս ամենն իմանալուց հետո ես, որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, գոնե իրավունք ունեմ կասկածելու, որ Նիկոլ Փաշինյանը, մարդկանց լուսանկարները հրապարակելով, ունի նպատակ հետագայում Հայաստանում ևս ներդնել SOCIAL CREDIT SYSTEM համակարգը, որպեսզի առավելագույնս արդյունավետ վերահսկվի «սահմանված կանոնների» պահպանումը:
Իսկ եթե կլինեն մարդիկ, ովքեր կհարցնեն, թե ինչի՞ համար է պետք այս համակարգը, երբ հաղթահարենք կորոնավիրուսը, ապա ասեմ, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները մեկ անգամ չէ, որ նշել են, որ պետք է մոռանանք նախկին կյանքն ու ընդունենք «Նոր նորմալի» կանոնները, քանի որ կորոնավիրուսը դեռ 4-5 տարի լինելու է մեզ հետ:
Իսկ այն մարդկանց համար, ովքեր լուրջ են վերաբերվում համաշխարհային ստվերային կառավարության՝ աշխարհին «Նոր աշխարհակարգ» պարտադրելու վերաբերյալ անթիվ ու անհամար փաստերին, նշեմ, որ այո, սա հենց այն նույն «Էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարն» է, որի մասին նշված է «Նոր աշխարհակարգի» մոդելում և որի մասին մենք այդքան բարձրաձայնել ենք նախկինում ու շարունակում ենք բարձրաձայնել այսօր:
Այսքանից հետո հավատա՞նք, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես իր ազատ ժամանակն է նվիրում ՀՀ քաղաքացիների լուսանկարներն իր էջում տեղադրելուն, թե՞ ոչ: Կարծում եմ՝ այս հարցին պետք է պատասխանի մեկ մարդ և այդ մեկ մարդը դու՜ ես, Նիկոլ Փաշինյան:

Իսկ վերջում փոքրիկ տեսանյութ այն մասին, թե ինչպես է Social Credit System-ը աշխատում Չինաստանում ՝ https://www.youtube.com/watch?v=NOk27I2EBac

Այս նյութը դիտել են - 3791 անգամ
Թողնել մեկնաբանություն
2024-03-05 01:16:00  «Փակ» հանդիպում
«Փակ» հանդիպում
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook